Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիր
Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիր | |
---|---|
գերմ.՝ Friede von Frankfurt ֆր.՝ Le traité de Francfort | |
Պատրաստվել է | 1871, մայիսի 10 |
Լեզու | ֆրանսերեն գերմաներեն |
Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիր (գերմ.՝ Friede von Frankfurt, ֆր.՝ Le traité de Francfort, 1871, մայիսի 10, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա), հաշտության պայմանագիր, որը կնքվել է Գերմանիայի և Ֆրանսիայի միջև, մայիսի 10-ին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Պայմանագրի համաձայն, ավարտել է ֆրանս-պրուսիական պատերազմը։
Ֆրանսիան Գերմանիային Էր զիջում Էլզասը և Լոթարինգիայի հյուսիսարևելյան մասը, պարտավորվում էր վճարել 5 մլրդ ֆրանկ ռեպարացիա (ռազմատուգանք), Ֆրանսիայի տարածքում մնում էին գերմանական օկուպացիոն զորքերը, որոնց դուրս բերումն իրականացվելու էր ռազմատուգանքի վճարման համեմատ։ Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը նպաստել է Գերմանիայի ուժեղացմանը, խորացրել է ֆրանս-գերմանական հակասությունները և դարձել Եվրոպայում լարվածության աճման գործոն։ Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը չեղյալ է հայտարարվել Վերսալի հաշտության պայմանագրով (1919 թվական)։
Պայմանագրի դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը սահմանում է հետևյալ պայմանները Գերմանիայի և Ֆրանսիայի համար.
- Պայմանագրի համաձայն, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կառուցվում է սահման և Ֆրանսիայի տարածքում մնում էին գերմանական օկուպացիոն զորքերը.
- Գերմանիային են անցնում Էլզաս մարզի գրեթե բոլոր բնակավայրերը, բացառությամբ Բելֆորտ քաղաքի։
- Լոթարինգիայի մարզի արևմտյան մասը ձևականորեն մնում է Ֆրանսիային, սակայն համարվում է Գերմանիայի տիրապետության տակ գտնվող բնակավայր։
- Պայմանագրի համաձայն, Գերմանիայի կողմից Ֆրանսիայի գրավված տարածքների բնակչությունը պետք է արտագաղթի Ֆրանսիայի բուն տարածք կամ ստանա Գերմանիայի քաղաքացիություն։
- Ֆրանսիայի կառավարությունը Արևմտյան Եվրոպայի տնտեսության մեջ արմատական փոփոխություններ կատարելուց առաջ հաշվետու է դառնում Գերմանիայի կառավարությանը։
- Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վճարել հինգ միլիարդ ֆրանկ ռեպարացիա, որպես հատուցում հնգամյա ֆրանս-պրուսիական պատերազմի համար։
- Պայմանագրի համաձայն Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է Վիլհելմ I-ին որպես Պրուսիայի կառավարիչ։
- Գերմանիան իր հերթին պարտավորվում է փոխհատուցել ֆրանս-պրուսիական պատերազմից հետո Ֆրանսիայի նյութական վնասները։
- Որոշ ժամանակ, Ֆրանսիան պարտավորվում է ունենալ սահմանափակ քանակությամբ նավեր։
- Կնքվում է զինադադար երկու պետությունների միջև։
- Ռազմագերիների վերադարձ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hartshorne, Richard (Jan, 1950). "The Franco-German Boundary of 1871", World Politics, pp. 209–250.
- Eckhardt, C.C. (May, 1918). "The Alsace-Lorraine Question", The Scientific Monthly, Vol. 6, No. 5, pp. 431–443.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |