Jump to content

Ֆուտբոլը բարեկամության համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլը բարեկամության համար (անգլ.՝ FOOTBALL FOR FRIENDSHIP), ծրագիրը «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա ծրագիր է։ Ծրագրի նպատակն է՝ ֆուտբոլի միջոցով տարբեր երկրների երեխաների մոտ դաստիարակել հարգանք տարբեր մշակույթների եւ ազգությունների նկատմամբ, երիտասարդ սերնդին հաղորդել արդիական արժեքներ և հետաքրություն դեպի առողջ ապրելակերպ[1]։ Ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների 12 տարեկան ֆուտբոլիստներ[2] մասնակցում են ամենամյա միջազգային մանկական ֆորումին, «Ֆուտբոլը բարեկամության համար» աշխարհի առաջնությանը, Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրվա տոնակատարությանը[3]։ Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ՄԱԿ-ը, Օլիմպիական և Պարալիմպիական կոմիտեները, տարբեր երկրների պետությունների, կառավարություններ եւ ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներ, միջազգային բարեգործական հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և մոլորակի առաջատար ֆուտբոլային ակումբներ[4]։ Ծրագրի գլոբալ օպերատորն է «ԱԳՏ Հաղորդակցության խումբը» (Ռուսաստան)[5]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2013

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» առաջին միջազգային մանկական ֆորումը կայացել է 2013 թ. մայիսի 25-ին Լոնդոնում։ Դրան մասնակցել է 670 երեխա 8 երկրներից՝  Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Ռուսաստան, Սերբիա և Սլովենիա։ Ռուսաստանը ներկայացրել է 11 ֆուտբոլային թիմ՝ 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն ընդունող Ռուսաստանի 11 քաղաքներից։ Ֆորումին մասնակցել են նաև «Զենիտ», «Չելսի», «Շալկե 04», «Ցրվենա Զվեզդա» ակումբների պատանեկան թմերը, «Գազպրոմ» ԲԲԸ մանկական սպարդակիադայի հաղթողները, «Ֆակել» փառատոնի դափնեկիրները[6]։

Ֆորումի շրջանակներում երեխանեը շփվել են այլ երկիրները ներկայացնող իրենց հասակակիցների, հայտնի ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև այցելել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը, որը կայացել է «Ուեմբլի» մարզադաշտում։

Ֆորումի արդյունքում երեխաները կազմել են բաց նամակ, որում ձևակերպել են ծրագրի ութ արժեքները՝ բարեկամություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ և ավանդույթներ։ Նամակն այնուհետև ուղարկվել է ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ և ՄՕԿ կազմակերպությունների ղեկավարներին[9]: Վլադիմիր Պուտինի և Վիտալի Մուտկոյի հետ 2013 թ. սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ Յոզեֆ Բլատերը հաստատել է նամակի ստացումը և հայտարարել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերելու «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին[7]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի երկրորդ սեզոնը տեղի է ունեցել 2014 թ. մայիսի 23-ից 25-ը Լիսաբոնում և հավաքել է ավելի քան 450 պատանի աշխարհի 16 երկրից՝ Բելառուս, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա և Խորվաթիա։  Պատանի ֆուտբոլիստները մասնակցել են «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ֆորումին, բակային ֆուտբոլի մրցաշարին և այցելել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2013/2014 մրցաշրջանի եզրափակիչը[8]։

Բակային ֆուտբոլի 2014 թվականի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել «Բենֆիկա» (Պորտուգալիա) ակումբի պատանեկան թիմը։

Ծրագրի երկրորդ սեզոնի այդյունքում ընտրվել է «Ֆուտբոլը բարեկամության համար» շարժման առաջնորդը։ Շարժման առաջնորդ է դառել Ֆիլիպե Սուարեսը Պորտուգալիայից։ Շարժման առաջնորդի կարգավիճակում նա 2014 թվականի հունիսին այցելել է Յուրի Անդրեևիչ Մորոզովի հիշատակին նվիրված ֆուտբոլի իններորդ միջազգային պատանեկան մրցաշարը[9]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2015

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային սոցիալական ծրագրի երրորդ սեզոնը կայացել է 2015 թվականի հունիսին Բեռլինում։ Առաջին անգամ ծրագրին մասնակցել են ասիական մայրցամաքի պատանի ներկայացուցիչները՝ Ճապոնիայի, Չինաստանի և Ղազախստանաի մանկական ֆուտբոլային թիմերը։ Երրորդ սեզոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 24 ֆուտբոլային ակումբ աշխարհի 24 երկրից[10]։

Պատանի ֆուտբոլիստները շփվել են այլ երկիրները ներկայացնող իրենց հասակակիցների և համաշխարհային ֆուտբոլր աստղերի (այդ թվում նաև ծրագրի գլոբալ դեսպան Ֆրանց Բեկենբաուերի) հետ, ինչպես նաև մասնակցել են բակային ֆուտբոլի միջազգային մրցաշարին պատանեկան թիմերի միջև[10]։

Փողոցային (բակային) ֆուտբոլի 2015 թվականի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել «Ռապիդ» (Ավստրիա) ակումբի պատանեկան թիմը[10]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի երրորդ սեզոնի իրադարձությունները լուսաբանել է աշխարհի առաջատար հրատարակությունների մոտ 200 լրագրող, ինչպես նաև 24 պատանի լրահաղորդ եվրոպական և ասիական երկրներից, որոնք ընդգրկվել են Միջազգային մանկական մամլո կենտրոնի կազմում[10]։

2015 թվականի կուլմինացիոն իրադարձություն է հանդիսացել «Ինը արժեքների» գավաթի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Գավաթի հաղթող է ճանաչվել իսպանական Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։ Հաղթողին որոշել են երեխաները, որոնք Ֆորումի նախօրեին մասնակցել են բոլոր 24 մասնակից երկրներում կայացած համընդհանուր քվեարկությանը[10]։

Ֆորումի ավարտից հետո բոլոր մասնակիցները, ավանդույթի համաձայն, այցելել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2014/2015 մրցաշրջանի եզրափակիչը, որը տեղի է ունեցել Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում[10]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2016

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի «Ֆուտբոլը բարեկամության համար» Միջազգային մանկական սոցիալական ծրագրի մեկնարկը տրվել է Hangouts առցանց մամլո ասուլիսի շրջանակներում, որը կայացել է մարտի 24-ին Մյունխենում՝ ծրագրի գլոբալ դեսպան Ֆրանց Բեկենբաուերի մասնակցությամբ[11]։

Ծրագրի չորրորդ սեզոնում դրան միացել են 8 նոր պատանեկան թիմեր Ադրբեջանից, Ալժիրից, Հայաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Վիետնամից, Ղրղզստանից և Սիրիայից։ Այսպիսով, ծրագրի մասնակից երկրների ընդհանուր թիվը հասավ 32-ի[12]։

2016 թվականի ապրիլի 5-ին սկսվել է քվեարկություն յուրահատուկ մրցանակի՝ «Ինը արժեքների» գավաթի համար։ Հաղթողի ընտրությանը մասնակցել են երկրպագուներ աշխարհի տարբեր երկներից, սակայն վերջնական որոշումը կայացրել են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասնակիցները՝ քվեարկության միջոցով։ Գավաթի հաղթող է ճանաչվել Բավարիա (Մյունխեն) ֆուտբոլային ակումբը։ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասնակիցները նշել են հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցման ակումբի գործունեությունը, ինչպես նաև տարբեր երկների երեխաներին բուժօգնություն տրամադրելուն և կարիքավորներին օգնելուն ուղղված նախաձեռնությունները[13]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական չորրորդ ֆորումը և բակային ֆուտբոլի միջազգային մանկական մրցաշարի եզրափակիչ խաղը կայացել են 2016 թվականի մայիսի 27-ից 28-ը Միլանում։  Մրցաշարի հաղթող է ճանաչվել Սլովենիայի «Մարիբոր» թիմը։ Ֆորումի ավարտից հետո մասնակիցներն, ըստ ավանդույթի, այցելել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Ֆորումի իրադարձությունները լուսաբանել են աշխարհի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 լրագրողներ, ինչպես նաև Միջազգային մանկական մամլո կենտրոնը, որում ընդգրկվել են ծրագրի մասնակից երկիրները ներկայացնող պատանի լրագրողներ[14]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի չորրորդ սեզոնի միջոցառումներին մասնակցել են սիրիական «Ալ-Վախդա» ակումբի պատանի ֆուտբոլիստները, ինչը հանդիսացել է աննախադեպ իրադարձություն։ Ծրագրի մասնակիցների թվում սիրիական ակումբի ներառումը, ինչպես նաև սիրիացի երեխաների կողմից Միլանում կայացած միջոցառումների այցելությունը շատ կարևոր քայլ էր այդ երկրի մարդասիրական մեկուսացումը հաղթահարելու համար[15]։ Russia Today միջազգային հեռուստաալիքի արաբական մարզական խմբագրությունը, Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, նկարահանել է «Երեք օր առանց պատերազմի» վավերագրական ֆիլմ ծրագրին մասնակցած երեխաների մասին։ 2016 թ. սեպտեմբերի 14-ին Դամասկոսում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա էր ավել քան 7 հազար հանդիսատես[15]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2017

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «Ֆուտբոլը բարեկամության համար» Միջազգային մանկական սոցիալական նախագծի անցկացման վայր 2017 թվականին ընտրվել էր Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան)։ Եզրափակիչ միջոցառումները անց են կացվել այդ քաղաքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 3-ը[16]։

2017 թվականին մասնակից երկրների թիվը 32-ից ավելացել է մինչև 64-ը։ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին առաջին անգամ մանսնակցել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի երեխաները։ Այսպիսով, նախագիծը միավորեց չորս մայրցամաքի՝ Աֆրիկայի, Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի պատանի ֆուտբոլիստների[16]։

Հինգերորդ սեզոնում ծրագիրն իրագործվել է նոր սկզբունքի համաձայն՝ ընտրվել են իրենց երկրները ներկայացնող մեկական երիտասարդ ֆուտբոլիստներ։ Երեխաները միավորվել էին ութ միջազգային «Բարեկամության հավաքականներում», որոնք կազմված էին 12 տարեկան տղաներից և աղջիկներից, այդ թվում՝ նաև հաշմանդամ[17]։

Բաց վիճակահանության ընթացքում որոշվել է տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հավաքականների կազմը, ինչպես նաև մասնակից երկրների ներկայացուցիչների խաղային դիրքերը։ Վիճակահանությունը անցկացվել է ինտերնետ-կոնֆերանսի ռեժիմում։ Բարեկամության ութ հավաքականները գլխավորել են պատանի մարզիչները՝ Ռենե Լամպերտ (Սլովենիա), Ստեֆան Մաքսիմովիչ (Սերբիա), Բրենդոն Շաբանի (Մեծ Բրիտանիա), Չարլի Սույ (Չինաստան), Անատոլի Չենտուլոև (Ռուսաստան), Բոգդան Կրոլեվեցկի (Ռուսաստան), Անտոն Իվանով (Ռուսաստան), Էմմե Խենշեն (Նիդեռլանդներ)։ Վիճակահանությանը մասնակցել է նաև «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային մամլո կենտրոնի ներկայացուցիչ Լիլիա Մացումոտոն (Ճապոնիա)[17]։

