Անջեյ Պալաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջեյ Պալաշ
լեհ.՝ Andrzej Pałasz
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անջեյ Ֆերդինանդ Պալաշ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1960 (63 տարեկան)
Ծննդավայր Զաբժե, ԼԱՀ,
Հասակ 172
Քաշ 63
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977—1987 Լեհաստան Գուրնիկ (Զաբժե) 244 (49)
1987—1989 Գերմանիա Հաննովեր 96 40 (1)
1989—1992 Թուրքիա Բուրսասպոր 22 (1)
1992—1993 Գերմանիա Բայեր (Դորմագեն) ? (?)
Ազգային հավաքական
1979 Լեհաստան Լեհաստան (մինչև 20) 6 (5)
1980—1985 Լեհաստան Լեհաստան 34 (7)
Մարզչական կարիերա
2015—մ.հ. Գերմանիա Հակենբրոյխ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անջեյ Ֆերդինանդ Պալաշ (լեհ.՝ Andrzej Ferdynand Pałasz; հուլիսի 22, 1960(1960-07-22)[1][2], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[3], Լեհական ազգային Հանրապետություն) կամ Անդրեաս Պալլաշ (գերմ.՝ Andreas Pallasch), լեհ ֆուտբոլիստ, կիսապաշտպան և մարզիչ։ Եղել է Լեհաստանի հավաքականի նախկին խաղացող։ Նվաճել է 1982 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, և մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Ներկա ժամանակում գլխավորում է Կրայսլիգի Ա «Հակենբրոյխ» ակումբը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստը իր կարիերան ավարտել է Դորմագենի «Բայեր» ակումբում, որը հանդես էր գալիս Լանդեսլիգա Նիդերեյնում (6-րդ դիվիզիոն)։ 1993 թվականին ստացել է մարզիչի Բ կարգի աշխատանքի լիազորագիր, 1997 թվականին էլ Ա կարգի։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Լեհաստանի հավաքականում դեբյուտը Անջեյ Պալաշը հանդես է եկել Լեհաստանի երիտասարդական հավաքականում (մինչև 20 տարեկան), որի կազմում էլ, 1979 թվականին մասնակցել է երիտասարդական թիմերի միջև աշխարհի առաջնությանը։ Նա այդ մրցաշարում խաղացել է վեց խաղ, խփել հինգ գոլ, և զբաղեցրել է չորրորդ տեղը։

Լեհաստանի գլխավոր հավաքականում Անջեյ Պալաշը իր դեբյուտը նշել է 1980 թվականի փետրվարի 17-ին, խաղալով ընկերական խաղ, Մարոկկոյի հավաքականի դեմ, իսկ խաղը ավարտվեց լեհերի պարտությամբ 0:1 հաշվով[5]։ 1982 թվականին Պալաշը մասնակցել է աշխարհի առաջնությանը, նա իր հավաքականում խաղաց միայն երկու խաղ։ Այդ առաջնությունում լեհերը կարողացան նվաճել բրոնզե մեդալ, երրորդ տեղի համար պայքարում 3:2 հաշվով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին[6], բայց Պալաշը այդ խաղում խաղադաշտ դուրս չեկավ։ 1986 թվականին Պալաշը մասնակցել է իր համար երկրորդ աշխարհի առաջնությանը։ Լեհերը կարողացան դուրս գալ իրենց խմբից, բայց հետագայում 1/8 եզրափակչի խաղից արդեն դուրս մնացին, իսկ Պալաշը խաղադաշտում չանցկացրեց և ոչ մի րոպե։ Ընդ որում Պալաշը հավաքականի վերջին խաղը, անցկացրել էր աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ, 1985 թվականի դեկտեմբերի 8-ին, խաղալով Թունիսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, որն էլ ավարտվեց Լեհաստանի պարտությամբ 0:1 հաշվով[7]։ Այսպիսով Լեհաստանի հավաքականում Անջեյ Պալաշը անցկացրեց 34 խաղ, որոնցում խփեց միայն 7 գոլ[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան Լեհաստանի հավաքական
Լեհաստան «Գուրնիկ» (Զաբժե)
  • Լեհաստանի չեմպիոն (3). 1985, 1986, 1987
  • Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չեմպիոն. 1979
  • Լեհաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 1986
  • Լեհական լիգայի գավաթի հաղթող. 1978
  • Արդյունք։ 5 տիտղոս
Թուրքիա «Բուրսասպոր»
  • Թուրքիայի գավաթի եզրափակչի մասնակից. 1992

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում։ 34 խաղ / 7 գոլ; 10 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 16 պարտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]