Ալպիական տրիտոն
Ալպիական տրիտոն | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ichthyosaura alpestris (Laurenti, 1768)[1] |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||
|
Ալպիական տրիտոն կամ լեռնային տրիտոն (լատին․՝ Ichthyosaura alpestris), պոչավոր երկկենցաղների կարգի իրական սալամանդրերի ընտանիքին պատկանող տրիտոն։
Առավել գեղեցիկ տրիտոններից մեկն է։ Հայտնի է իր չափազանց վառ գունավորումով և խայտաբղետությամբ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կենտրոնական Եվրոպայում՝ Դանիայից մինչև Հունաստան՝ Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայի արևմուտքում, Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում և Բալկանյան թերակղզու հարավսլավոնական երկրներում։
Տարածված է նաև Հյուսիսային Իտալիայում և որոշ քանակությամբ նաև Կենտրոնական Իսպանիայում։ Հանդիպում է նաև Ուկրաինայի արևմուտքում։ Պորտուգալիայում չի հանդիպում։
Նախընտրում են բնակվել բացառապես անտառապատ տարածքներում՝ ջրային ավազանի հարևանությամբ։ Կենդանին գրանցված է Ուկրաինայի կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալպիական տրիտոնները համարվում են բնության մեջ ամենագեղեցիկ երկկենցաղներից մեկը՝ շնորհիվ երփներանգ և վառ գունավորում ունեցող մաշկի։ Մարմնի երկարությունը հասնում է 9 սմ-ի։
Արուների մեջքի հատվածը մոխրադարչնագույն է՝ որոշակիորեն կապույտ երանգով, մեջտեղում կա պուտերվ ծածկված ոչ մեծ կատար։
Տրիտոնների մարմնի կողքերին շարքերով դասավորված են մուգ կապույտ բծեր։ Փորը և կոկորդը հրանարնջագույն են, իսկ բավականին խոշոր պոչը՝ մոխրաերկնագույն։
Ի տարբերություն արուների՝ էգերը կատար չունեն, իսկ մաշկի գունավորումն այնքան էլ վառ արտահայտված չէ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ալպիական տրիտոն, Բնության պատմության ազգային թանգարան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 163 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական տրիտոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական տրիտոն» հոդվածին։ |
|