«Բարեկամության համար ֆուտբոլի» 2017 թվականի աշխարհի առաջնության հաղթող է ճանաչվել «նարնջագույն» թիմը, որի կազմված էր երիտասարդ մարզիչից և ինը երկրներ ներկայացնող պատանի ֆուտբոլիստներից՝ Ռենե Լամպերտ (Սլովենիա), Հոնգ Ջուն Մարվին Տուե (Սինգապուր), Պոլ Պուիգ ի Մոնտանա (Իսպանիա), Գաբրիել Մենդոսա (Բոլիվիա), Ռավան Կազիմով (Ադրբեջան), Խրիսիմիր Ստանիմիրով Ստանչև (Բուլղարիա), Իվան Ագուստին Կասկո (Արգենտինա), Ռոման Խորակ (Չեխիա), Խամզախ Յուսուֆ Նուրի Ալխավաթ (Լիբիա)[17]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» 2017 միջազգային մանկական ֆորումը այցելել են Վիկտոր Զուբկովը («Գազպրոմ» ՀԲԸ տնօրենների խորհրդի նախագահ), Ֆատմա Սամուրան (ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար), Ֆիլիպ Լե Ֆլոկը (ՖԻՖԱ-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն), Ջուլիո Բապտիստան (բրազիլացի ֆուտբոլիստ), Իվան Զամորանոն (չիլիացի հարձակվող), Ալեքսանդր Կերժակովը (ռուս ֆուտբոլիստ) և այլ հյուրեր, որոնք կոչ են արել առաջ շարժել հիմնական համամարդկային արժեքները երիտասարդ սերնդի շրջանում[18]։

2017 թվականին նախագիծը միավորեց ավելի քան 600 հազար մարդ, իսկ Սանկտ Պետերբուրգում անցկացված եզրափակիչ միջոցառումներին ներկա էին 1000-ից ավել երեխաներ և մեծահասակներ աշխարհի 64 երկրներից[18]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2018

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ  «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի վեցերորդ մրցաշրջանը անցավ փետրվարի 15-ից հունիսի 15-ը։ Վերջնական իրադարձությունները տեղի են ունեցել Մոսկվայում 2018 թ. FIFAԱշխարհի գավաթի նախօրեին։ Ծրագրին մասնակից դարձան աշխարհի 211 երկրներ եւ տարածաշրջաններ ներկայացնող պատանի ֆուտբոլիստներ եւ լրագրողներ  [19]: 2018 թվականի ծրագրի պաշտոնական մեկնարկը կայացավ ուղիղ եթերում՝ «Ֆուտբոլը բարեկամության համար» բաց վիճակահանության ժամանակ, որի արդյունքներում ձևավորվեցին 32 միջազգային ֆուտբոլային թիմեր՝ «Բարեկամության միջազգային հավաքականներ»[20]։

2018 թվականին բնապահպանական առաքելության շրջանակներում Միջազգային ֆուտբոլային «բարեկամության հավաքականներն» անվանվեցին ի պատիվ կենդանիների հազվագյուտ և վերացող տեսակների։

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Միջազգային ֆուտբոլային «Բարեկամության հավաքականները»2018 թվականին

African Elephant

Komodo Dragon

Kipunji

Big Turtle Dama Gazelle

Cheetah

Rhinoceros

Angel Shark

Polar Bear

Lemur

Grizzly Bear

Whale Shark

Three-Toed Sloth

King Cobra

Chimpanzee

Gharial

Western Gorilla

Imperial Woodpecker

Saiga

Blond Capuchin

Koala

Siberian Tiger

Grévy's Zebra

Orangutan

Giant Panda Magellanic Penguin

Rothschild's Giraffe

Humpback Whale

African Wild Dog Lion

Hippopotamus

Galápagos Sea Lion

Նաեւ բնապահպանական առաքելության շրջանակներում 2018 թվականիմայիսի 30-ին մեկնարկեց Happy BuzzDay միջազգային ակցիան, կոչ անելով համաշխարհային հանրությանը աջակցել կազմակերպություններին կենդանիների հազվագյուտ տեսակները փրկելու համար։ Ակցիային միացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Նեպալի եւ Մեծ Բրիտանիայի ազգային պարկերը եւ արգելոցները[21]. Նաեւ Մոսկվայում «Ֆուտբոլը բարեկամության համար»ծրագրի եզրափակիչ միջոցառումների ժամանակ մասնակիցները շրջումէինբնական գազի վառելիքով էկոհամակարգային ավտոբուսներով[22]։  

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին մասնակցող երկրներն ու մարզերը2018 թվականին

1. Ավստրալիական Միություն

2. Ավստրիական Հանրապետություն

3. Ադրբեջանական Հանրապետություն

4. Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն

5. Ամերիկյան Վիրջինյան Կղզիներ

6. Ամերիկյան Սամոա

7. Անգիլիա

8. Անտիգուա և Բարբուդա

9. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

10. Արգենտինայի Հանրապետություն

11. Արուբա

12. Բարբադոս

13. Բելիզ

14. Բերմուդյան Կղզիներ

15. Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն

16. Բոսնիա և Հերցեգովինա

17. Բրիտանական Վիրջինյան Կղզիներ

18. Բուրկինա Ֆասո

19. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

20. Հունգարիա

21. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

22. Գաբոնի Հանրապետություն

23. Գվինեայի Հանրապետություն

24. Ջիբրալթար

25. Բրունեյ Դարուսալամի Պետություն

26. Իսրայելի Պետություն

27. Կատարի Պետություն

28. Քուվեյթի Պետություն

29. Լիբիայի Պետություն

30. Պաղեստին Պետություն

31. Գրենադա

32. Հունաստանի Հանրապետություն

33. Վրաստան

34. Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետություն

35. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

36. Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն

37. Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն

38. Դոմինիկյան Հանրապետություն

39. Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

40. Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն

41. Իրանի Իսլամական Հանրապետություն

42. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

43. Իտալիայի Հանրապետություն

44. Եմենի Հանրապետություն

45. Կայմանյան Կղզիներ

46. Կանադա

47. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

48. Չինական Թայբեյ (Թայվան)

49. Անդորրայի Իշխանություն

50. Լիխտենշտայնի Իշխանություն

51. Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն

52. Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն

53. Բահրեյնի Թագավորություն

54. Բելգիայի Թագավորություն

55. Բութանի Թագավորություն

56. Դանիայի Թագավորություն

57. Իսպանիայի Թագավորություն

58. Կամբոջիայի Թագավորություն

59. Լեսոթոյի Թագավորություն

60. Մարոկկոյի Թագավորություն

61. Նիդերլանդների Թագավորություն

62. Նորվեգիայի Թագավորություն

63. Սաուդյան Արաբիայի Թագավորություն

64. Սվազիլենդի Թագավորություն

65. Թաիլանդի Թագավորություն

66. Տոնգայի Թագավորություն

67. Շվեդիայի Թագավորություն

68. Ղրղզական Հանրապետություն

69. Կյուրասաո

70. Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն

71. Լատվիայի Հանրապետություն

72. Լիբանանի Հանրապետություն

73. Լիտվայի Հանրապետություն

74. Մալայզիա

75. Մալդիվների Հանրապետություն

76. Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

77. Բոլիվիայի Բազմազգ Պետություն

78. Մոնղոլիա

79. Մոնտսերատ

80. Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

81. Պապուա Նոր Գվինեայի Անկախ Պետություն

82. Սամոայի Անկախ Պետություն

83. Նոր Զելանդիա

84. Նոր Կալեդոնիա

85. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

86. Միացյալ Արաբական Էմիրություններ

87. Կուկի Կղզիներ

88. Թյորքս և Կայկոս Կղզիներ

89. Ալբանիայի Հանրապետություն

90. Անգոլայի Հանրապետություն

91. Հայաստան

92. Բելառուսի Հանրապետություն

93. Բենինի Հանրապետություն

94. Բուլղարիայի Հանրապետություն

95. Բոտսվանայի Հանրապետություն

96. Բուրունդիի Հանրապետություն

97. Վանուատուի Հանրապետություն

98. Հայիթիի Հանրապետություն

99. Գամբիայի Հանրապետություն

100. Գանայի Հանրապետություն

101. Գվատեմալայի Հանրապետություն

102. Գվինեա-Բիսաուի Հանրապետություն

103. Հոնդուրասի Հանրապետություն

104. Ջիբութիի Հանրապետություն

105. Զամբիայի Հանրապետություն

106. Զիմբաբվեի Հանրապետություն

107. Հնդկաստանի Հանրապետություն

108. Ինդոնեզիայի Հանրապետություն

109. Իրաքի Հանրապետություն

110. Իռլանդիայի Հանրապետություն

111. Իսլանդիայի Հանրապետություն

112. Ղազախստանի Հանրապետություն

113. Քենիայի Հանրապետություն

114. Կիպրոսի Հանրապետություն

115. Կոլումբիայի Հանրապետություն

116. Կոնգոյի Հանրապետություն

117. Կորեայի Հանրապետություն

118. Կոսովոյի Հանրապետություն

119. Կոստա Ռիկայի Հանրապետություն

120. Կոտ դ'Իվուարի Հանրապետություն

121. Կուբայի Հանրապետություն

122. Լիբերիայի Հանրապետություն

123. Մավրիկիոսի Հանրապետություն

124. Մադագասկարի Հանրապետություն

125. Մակեդոնիայի Հանրապետություն

126. Մալավիի Հանրապետություն

127. Մալիի Հանրապետություն

128. Մալթայի Հանրապետություն

129. Մոզամբիկի Հանրապետություն

130. Մոլդովայի Հանրապետություն

131. Նամիբիայի Հանրապետություն

132. Նիգերի Հանրապետություն

133. Նիկարագուայի Հանրապետություն

134. Կաբո Վերդեի Հանրապետություն

135. Պակիստանի Հանրապետություն

136. Պանամայի Հանրապետություն

137. Պարագվայի Հանրապետություն

138. Պերուի Հանրապետություն

139. Լեհաստանի Հանրապետություն

140. Պորտուգալիայի Հանրապետություն

141. Ռուանդայի Հանրապետություն

142. Սան Մարինոյի Հանրապետություն

143. Սեյշելյան Կղզիների Հանրապետություն

144. Սենեգալի Հանրապետություն

145. Սերբիայի Հանրապետություն

146. Սինգապուրի Հանրապետություն

147. Սլովենիայի Հանրապետություն

148. Մյանմա Միություն Հանրապետություն

149. Սուդանի Հանրապետություն

150. Սուրինամի Հանրապետություն

151. Սիեռա Լեոնեյի Հանրապետություն

152. Տաջիկստանի Հանրապետություն

153. Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն

154. Թուրքմենստանի Հանրապետություն

155. Ուգանդայի Հանրապետություն

156. Ուզբեկստանի Հանրապետություն

157. Ֆիջիի Հանրապետություն

158. Ֆիլիպինների Հանրապետություն

159. Խորվաթիայի Հանրապետություն

160. Չադի Հանրապետություն

161. Չեռնոգորիայի Հանրապետություն

162. Չիլիի Հանրապետություն

163. Էկվադորի Հանրապետություն

164. Հասարակածային Գվինեայի Հանրապետություն

165. Սալվադորի Հանրապետություն

166. Հարավային Սուդանի Հանրապետություն

167. Կամերունի Հանրապետություն

168. Ռուսաստանի Դաշնություն

169. Ռումինիա

170. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջան

171. Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն

172. Հյուսիսային Իռնալդիա

173. Սենթ Վինսենթ և Գրենադիններ

174. Սենտ Լյուսիա

175. Սիրիայի Արաբական Հանրապետություն

176. Սլովակիայի Հանրապետություն

177. Բահամյան Կղզիների Համագործակցություն

178. Դոմինիկայի Համագործակցություն

179. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

180. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

181. Սողոմոնյան Կղզիներ

182. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

183. Կոմորյան Կղզիների Միություն

184. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջան

185. Օմանի Սուլթանություն

186. Տահիտի

187. Գուամի տարածք

