Ալոհա Վանդերվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոհա Վանդերվել
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1907(1907-10-13)
ԾննդավայրՎինիպեգ, Կանադա
Մահացել էհունիսի 4, 1996(1996-06-04) (88 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, վավերագրող ռեժիսոր, մոնտաժող, դերասանուհի, դասախոս, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր և գրող
ԱմուսինWalter Wanderwell?[1]
 Aloha Wanderwell Վիքիպահեստում

Ալոհա Վանդերվել (Իդրիս Գալցիա Ուելշ, հոկտեմբերի 13, 1907(1907-10-13), Վինիպեգ, Կանադա - հունիսի 4, 1996(1996-06-04), Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ինտերնացիոնալիստ, հետազոտող, գրող, կինոռեժիսոր և օդաչու։ 1922-1927 թվականներին, երբ նա դեռ 16 տարեկան էր, 80 երկրներով անցել է 380 000 մղոն՝ դառնալով առաջին կինը, որը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն Ford Model T փոխադրամիջոցով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրիս Գալցիա Ուելշը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 13-ին Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում՝ Մարգարեթ Ջեյն Հեդլիի և Ռոբերտ Ուելշի ընտանիքում։ Երբ 1909 թվականին նրա մայրն ամուսնացել է Հերբերտ Հալլի հետ, նրա անունը դարձել է Իդրիս Հալլ[2]։ Նրա խորթ հայրը կառուցապատող և շինարար էր Վանկուվեր կղզում։ Ընտանիքն ապրում էր Պարկսվիլում, այնուհետև՝ Դունկանում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, նրա խորթ հայրը միացել էր Կանադայի էքսպեդիցիոն կորպուսին և Անգլիա հասնելուց հետո փոխադրվել Բրիտանական բանակ՝ դառնալով Դարհեմի թեթև հետևակի լեյտենանտ։ Իդրիսը՝ մոր և քրոջ հետ, ընկերակցել է Հերբերտին Անգլիայում, Բելգիայում և Ֆրանսիայում կատարած ճանապարհորդությունների ժամանակ։ 1917 թվականի հունիսին Հերբերտ Հալլը մահացել է Իպրի կռվում։ Այս ժամանակահատվածում Իդրիսը հաճախել է Բելգիայի Benedictine Soeurs du Saint-Sacrement in Courtrai և Նիսի Chateau Neuf գիշերօթիկ դպրոցները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրիսն իր արկածային գործունեությունը սկսել է 1922 թվականին, երբ հանդիպել է իր ճամփորդական ուղեկից Վալտեր Վանդերվելին։ 1925 թվականին նրանք ամուսնացել են և ունեցել երկու երեխա։ Ամբողջ աշխարհով շրջագայելու ընթացքում Ալոհա Վանդերվելը ելույթ էր ունենում՝ «Մեքենան և տեսախցիկը աշխարհի շուրջ» համր ֆիլմի ֆոնին ճանապարհորդությունների մասին դասախոսություններ կարդալով։ Վանդերվելների նկարահանած ճամփորդական ֆիլմերն այժմ պահվում են Կոնգրեսի գրադարանի և կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի արխիվներում[3]։ Վանդերվելը վեց շաբաթ մնացել է Բրազիլիայում և ապրելով բորորո ժողովրդի մեջ՝ նկարահանել նրանց մասին ամենավաղ ֆիլմը։ 1932 թվականին նրա ամուսինը գնդակահարվել է «Կարմա» զբոսանավում (Լոնգ Բիչ, Կալիֆորնիա)։ Ավելի ուշ Վանդերվելն ամուսնացել է Վալտեր Բեյքերի հետ և շարունակել իր ճանապարհորդությունը։ Արդյունքում նա այցելել է ավելի քան 80 երկիր և վեց մայրցամաք՝ Ford-ի ավտոմեքենաներով անցնելով ավելի քան 500 000 մղոն ճանապարհ։

Արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Վալթեր Վանդերվելը իր մեկ միլիոն դոլարի խաղադրույքով գրավել էր ողջ լրահոսը։ Տոկունության մրցարշավ էր երկու թիմերի մեջ, որոնցից հաղթելու էր Ford Model T ավտոմեքենայով ամենաշատ երկրներ այցելած թիմը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Վանդերվելին բանտարկել էին ԱՄՆ-ում՝ գերմանացի լրտեսի տեղ դնելով, որտեղից ազատվել է 1918 թվականին։ Վանդերվելը ոգեշնչվել էր Ազգերի Լիգայի հետ հանդիպումից և 1930 թվականին ստեղծել սեփական կազմակերպությունը՝ Work Around the World Educational Club անվամբ (WAWEC):

1922 թվականին, կարդալով աշխատանքի հայտարարությունը, Իդրիսը մեխանիկի և կինոռեժիսորի հայտ է ներկայացրել և Փարիզում հանդիպել «Կապիտան» Վանդերվելի հետ՝ ապահովելով իր տեղն արշավախմբում։ Նա աշխատում էր որպես արշավախմբի թարգմանիչ, վարորդ և կինոռեժիսոր։ Կրում էր Ալոհա Վանդերվել անունը, չնայած որ Վալտերն այդ ժամանակ դեռ ամուսանացած էր։ Իդրիսը արագ դարձել է արշավախմբի դեմքը՝ նկարահանելով իր արկածները ֆիլմ-թրավելոգների շարքում։

Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կին, 1922-1927[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերվելը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կինն է, որի ճանապարհորդությունը սկսվել և ավարտվել է Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ տևելով 1922 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 1927 թվականի հունվար ամիսը[4]։ Վանդերվելը Վալթերի շուրջերկրյա ճանապարհորդության ուղևորված արշավախմբի կազմում աշխատել է թարգմանիչ, վարորդ և ռեժիսոր։ Ճանապարհորդությունը մասամբ հովանավորվում էր «Ford Motor Company» ընկերության կողմից, մասամբ էլ եկամուտ էին ստանում Մերձավոր Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում կատարած ճանապարհորդությունների մասին նկարահանումների և դասախոսությունների հաշվին։ 1924 թվականին Կալկաթայում նրանք հանդիպել են առաջին օդային շուրջերկրյա ճանապարհորդության ինքնաթիռների հետ, և Իդրիսը նկարահանել է այդ հանդիպումը[5]։

Հանդիպում բորորո ժողովրդի հետ, Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1931 թվականներին Ալոհա Վանդերվելը սովորել է վարել գերմանական «Յունկեր» հիդրոինքնաթիռը, որն ավելի ուշ՝ Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգ կատարվող ուղևորության ժամանակ, վայրէջք է կատարել Ամազոն գետի անհայտ հատվածում։ Նրանք ճամբար են հիմնել Կույաբե քաղաքի մոտակայքում գտնվող Descalvados Ranch վայրում և փնտրում էին 1925 թվականին գիտարշավի ժամանակ անհայտ հանգամանքներում կորած Պերսի Ֆոսետին, որի նպատակն էր «Z կորուսյալ քաղաքը» (Lost City of Z) գտնելը։ Երբեմն այդ քաղաքը նույնացվում է լեգենդար Էլդորադոյի հետ։ Նրանք հիդրոինքնաթիռով մի քանի թռիչք են կատարել, որոնցից մեկի ժամանակ վառելանյութի սպառման պատճառով այն վայրէջք է կատարել Պարագվայ գետի վրա, որտեղ նրանց օգնության է հասել բորորո ժողովուրդը։ Անձնակազմի օպերատորը նկարահանել է ծիսական պարը, որով բորորո գյուղացիները ընդունել են նրանց։ 32 րոպե տևողությամբ «Last of the Bororos» համր ֆիլմը պահպանվել է Սմիթսոնյան ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆիլմերի արխիվում և ներառում է այն դրվագը, որտեղ Վանդերվելը հանդիպում է բրազիլացի հետազոտող Կանդիդո Ռոնդոնին[6][7][8]։

Ամուսնություն Վալտեր Վանդերվելի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին հասնելով ԱՄՆ՝ Ալոհան ապրիլի 7-ին ամուսնացել է Վալտեր Վանդերվելի հետ։ Նրանց ամուսնությունը փրկել է Վալտերին ձերբակալությունից։ Հետաքննությունների դաշնային բյուրոն ցանկանում էր ձերբակալել Վալտերին այն հոդվածով, որն արգելում էր «ոչ բարոյական նպատակներով» կանանց փոխադրումը երկրի սահմանից դուրս[9][10]։ 1925 թվականի դեկտեմբերին ծնվել է Ալոհոյի աղջիկը՝ Վալրին, իսկ 1927 թվականի ապրիլին՝ որդի Նայլը։ Վանդերվելները շարունակել են իրենց ճանապարհորդությունը՝ նավարկելով դեպի Կուբա և Հարավային Աֆրիկա։ Բացի վատ ճանապարհներից, Վանդերվելները բախվել են նաև իրենց փոխադրամիջոցների համար բենզին գտնելու դժվարությանը։ 1926-1928 թվականներին Աֆրիկայում ճամփորդելու ժամանակ նրանք որպես ճարպ օգտագործում էին մզած բանաններ, իսկ որպես մեխանիզմի յուղ՝ փղի ճարպը[11]։ Շրջագայությունը ներառել է 43 երկիր։ Հեղինակ Սթոքի Ալենը պնդում է, որ այդ ժամանակ Հալը կտրել է մազերը և կռվել Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի կազմում։ 1929 թվականին Վանդերվելները վերադարձել են ԱՄՆ և բնակություն հաստատել Մայամիում։ Նրանք իրենց Model T մեքենաներից մեկը՝ Little Lizzie-ն, նվիրել են Հենրի Ֆորդին՝ «Car and Camera Around the World» ֆիլմի ցուցադրությունից առաջ[12]։ 1942 թվականին Հենրի Ֆորդը որոշել է, որ Little Lizzie-ն և 50 այլ ավտոմեքենաներ պետք է գրանցվեն գրանցամատյանում՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար[13]։

Վալտեր Վանդերվելի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին զույգը ձեռք է բերել «Կարմա» զբոսանավը՝ դեպի Հարավային ծովեր իրենց ճանապարհորդության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ 1932 թվականի դեկտեմբերի 5-ին՝ այն օրը, երբ նրանք պատրաստվում էին նավ նստել, Վալտեր Վանդերվելը սպանվել է զբոսանավում՝ Լոնգ Բիչի մոտակա նավահանգստում[14]։ Ուիլյամ Ջեյմս Գայը, որը նրանց՝ 1931 թվականին Հարավային Ամերիկա կատարած արշավի մասնակիցն էր և նախորդ ճանապարհորդության ընթացքում փորձել էր ապստամբել, դատապարտվել է այդ հանցագործության համար։ Տղան ալիբի ուներ, և արդարացվել է[9][15]։ Եվս մեկ մարդ՝ Էդուարդ Յուջին Ֆերնանդո Մոնթեգյուն, որոշ ժամանակ կասկածյալ էր, սակայն նրան այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերվելը հետագայում ամուսնացել է Վալտեր Բեյքեի հետ։ Զույգը ճամփորդության ընթացքում այցելել է Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հավայի, Հնդկաստան, Կամբոջա, Վայոմինգ, Հնդկաչին։ Ավելի ուշ Ալոհան պատմել է, որ ճամփորդելիս նրանց շրջապատել է փղերի հինգ հոտ, որոնց կրակելով կարողացել են ճանապարհ բացել[16]։ Նրա վերջին ֆիլմերն են «To See the World by Car» (1935–37), «India Now» և «Explorers of the Purple Sage, in Technicolor», որտեղ Անապատի փոշու՝ հայտնի պալոմինո վայրի ձիու միակ կադրերն են։ Վանդերվելը շարունակել է դասախոսել և այդ ընթացքում գրել ինքնակենսագրական հաշվետվություն իր ճանապարհորդությունների մասին «Call to Adventure!» վերնագրով, որը հրատարակվել է 1939 թվականին և վերահրատարակվել 2012 թվականին։ Ի վերջո, զույգը բնակություն է հաստատել Օհայո նահանգի Ցինցինատի բնակավայրում, որտեղ Վանդերվելը աշխատել է WlW Radio 1939-ում և տպագիր լրագրության մեջ։ 1947 թվականին նա և Բեյքերը տեղափոխվել են Կալիֆոռնիա՝ Նյուպորտ Բիչի Լիդո Այսլ համայնք։ 1982 թվականին Լոս Անջելեսի բնական պատմության թանգարանի համադրող դոկտոր Փիթ Լիի հետ Վանդերվելն իր եզրափակիչ ելույթն է ներկայացրել ընտանիքի 150 անդամների և հյուրերի առաջ։ Վանդերվելը մահացել է 1996 թվականի հունիսի 4-ին։

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոհա Վանդերվելի ֆիլմերը պահվում են Ակադեմիայի ֆիլմերի արխիվում և Կինոարվեստի և գիտության ակադեմիայում՝ Ալոհա Վանդերվել Բեյքերի ֆիլմերի հավաքածուում։ Ակադեմիայի կինոարխիվում պահպանվել են 1920-1930-ական թվականների հազվագյուտ տեսանյութեր[17]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Car and Camera Around the World
  • To See the World by Car
  • River of Death
  • Cape to Cairo
  • Last of the Bororos
  • Flight to the Stone Age
  • Australia Now
  • Victory in the Pacific
  • My Hawaii
  • Magic of Mexico
  • India Now
  • Explorers of the Purple Sage

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/aloha-wanderwell-baker/
  2. Obee, Dave (2016 թ․ նոյեմբերի 20). «Fearless young adventurer had roots on the Island». Times Colonist. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Rickey, Carrie (2019 թ․ ապրիլի 17). «Overlooked No More: Aloha Wanderwell, Explorer and Filmmaker». New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  4. Guinness World Records: First Woman to Drive Around the World in an Automobile, 1922–1937
  5. Bell, Joseph N. (1989 թ․ սեպտեմբերի 30). «The Newport Connection to 'Great Air Race'». Los Angeles Times.
  6. Levine, Allan E. «Aloha Wanderwell». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Last of the Bororos 1930–1931». Human Studies Film Archives. Smithsonian Institution.
  8. Staples, Amy J. (2006). «Safari Adventure: Forgotten Cinematic Journeys in Africa». Film History: An International Journal. 18 (4): 392–411. doi:10.1353/fih.2007.0007.
  9. 9,0 9,1 Newton, Michael (2009). «Wanderwell, Walter». The Encyclopedia of Unsolved Crimes (2nd ed.). New York: Facts on File. էջեր 385–387. ISBN 978-1-4381-1914-4.
  10. Levine, Allan E. «Aloha Wanderwell, Walter Piecynski, assorted hanky-panky and the Mann Act». Armchair Adventurers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Globe-Circling Car to be Gift to Ford: Aloha Wanderwell to Present Dearborn Museum Auto She and Husband Used». The New York Times. 1929 թ․ նոյեմբերի 30. «On this trip they used kerosene for gasoline, crushed bananas for grease in the differential and water and elephant fat for oil in the engine, she said. In India on their round-the-world trip oxen were required frequently to tow the Ford across mud flats and rivers, and in China in 1924, when civil warfare made it impossible to purchase fuel, coolies towed the car for eighty miles...»
  12. «Around-the-World Movie: Miss Wanderwell's Exploits With Camera Shown at Fifth Avenue». The New York Times. 1929 թ․ դեկտեմբերի 17.
  13. Treace, Dan. «The Wanderwell Expedition: Model T Fords circle the globe 1919–1925». Tmodelman.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «Guy Arraigned in Yacht Murder; Hearing Dec. 19». St. Joseph Gazette. 1932 թ․ դեկտեմբերի 15.
  15. «Wanderwell Note Lost Since Death: Widow, at Trial, Says Missing Paper Involved Guy, the Man Accused of Murder». The New York Times. 1933 թ․ փետրվարի 4.
  16. «World Traveler Received Greatest Thrill in View of Rulers at Close Range». Ottawa Citizen. 1939 թ․ հունիսի 22.
  17. «Aloha Wanderwell Film Collection». Academy Film Archive.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baker, Aloha (1939). Call to Adventure!. New York: R.M. McBride & company. OCLC 3431170.
  • Papers of Aloha Baker, 1918–1932.
  • Aloha Wanderwell Call to Adventure: True Tales of the Wanderwell Expedition, First Women to Circle the World in an Automobile. 1484118804
  • Christian Fink-Jensen with Randolph Eustace-Walden Aloha Wanderwell: The Border-Smashing Record-Setting Life of the World's Youngest Explorer published by Goose Lane (Vancouver, British Columbia, Canada), 2016
  • Tejera, P. (2018). Reinas de la carretera. Madrid: Ediciones Casiopea.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոհա Վանդերվել» հոդվածին։