Jump to content

Ֆրանսուա Ժերար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Ժերար
ֆր.՝ François Gérard
Ծնվել էմայիսի 4, 1770(1770-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել էհունվարի 11, 1837(1837-01-11)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, ուսուցիչ, դիմանկարիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներդիմանկար և Կերպարվեստ[4]
Ուշագրավ աշխատանքներԱուստերլիցի ճակատամարտը, դեկտեմբերի 2, 1805, Entrée d'Henri IV à Paris, 22 mars 1594?, Անուրն ու Փսիխեան, Կայսր Նապոլեոն I-ի դիմանկարը և Նեապոլի Մարի Քերոլայն Ֆերդինանդ Լուիզի դիմանկարը
ՈւսուցիչՕգյուստեն Պաժու, Ժակ Լուի Դավիդ և Nicolas-Guy Brenet?
ԱշակերտներՇառլ Շտեյբեն և Ջոզեֆ Կառլ Շտիլեր
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ՀայրԺան Սիմոն Ժերար
 François Gérard Վիքիպահեստում

Բարոն Ֆրանսուա Պասկալ Սիմոն Ժերար (ֆր.՝ François Pascal Simon, Baron Gérard, մայիսի 4, 1770(1770-05-04)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ - հունվարի 11, 1837(1837-01-11)[1][2][3][…], Փարիզ), ամպիր ոճի ֆրանսիացի նկարիչ, նապոլենական պալատի առաջատար դիմանկարիչ, նորաձև սալոնի սեփականատեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Ժերարը ծնվել է 1770 թվականին Հռոմում, Ջ. Ս. Ժերարի և Քլերիա Մատիեի ընտանիքում[5]։ Քանդակագործություն է ուսանել Օգյուստեն Պաժուի մետ, սակայն ավելի շատ տիրապետել է նկարչությանը, քան քանդակագործությանը և դարձել է Ժակ Լուի Դավիդի օգնականը։ 1793 թվականին, Դավիթի առաջարկությամբ նշանակվել է հեղափոխական տրիբունալի անդամ։ Հետագայում հեշտությամբ փոխել է քաղաքական հովանավորներին, որոնք հիացած էին նրա մարդամոտությամբ և քաղաքավարությամբ։

Ժերարի առաջին նկարները, որոնք արժանացան կլասիցիզմը գնահատողների ուշադրությանը, մանրանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի դիմանկարն (1795) էր, «Բելիսարիոսը» (1795) և «Ամուրի և Փսիխեայի առաջին համբույրը» (1798)։ Առաջին կայսրության օրոք Ժերարը ստացել է բարոնի կոչում և լավ հեղինակություն է ունեցել, որը, սակայն, զգալիորեն մարել է կյանքի ընթացքում։ Սկսելով Ժոզեֆին դը Բոհարնեի լուվրյան դիմանկարից (1799), Ժերարը ստեղծել է առաջին կայսրության և Բուրբունների իշխանության վերականգնման գործիչների նկարների մեծ պատկերասրահ։ Փառավորել է Նապոլեոնի ռազմական սխրանքները, ստեղծել մարտական ժանրի լայնածավալ նկարներ։ Կառլ X-ի գահակալության օրոք ակադեմիական պաճուճազարդ կոմպոզիցիաներով պատկերազարդել է Պանթեոնի առաստաղը։

Որպես կլասիցիզմի վարպետ՝ գնացել է իր ուսուցիչ Դավիթի հետքերով։ Նրա կտավները ստեղծվել են մանրակրկիտ կերպով, մշակված, ձևավորված քանդակագործի ճշգրտությամբ, նվազագույն զգացմունքներով։ Նրա դիմանկարներն ավելի պերճաշուք են, քան Դավթի դիմանկարները, շատերը ներկայացնում են 19-րդ դարի սկզբի սալոնային սրահի իդեալը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жерар, Франсуа-Паскаль-Симон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ժերար» հոդվածին։