Աստվածածին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Բերկրի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք, Վանա լճի ափից 2 կմ հեռու, Լիմ կղզու դիմաց, կղզուց 15 կմ հեռավորության վրա։
Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել և ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մի կերպ փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Հայաբնակ գյուղ էր։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 40-50 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու ձկնորսությունն էր։
Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով գեղեցկաշեն կաթոլիկե եկեղեցի[2]։