188. Տոգոյի Հանրապետություն

189. Թունիսի Հանրապետություն

190. Թուրքիայի Հանրապետություն

191. Ուկրաինա

192. Ուելս

193. Ֆարերյան Կղզիներ

194. Նեպալի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն

195. Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն

196. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն

197. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

198. Նիգերիայի Դաշնային Հանրապետություն

199. Սոմալիի Դաշնային Հանրապետություն

200. Սենտ Քիթս և Նևիս Դաշնություն

201. Ֆինլանդական Հանրապետություն

202. Ֆրանսիական Հանրապետություն

203. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

204. Չեխական Հանրապետություն

205. Շվեյցարական Համադաշնություն

206. Շոտլանդիա

207. Էրիթրեա

208. Էստոնական Հանրապետություն

209. Հարավաֆրիկյան Հանրապետություն

210. Ջամայկա

211. Ճապոնիա

«Ֆուտբոլը բարեկամության համար» աշխարհի առաջնությանը մասնակցեցին 32 «Բարեկամության միջազգային հավաքականներ»։ Նախագծի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ խաղը մեկնաբանել է Սիրիայի պատանի մեկնաբան Յազն Թահայն[23] եւ խաղը դատել է Ռուսաստանի պատանի մրցավար Բոգդան Բատալինը[24]:

2018 թ. «Ֆուտբոլը բարեկամության համարաշխարհի առաջնության հաղթողը «Շիմպանզե» թիմն էր, որիկազմում էին Դոմինիկայի, Սենտ Կիտսի եւ Նեւիսի, Մալավիի, Կոլումբիայի, Բենինի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Պատանի ֆուտբոլիստները։ Հավաքականը մարզել է Սարանսկի երիտասարդ մասնակից Վլադիսլավ Պոլյակովը[25]:

Ծրագրի եզրափակիչ միջոցառումը դարձավ «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ֆորումը, որը տեղի է ունեցել հունիսի 13-ին «Մոսկվարիում» Օվկիանոսագիտության եւ ծովային կենսաբանության կենտրոնում։ Ներկա ենեղել Վիկտոր Զուբկովը («Գազպրոմ» ՀԲԸտնօրենների խորհրդի նախագահ), Օլգա Գոլոդեցը (, Ռուսաստանի Կառավարությաննախագահի տեղակալ), Իկեր Կասիլյասը (իսպանացի ֆուտբոլիստ, ազգային հավաքականի նախկին կապիտան), Ալեքսանդր Կերժկովը (ռուսական ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլիպատանիների հավաքականիմարզիչ), ինչպես նաեւ 54 դեսպանատների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից եւ այլ հյուրեր:[26]

Ֆորումի ժամանակ պարգեւատրվեցին վեցերորդ մրցաշրջանի լավագույն Պատանի ֆուտբոլիստները. Դեո Կալենգա Մվենզե Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (լավագույն հարձակվող), Յամիրու ՕուրունԲենինից (լավագույն կիսապաշտպան), Իվան ՎոլինկինըՈւելսից (լավագույն դարպասապահ) եւ Գուստավո Սինտրա Ռոչան Բրազիլիայից (MVP)[23]:

2018 թ. «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի լավագույն պատանի լրագրողը Շեյկալի Ասենսոն էր Արուբայից։ Աղջիկը բլոգ է վարում, կոչ  անելով Օվկիանիայի երիտասարդությանը բնապահպանական իրազեկության համար[23]:

Ֆորումում ներկայացվել է նախորդ մրցաշրջանի մասնակից Հնդկաստանից Անանյա Կամբոջայի գրքի շնորհանդեսը եւ ինքնագիր-սեսիան[26]: 2017 թ.

«Ֆուտբոլը բարեկամության համար»հինգերորդ մրցաշարը ավարտելուց հետո Անանյան գրել է «My journey from Mohali to St. Petersburg” որպես Պատանի լրագրող մասնակցելու իր փորձի մասին։ Այնտեղ նա պատմեց ծրագրի Ինը արժեքների մասին, որոնք օգնում են փոխել աշխարհը ավելի լավը։

Հունիսի 14-ին «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ֆորումի ավարտից հետո Պատանի ֆուտբոլիստները եւ լրագրողները մասնակցեցին 2018 թ. ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության բացման արարողությանը։ «Լուժնիկի» մարզադաշտում երեխաները հանդիսավոր բարձրացրեցին այս տարվա ծրագրին մասնակցած բոլոր 211 երկրների եւ տարածաշրջանների դրոշները[27]: Դրանից հետո «Ֆուտբոլը բարեկամության համար» պատանի մասնակիցները դիտեցին բացման խաղըՌուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների միջեւ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ֆուտբոլը բարեկամության համար»Ռուսաստանի երիտասարդ դեսպան Ալբերտ Զիննաթովին հրավիրեց իր օթյակը միասին դիտելու բացման խաղը։ Այնտեղ պատանինշփվել է Բրազիլիայից Աշխարհի առաջնության չեմպիոն Ռոբերտո Կառլոսի եւ իսպանացի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասի հետ[28]։

Մոսկվայումեզրափակիչ միջոցառումներին մասնակցել է ավելի քան 1500 երեխա եւ պատանի 211 երկրներից եւ տարածաշրջաններից։ Ընդհանուր առմամբ վեցերորդ սեզոնի շրջանակներում աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպվել է ավելի քան 180 միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 240 հազար երեխա[29]:

2018 թ. ծրագրին աջակցում են իշխանության ներկայացուցիչները։ Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալփոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ընթերցեց Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը Միջազգային մանկական ֆորումի մասնակիցներին եւ հյուրերին[30]:

Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուղարկել է ողջույնի ուղերձ «Ֆուտբոլը բարեկամության համար»վեցերորդ միջազգային մանկական ֆորումի մասնակիցներին եւ հյուրերին[30]։

Մայիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ այսօր «Ֆուտբոլը բարեկամության համար»ծրագիրը ընկալվում է համաշխարհային հանրության մեջ որպես Ռուսաստանի միջազգային սոցիալական քաղաքականության կարեւոր հումանիտար բաղադրիչ[31]:

Ավանդաբար աջակցում են«Ֆուտբոլը բարեկամության համար»ծրագիրը ՖԻՖԱ-ում։ Կազմակերպությունում նշել են, որ Մոսկվայումեզրափակիչ միջոցառումների մասնակիցների եւ հյուրերի ընդհանուր թիվը հասել է 5000-ի[32]։:

Ֆուտբոլը բարեկամության համար 2019

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլ Ընկերության համար» միջազգային մանկական սոցիալական ծրագրի յոթերորդ մրցաշրջանի բացումը կայացավ 2019 թվականի մարտի 18-ին, եզրափակիչ միջոցառումներն անցան Մադրիդում, մայիսի 28-ից հունիսի 2-ը[33]։

«Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի միջազգային օրը՝ ապրիլի 25-ը, նշեցին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ավելի քան 50 երկրներում։ Տոնակատարությանը միացավ նաև Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ)[34]։

Մայիսի 30-ին Մադրիդում կայացավ «Գազպրոմ» ՀԲԸ-ի «Ֆուտբոլ Ընկերության համար – 2019» մանկական սոցիալական ծրագրի միջազգային ֆորումը։ Հավաքը համախմբեց ամբողջ աշխարհից ժամանած փորձագետներին՝ ֆուտբոլային մարզիչներին, մանկական թիմերի բժիշկներին, աստղերին, միջազգային առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին, միջազգային ֆուտբոլային ակադեմիաների ու ֆեդերացիաների ներկայացուցիչներին[35]։

Մայիսի 31-ին Մադրիդում կայացավ աշխարհում ամենաբազմազգ ֆուտբոլային մարզումը։ Մարզման արդյունքներով «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագիրը ստացավ  GUINNESS WORLD RECORDS® պաշտոնական հավաստագիրը[36]։

Յոթերորդ մրցաշրջանի շրջանակներում  Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից եկած 32 պատանի ֆուտբոլիստներ ձևավորեցին «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի միջազգային մանկական լրատվական կենտրոնի կազմը, որը  միջազգային և ազգային ԶԼՄ-ների հետ մեկտեղ լուսաբանում էր եզրափակիչ միջոցառումներն ու մասնակցում էր նյութերի նախապատրաստմանը[37]։

Յոթերորդ մրցաշրջանի մասնակիցները «Իննը արժեքների» գավաթը («Ֆուտբոլ Ընկերության համար» միջազգային մանկական սոցիալական ծրագրի մրցանակը) հանձնեցին «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբին՝ որպես ամենից ավելի սոցիալապես պատասխանատու թիմի[38]։

Հունիսի 1-ին Մադրիդի UEFA Pitch ֆուտբոլային դաշտում տեղի ունեցավ յոթերորդ մրցաշրջանի կուլմինացիան՝ «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը։ Դրա արդյունքում «Անտիգուայի Սահնակ» հավաքականը հիմնական ժամանակում 1։ 1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տասմանիայի Հրեշի» հետ, իսկ հետո հաղթեց 11 մետրանոցների արդյունքներով և տիրացավ գլխավոր մրցանակին[39]։

Ֆուտբոլը բարեկամության համար 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի ութերորդ մրցաշրջանի եզրափակիչ միջոցառումները տեղի ունեցան նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ թվային պլատֆորմով օնլայն ֆորմատում։ Աշխարհի 100 երկրների  ավելի քան 10 000 մասնակիցներ միացան գլխավոր միջոցառումներին[40]։

Ծրագրի ութերորդ մրցաշրջանի համար նախագծվել էր բազմօգտատերային ֆուտբոլային առցանց  Football for Friendship World սիմուլյատորը, որի հիման վրա անցկացվեց «Ֆուտբոլ Ընկերության համար - 2020» աշխարհի առցանց առաջնությունը։ Ամբողջ աշխարհում ներբեռնելու համար խաղը հասանելի կլինի 2020 թ․դեկտեմբերի 10-ից՝ Ֆուտբոլի միջազգային օրվանից։

Օգտատերերը հնարավորություն ստացան «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի կանոններով մասնակցել խաղերին, միավորվելով միջազգային հավաքականներում։ Բազմօգտատերային խաղը հիմնված է ծրագրի այնպիսի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունը և հավասարությունը[41]։

Նոյեմբերի 27-ին կայացավ «Ֆուտբոլ Ընկերության համար - 2020» աշխարհի առցանց առաջնության բաց վիճակահանությունը[42]։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը երեխաների համար կազմակերպվեց հումանիտար և սպորտային կրթական ծրագրերով միջազգային առցանց ճամբար[43]։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը անցկացվեցին «Ֆուտբոլ Ընկերության համար» միջազգային առցանց հավաքի սեսիաները, որոնցում ներկայացվեցին մանկական սպորտի զարգացման ոլորտի նախագծերը։ Փորձագիտական ժյուրին գնահատեց «Ֆուտբոլ Ընկերության համար» միջազգային պարգևներին հավակնող նախագծերի շնորհանդեսները[44]։

Դեկտեմբերի 7-ից 8-ը անցկացվեց «Ֆուտբոլ Ընկերության համար» աշխարհի առցանց առաջնությունը։ Այս տարի առաջնություն անցավ թվային պլատֆորմով առցանց ֆորմատով։ Հատուկ դրա համար  նախագծվել էր բազմօգտատերային ֆուտբոլային առցանց  Football for Friendship World սիմուլյատորը։

Դեկտեմբերի 9-ին կայացավ «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի Գրանդ եզրափակիչը[45]։

