Ապուլեոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուցիոս Ապուլեոս (լատիներեն՝ Lucius Apuleius Platonicus; շուրջ 125, Մադավրա, Հյուսիսային Աֆրիկա — շուրջ 180թ.) — հռոմեացի գրող, փիլիսոփա-պլատոնական, հռետոր: Գրել է հունարեն և լատիներեն, սակայն մեզ են հասել միայն նրա լատիներեն երկերից մի քանիսը, այդ թվում 11 գրքից բաղկացած «Կերպարանափոխություններ» (լատիներեն՝ Metamorphoseon), կամ «Ոսկե ավանակ» (De asino aureo, Asinus aureus) վեպը: Այն լատիներեն լեզվով միակ ամբողջությամբ պահպանված վեպն է: