Բրեմ Սթոքեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմ Սթոքեր (անգլ.՝ Abraham «Bram» Stoker, 1847թ. նոյեմբերի 8, Դուբլին, Իռլանդիա — 1912թ. ապրիլի 20, Լոնդոն), իռլանդացի գրող և թատերական քննադատ: Գրել է գրական տարբեր ժանրերի, այդ թվում սարսափ և միստիկ-ռոմանտիկ ժանրերի բազմաթիվ գրքեր։ Առավելապես հայտնի է որպես 1897 թ., գրված «Դրակուլա» գոթական վեպի հեղինակ:
Բրեմը եղել է իր ընտանիքի երրորդ երեխան: Յոթ տարեկանից Բրեմը եղել է հաշմանդամ և չի կարողացել քայլել: Սակայն նրա հաշմանդամ լինելը երկար չի տևում` շուտով բժիշկները կարողանում են հրաշքով ոտքի կանգնեցնել նրան, դրանից հետո նա նույնիսկ զբաղվել է սպորտով` մասնավորապես ֆուտբոլով:
Բրեմը աշխատել է նաև որպես լրագրող, թատերական քննդատ, նաև հոդվածներ է գրել Դուբլինի համալսարանի ամսագրի համար: