Դրակուլա (վեպ)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Դրակուլա
| հեղինակ | Բրեմ Սթոքեր |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Dracula |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ժանր(եր) | սարսափ, նամակագրական վեպ |
Դրակուլա (անգլ.՝ Dracula), իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի վեպ: Առաջին անգամ հրատարակվել է 1897թ: Գլխավոր հերոսն է վամպիր-ազնվական կոմս Դրակուլան:
Թեև Սթոկերը առաջին գրողը չէր, որը դարձրել էր վամպիրին իր ստեղծագործության հերոս, վեպը ունեցել է բացառիկ ազդեցություն վամպիրական առասպելի ձևավորման և տարածման վրա՝ մատուցելով գրականության մեջ վամպիրի առավել ամբողջական նկարագրությունը մինչև 20-րդ դարը: XX և XXI դդ. վամպիրներին նվիրված մեծ թվով գրքերն ու ֆիլմերը իրենց գոյությամբ մեծ չափով պարտական են «Դրակուլա» վեպին: Վեպը գրված է նամակագրական ձևաչափով մի շարք օրագրերից և նամակներից վերցրած, երբեմն համալրվում է նաև լրագրողական թերթերից վերցված: Վեպում օգտագործվել է Ջոնաթան Հարքերի, Մինա Հարքերի, Աբրահամ Վան Հելսինգի և Ռենֆիելդի օրագրեից վերցված հատվածներ:
Նախքան վեպը գրելը Բրեմը յոթ տարի ուսումնասիրել է Եվրոպական ժողովրդական բանահյուսությունները և պատմությունները արնախումների մասին: 1890 թվականի գարնանը Բրեմը սկսում է իր աշխատանքը, ստեղծելով կերպարներ որոնք պետք է գործեին վեպում:
Գիրքը պատմում է այն մասին որ իրավաբան Ջոնաթան Հարքերը ուղևորվում է Դրակուլայի ամրոց, որպեսզի կազմի Կոմսի սեփականության փաստաթղթերը, սակայն ընկնում է ծուղակը: