Ալյուր (Թիմարի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյուր (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալյուր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԱլուր, Այլուր
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալյուրցի
Փոստային դասիչ65000
Ալյուր (Թիմարի գավառ) (Թուրքիա)##
Ալյուր (Թիմարի գավառ) (Թուրքիա)

Ալյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում, Վան քաղաքից 21-22 կմ հյուսիս, Վանա լճի արևելք՝ ափից 4-5 կմ հեռավորության վրա, Կտուց կղզու դիմաց՝ արգավանդ սարահարթի վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ադոնցի գյուղի անվանումը պահպանվել է ուրարտական Այլուրիա գետի անվանումից, որի մասին հիշատակումներ կան Սարգոնի 713 թ.-ի արշավանքի կապակցությամբ։

Ըստ Ա. Ղանաղալյանի ավանդապատման այստեղով է անցել Թադևոս առաքյալը և տեսնելով տարածքի հաճելի դիրքը, ասել է. «այլ ո՞ւր երթանք»։ Այստեղից էլ գյուղի անունը մնացել է Ալյուր կամ Ալուր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակվում է որպես գյուղ Վասպուրականի Տոսպ գավառում՝ XIII դարից։ Ըստ Դավրիժեցու XVII դարում Այլուրը մտնում էր Ամուկ (Ամյուկ) գավառի կազմում։

Ըստ Մ. Օրմանյանի գյուղը հանդիսանում է միջնադարյան մատենագրություններում հիշատակվող Անալյուր գյուղը, որտեղ ծնվել է մատենագիր Գևորգ Մեղրիկը։

1895 թվականին Ալյուրը ենթարկվել է հարձակման, իսկ Մեծ եղեռնի ժամանակ նրա բնակիչների մեծ մասը զոհվել է։ Ողջ մնացած ալյուրցիներն ապաստանել են Արևելյան Հայաստանում` հիմնականում Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղերում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Ալյուրը Թիմարի շրջանի ամենամեծ բնակավայրն էր և ուներ 400 տուն հայ բնակիչ։ Բացի այդ կային նաև քուրդ բնակիչներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղը ուներ բարեբեր հողեր և այնտեղ մշակում էին խաղողի այգիներ։ Բնակիչները զբաղվում էին նաև գինեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյուրն ուներ Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր անվանումներով եկեղեցիներ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ երկսեռ վարժարան։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլուր գյուղում է ծնվել Արմեն Շատինյանը (1870-1932), որը եղել է հեղափոխական, ուսուցիչ և վիպասան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 98-99
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 185