Անանավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անանավանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԱլմաշատ, Ամենաշատ, Ամինաշատ, Ամնաշատ, Անավանք, Անեվանք, Աննավանք, Անստան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱնանավանքցի
Ժամային գոտիUTC+3

Անանավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևմուտք, լճափից փոքր-ինչ հեռու, Մարմետ գետի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում գյուղը կոչվել է Անստան և մտել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Բոգունիք գավառի մեջ։

1895 թվականին գյուղը թուրքերի կողմից ենթարկվել է հարձակման։ Բնակիչները մասնակցել են Վանի հերոսական ինքնապաշտպանությանը և ռուսական զորքերի հետ էվակուացվել է Արևելյան Հայաստան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 56 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգորությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանավանքն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 247

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]