Ծրագրի ութերորդ մրցաշրջանի անցկացման ժամանակահատվածում, ի աջակցություն ՄԱԿ-ի 75-ամյակի, վեբինարների շարք անցկացվեց տարբեր երկրների երեխաների համար[46]։

Ծրագրի ութերորդ մրցաշրջանի ընթացքում, ֆուտբոլային ֆրիսթայլերների հետ համատեղ, ամբողջ աշխարհում եթեր տրվեց «Մարզադաշտն այնտեղ է, որտեղ ես եմ» շոուն։ Բոլոր թողարկումների ժամանակ ֆրիսթայլերները ծրագրի դեսպանորդներին հնարքներ էին սովորեցնում, յուրաքանչյուր դրվագի վերջում հնարքի լավագույն կատարման մրցույթ էր հայտարարվում։ Շոուի ավարտին առցանց գլոբալ վարպետաց դաս անցկացվեց, որով «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագիրը երկրորդ անգամ Գինեսի ռեկորդակիր դարձավ գործող մասնակիցների քանակով (6 դեկտեմբերի, 2020)[47]։

Լավ լուրերի խմբագրությունը շաբաթական շոու է, որը գործարկվել է «Ֆուտբոլ Ընկերության համար» ծրագրի պատանի լրագրողների կողմից, և որում երեխաները հանդիսատեսների հետ կիսվում էին ամբողջ աշխարհից ստացվող դրական լուրերով[48]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի միջազգային մանկական մրցաշարը անց է կացվում «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում[49]։ Առաջնության մասնակից թիմերը՝ «Բարեկամության հավաքականները» կազմավորվում են Բաց վիճակահանության ընթացքում։ Հավաքականները կազմավորվում են «Ֆուտբոլը բարեկամության համար» սկզբունքի հիման վրա՝ միևնույն թիմում խաղում են տարբեր ազգերի, սեռի և ֆիզիկական կարողությունների մարզիկներ[50]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ֆորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ամենամյա ֆորումի ընթացքում նախագծի պատանի մասնակիցները մեծահասակների հետ քննարկում են ամբողջ աշխարհում ծրագրի արժեքները առաջ շարժելու և զարգացնելու հարցերը։ Ֆորումի շրջանակներում երեխաները հանդիպում և շփվում են այլ երկիրները ներկայացնող իրենց հասակակիցների, հայտնի ֆուտբոլիստների, լրագրողների և հասարակական գործիչների հետ, ինչպես նաև վերածվում են պատանի դեսպանների և այդ կարգավիճակում հետագայում ինքնուրույն քարոզում են համամարդկային արժեքները իրենց հասակակիցների շրջանում[51]։

Միջազգային մանկական մամլո կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի յուրահատկություններից մեկը սեփական Միջազգային մանկական մամլո կենտրոնն է[52]։ Առաջին անգամ այն կազմակերպվել է 2014 թվականին՝ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում։ Մամլո կենտրոնի պատանի լրագրողները լուսաբանում են ծրագրի իրադարձությունները իրենց երկրներում[53]՝ պատրաստում են նորություններ ազգային և միջազգային մարզական ԶԼՄ–ների համար, մասնակցում են «Ֆուտբոլը բարեկամության համար» հեռուստաալիքի, Football for Friendship մանկական թերթի և ծրագրի պաշտոնական ռադիոկայանի համար նյութերի պատրաստմանը։ Միջազգային մանկական մամլո կենտրոնը միավորում է «Լավագույն պատանի լրագրող» ազգային մրցույթների հաղթողներին, պատանի բլոգերներին, լուսանկարիչներին և գրողներին։ Մամլո կենտրոնի պատանի լրագրողները ներկայացնում են իրենց տեսակետը ծրագրի ներսից՝ իրագործելով «երեխաները երեխաների մասին» ձևաչափը[54]։

Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում ապրիլի 25-ին նշվում է Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը։ Այդ տոնը առաջին անգամ նշվել է 2014 թվականին 16 երկրներում։ Այդ օրը կայացել են ընկերական հանդիպումներ, անց են կացվել ֆլեշմոբներ, ռադիոմարաթոններ, վարպետության դասեր, հեռուստաշոուներ, բաց մարզումներ և այլն։ Տոնակատարությանը մասնակցել է 50 000-ից ավելի մարդ[55]։

2015 թվականին Ֆուտբոլի և բարեկամության օրը նշվել է 24 երկրներում։ Տոնակատարության շրջանակներում կայացել են ընկերական ֆուտբոլային մրցախաղեր և այլ միջոցառումներ։ Գերմանիայում «Շալկե 04» ակումբի ֆուտբոլիստներն անց են կացրել բաց մարզում, Սերբիայում անց է կացվել հեռուստաշոու, իսկ Ուկրաինայում՝ ընկերական մրցախաղ«Վոլին» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի և ընտանիքի, երեխաների և երիտասարդների համար սոցիալական ծառայությունների Լուցկի քաղաքային կենտրոնում հաշվառված երեխաների միջև[56]։

Ռուսաստանում Ֆուտբոլի և բարեկամության օրը նշվել է ապրիլի 25-ին 11 քաղաքներում։ Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Կրասնոյարսկում, Բարնաուլում, Սանկտ Պետերբուրգում և Սարանսկում անց են կացվել ընկերական ֆուտբոլային մրցախաղեր, որոնց նպատակն էր հիշեցնել մարդկանց ծրագրի հիմնական արժեքների մասին։ Կրասնոյարսկում, Սոչիում և Դոնի Ռոստովում անց է կացվել «Բարեկամության էստաֆետա»՝ 2014 թվականի Օլիմպիական կրակի էստաֆետայի ջահակիրների մասնակցությամբ։ Կույրերի Մարզական ֆեդերացիայի աջակցությամբ Մոսկվայում կազմակերպվել է «Հավասար հնարավորությունների մրցաշար»։ Մայիսի 5-ին Ֆուտբոլի և բարեկամության օրը նշվել է Նիժնի Նովգորոդում և Կազանում[8]։

