Էրերնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Էրերնա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԵրերին, Էրեր, Էրերեն, Էրերի, Էրերին, Սուրբ Սահակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Էրերնա (Աշխարհ)##
Էրերնա (Աշխարհ)

Էրերնա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 23-24 կմ հյուսիս-արևելք, լճափին, Էրերնա կոչվող լեռների արևմտյան հարթակի վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուը թաղված էր այգիների ու ծառաստանների մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Էրերնայի բնակիչները հերոսաբար դիմադրել են թուրք ջարդարարներին։ Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Վանքում էր պահվում Սուրբ Սահակ Պարթևի մասունք աջը, որը վանքի՝ 1840-ական թվականներից լքվել հետո տեղափոխվել էր Լիմ անապատ, որի հոգևոր իրավասության տակ էր գտնվում մենաստանը։ Սուրբ Սահակը Թիմարի ժողովրդի առավել պաշտելի սրբերից մէկն էր։ Ժողովուրդը հավատում էր, որ նա հատկապէս օգնում է աչքի հիվանդություններ ունեցող մարդկանց

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսիերին ուներ 82 տուն, վերջերին՝ 100, իսկ 1915 թվականի նախօրեին՝ 110 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, պտղաբուծություն, խաղողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրերնան ուներ Ս. Հովհաննես (կամ Ս. Ստեփանոս) անունով եկեղեցի։ Գյուղից հարավ գտնվում էր Էրերնա Ս. Սահակ Պարթև վանքը։ Գյուղում հայտնաբերվել է ուրարտական թագավոր Մենուա Ա-ի սեպագիր արձանագրությունը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրերնայում է ծնվել մանկավարժ Ս. Բարսեղյանը (1838-1889)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 364

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 92