Ժան-Բատիստ Իզաբե
Ժան-Բատիստ Իզաբե ֆր.՝ Jean-Baptiste Isabey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1767[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի[1] |
Վախճանվել է | ապրիլի 18, 1855[4][1][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ, վիմագրող և ծաղրանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկարային մանրանկարչություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Մայրը երկու երեխաների հետ և Bonaparte at Malmaison? |
Ուսուցիչ | Ժան Ժիրարդե, Ժան-Բատիստ Կլոդո, Ֆրանսուա Դյումոն և Ժակ Լուի Դավիդ |
Աշակերտներ | Arnold Wallick?, Jean-Claude Rumeau?, Édouard Liénard? և Wilhelm Unger? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Officer of the Order of Leopold? և Imperial Order of Christ? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | Էժեն Իզաբե |
Jean-Baptiste Isabey Վիքիպահեստում |
Ժան-Բատիստ Իզաբե (ֆր.՝ Jean-Baptiste Isabey , ապրիլի 11, 1767[1][2][3][…], Նանսի[1] - ապրիլի 18, 1855[4][1][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Բատիստ Իզաբեն ծնվել է 1767 թվականին Նանսիում։ Տասնինը տարեկանում դասեր է առել Ֆրանսուա Դյումոնից, ով Մարի Անտուանետի նկարիչներից էր, այնուհետև՝ Ժակ Լուի Դավիդից։ Վերսալի պալատում աշխատել է Անգուլեմի և Ներիի դքսերի դիմանկարների վրա։ Եղել է Նապոլեոն I-ի պալատական նկարիչը, որին հաճախ ուղեկցել է տարբեր վայրեր՝ կայսրին տարբեր տեսարաններում պատկերելու համար, այդ թվում՝ ռազմական։ Նապոլեոնի տապալումից հետո Իզաբեն աշխատել է Բուրբոնների պալատում, նրանց պատկերում էր կտավների վրա։
Իզաբեի մանրանկարները համարվում են գեղանկարչության այս ուղղության լավագույն աշխատանքներից։ 1805 թվականին իր նկարներից ստեղծում է էստամպների շարք։ Զբաղվել է նաև ճենապակու նկարչությամբ և լիտոգրաֆիայով։ Վիեննայի համագումարի ժամանակ նկարչի համար կեցվածք են ընդունել եվրոպական քաղաքականության բազմաթիվ հեղինակավոր գործիչներ։ Այդ ժամանակ Իզաբեն հանդես է եկել որպես դիմանկարիչ, մասնավորապես՝ դիմանկարային մանրանկարիչ և Վիեննայում ստեղծել է ռուսական արիստոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների դիմանկարներ։
Ժան-Բատիստ Իզաբեի որդին՝ Էժեն Իզաբեն, նույնպես հայտնի նկարիչ է եղել։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլեոնյան մարշալ Յոախիմ Մյուրատ
Շառլոտա Ռոբեսպիեռ (1760-1834), Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի քույրը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 Le Siècle (ֆր.) — 1855. — P. 3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.) — Paris: 1881. — P. 21.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|