Վեպի սկզբում (Ջոնաթան Հարքերի՝ Տրանսիլվանիայում լինելու ժամանակահատվածը) պրոֆեսոր Վան Հելսինգը գտնվում է Ամստերդամում[5]։ Բժիշկ Սյուարդի խնդրանքով ժամանել է Լյուսի Վեստենրի հետազոտության համար, ներկայացվել է որպես «գաղտնի հիվանդությունների փորձագետ»։ Հենց Աբրահամ Վան Հելսինգն է Լյուսիի «հիվանդության» մեջ տեսնում վամպիրի խայթոցը։ Բժիշկն անում է ամեն ինչ խեղճ Լյուսիի մարմնի և հոգու փրկության համար։
Ամերիկացի կրոնագետ, «Վամպիրների հանրագիտարանի» հեղինակ Ջոն Գորդոն Մելթոնը որպես Վան Հելսինգի հնարավոր նախատիպ դիտարկում է հունգարացի պատմաբան Արմին Վամբերիին, որը ազդեցություն է ունեցել Սթոքերի վրա Հունգարիայի մասին պատմություններով և գրքով[4]։
«Հելսինգ» (անգլ.՝ Hellsing) կազմակերպության անվանումը նույնանուն մանգայից ձևավորվել է վամպիրների որսորդի ազգանունի (Helsing) և անգլերեն «Դժոխք» բառի (Hell) միաձուլմամբ։
↑Hugh Jackman, Kate Beckinsale, Richard Roxburgh (2004 թ․ մայիսի 7). «Van Helsing». Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)