Ալեքսանդր Արխիպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Արխիպենկո
ուկրաիներեն՝ Олександр Порфирович Архипенко
ԿեղծանունArchipenko, Alexandre, Arkhīpenko, Aleksandr և Arkhypenko, Oleksander Porfyrovych
Ծնվել էմայիսի 30, 1887(1887-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էփետրվարի 25, 1964(1964-02-25)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ[6]
ԿրթությունGottlieb Walker Gymnasium? (1902), Կիևի գեղարվեստի ուսումնարան (1905) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, collagist, դիզայներ և գծագրող
ՈճSalon Cubism?, ֆուտուրիզմ[5] և կուբիզմ[5]
ԺանրՖիգուր[5], նյու[5], նատյուրմորտ[5] և աբստրակցիոնիզմ[5]
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներQueen of Sheba?
ԱշակերտներFlorence Sittenham McCormick?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Սուպրեմուս
 Alexander Archipenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Պորֆիրևիչ Արխիպենկո (մայիսի 30, 1887(1887-05-30)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1964(1964-02-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ուկրաինական ծագումով ամերիկացի քանդակագործ և նկարիչ։ Քանդակագործության մեջ կուբիզմի խոշոր ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևում։ Հայրը` Պորֆիրի Անտոնովիչ Արխիպենկոն, աշխատել է որպես մեխանիկ Կիևի համալսարանում։ Երկու տարի սովորելով Վալկերի ռեալական դպրոցում` Ալեքսանդրը 1902 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի ուսումնարան, որտեղից 1905 թվականի նոյեմբերին հեռացվել է 1905-1907 թվականների հեղափոխության սկզբում կազմակերպված ուսանողական դասադուլին մասնակցելու պատճառով։ 1906 թվականին Ալեքսանդր Բոգոմազովի հետ կազմակերպել է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը Կիևում։

Հենց այդ տարի նա տեղղղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է կրթությունը Մոսկվայի գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ուսումնարանում։ 1908 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1908-1914 թվականներին ապրել է «Փեթակ» նկարիչների բազմազգ գաղութում, 1910 թվականին Ա. Էկստերի, Մալևիչի, Պիկասոյի, Բրակի, Դերենի և ուրիշների հետ ցուցադրվել է Անկախների սալոնում։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Հագենում (Գերմանիա), 1912 թվականին։ 1921 թվականին բացում է իր դպրոց-ստուդիան Բեռլինում։ Արխիպենկոյի աշխատանքները մոտ են կուբիզմին. այն, ինչ նրանից առաջ կուբիստ-նկարիչները փորձարկել են գեղանկարչության մեջ, նա տեղափոխել է քանդակագործություն[7]։ Քանդակագործության մեջ ակտիվորեն օգտագործել է, այսպես կոչված, «նեգատիվ տարածությունը»։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ` 1929 թվականին ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ 1934 թվականին ձևավորել է Ուկրաինայի տաղավարը Չիկագոյի ցուցահանդեսում։ 1937 թվականից դասավանդել է Նոր Բաուհաուզում։ Թաղված է Վուդլոնի գերեզմանոցում։

Գոնդոլավար, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիպենկոյի անհատական ցուցադրություններից մեկը անց է կացվել 1922 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Այսօր Արխիպենկոյի ստեղծագործությունները ցուցադրվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի մի շարք թանգարաններում։ Նրա 12 աշխատանքներ պահվում են պետական էրմիտաժում[8]։ 2016 թվականին Կիևում Արխիպենկոյի անունով փողոց է անվանակոչվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արխիպենկո» հոդվածին։