Նորովանց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորովանց (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նորովանց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Նորավան, Նորավանց, Նորովունց, Նուրուվանց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Նորովանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 35 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները մասնակցել ենբ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղն ավերվել է 1914-1918 թվականներին՝ Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաբնակ գյուղ էր։ 1850-ական թվականներին ուներ 36 տուն՝ 268 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 30 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։ Մասամբ նար զբաղվում էին ձկնորսությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորովանցն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Ստեփանոս) անունով եկեղեցի[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 32
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|