2016 թվականին Ֆուտբոլի և բարեկամության օրը նշվել է 32 երկրներում։ Ռուսաստանում այն նշվել է ինը քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Բարնաուլում, Բիրոբիջանում, Իրկուտսկում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում և Դոնի Ռոստովում։  Նիժնի Նովգորոդում անց է կացվել «Վոլգա» ակումբի պատանի ֆուտբոլիստների մասնակցությամբ ընկերական հանդիպում, իսկ ակումբի մեծահասակ ֆուտբոլիստները երեխաների համար անց են կացրել նախավարժանք և մարզումներ։ Նովոսիբիրսկում անցկացված ընկերական հանդիպմանը մասնակցել են հաշմանդամ երեխաներ՝ Նովոսիբիրսկի մարզի «Երմակ-Սիբիր» հավաքականը[13]։

2017 թվականին Ֆուտբոլի և բարեկամության օրը նշվել է 64 երկրներում։ Աշխարհով մեկ անցկացված միջոցառումներին մասնակցել են հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում նաև սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը և հոլանդացի հարձակվող Դիրկ Կյույտը։ Հունաստանում անցկացված միջոցառմանը ներկա է գտնվել Հունաստանի ազգային հավաքականի կազմում 2004 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Թեոդորաս Զագորակիսը։ Ռուսաստանում, «Զենիտ» ֆուտբոլային ակումբի բազայում անց է կացվել «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի 2017 թվականի պատանի դեսպան Զախար Բադյուկի հատուկ մարզումը։ Մարզման ժամանակ «Զենիտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Յուրի Լոդիգինը բարձր է գնահատել Զախարի ունակությունները և կիսվել նրա հետ դարպասապահական արվեստի գաղտնիքներով[16]։

«Ֆուտբոլը բարեկամության համար» ինըարժեքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Միջազգային մանկական ֆորումի ընթացքում, որը կայացել է 2013 թվականիմայիսի 25-ին, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ռուսաստանի երիտասարդ դեսպանները ձեւավորեցին ծրագրի առաջին ութ արժեքները՝ բարեկամություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ, պատիվ  եւ ավանդույթներ, և ներկայացրեցինդրանք բաց նամակով։ Նամակը ուղարկվել է միջազգային սպորտային կազմակերպությունների ղեկավարներին`Միջազգային Ֆուտբոլային Ֆեդերացիայի (FIFA), Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) և Միջազգային Օլիմպիական կոմիտեի։ 2013 թվականի թվսեպտեմբերին Յոզեֆ Բլատտերը Վլադիմիր Պուտինի եւ Վիտալի Մութկոյի հետ հանդիպման ժամանակ, հաստատել է նամակի ստացումը եւ հայտարարել, որ պատրաստ է աջակցել `«Ֆուտբոլը բարեկամության համար»[11]:

2015 թվականին `«Ֆուտբոլը բարեկամության համար ծրագրին միացան Չինաստանի, Ճապոնիայի և Ղազախստանի մասնակիցները և առաջարկեցին ավելացնել իններորդ արժեքը`պատիվ[57]:

«Ինը արժեքների» գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինը արժեքների» գավաթը «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական սոցիալական ծրագրի մրցանակն է։ Այդ գավաթով պարգևատրում են առավելագույն նվիրվածության համար նախագծի արժեքների հանդեպ` բարեկամություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ, ավանդույթներ և պատիվ։ Հաղթողի ընտրությանը մասնակցում են երկրպագուներ աշխարհի տարբեր երկներից, սակայն վերջնական որոշումը կայացնում են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասնակիցները՝ քվեարկության միջոցով։ «Ինը արժեքների» գավաթակիրներն են հետևյալ ֆուտբոլային ակումբները՝ «Բարսելոնա» (2015), «Մյունխենի Բավարիա» (2016), «Ալ Վախդա» (Հատուկ մրցանակ), «Ռեալ Մադրիդ» (2017)[58]։

Բարեկամության թևկապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի բոլոր միջոցառումները սկսվում են Բարեկամության թևկապների փոխանակումով։ Բարեկամության թևկապը հավասարության և առողջ ապրելակերպի խորհրդանիշն է։ Թևկապը պատրաստված է կապույտ և կանաչ գույնի երկու թելերից։ Թևկապը կարող է կրել ցանկացած անձ, ով կիսում է ծրագրի արժեքները[55]։

Ֆրանց Բեկենբաուերի խոսքերով

«Շարժման խորհրդանիշը՝ երկգույն թևկապը նույնքան պարզ և հասկանալի է, որքան «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի հիմքում ընկած արժեքները»։

Ծրագրի պատանի մասնակիցները Բարեկամության թևկապները կապել են հայտնի մարզիկների և հասարակական գործիչների թևերին, որոնց թվում էին հետևյալ անձիք՝ Դիկ Ադվոկատ, Անատոլի Տիմոշչուկ և Լուիշ Նետու, Ֆրանց Բեկենբաուեր, Լուիս Ֆերնանդև, Դիդյե Դրոգբա, Մաքս Մայեր, Ֆատմա Սամուրա, Լեոն Գորեցկա, Դոմենիկո Կրիշիտո, Միչել Սալգադո, Ալեքսանդր Կերժակով, Դիմաս Պիրոս, Միոդրագ Բոժովիչ, Ադելինա Սոտնիկովա, Յուրի Կամենեց[59]։

Մասնակիցների գործունեությունը սեզոնների միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի պատանի ֆուտբոլիստները մասնակցում են տարբեր միջոցառումներին նաև պաշտոնական սեզոնից դուրս։ 2013 թվականի մայիսին «Մարիբոր» (Սլովենիա) ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմի ֆուտբոլիստները անց են կացրել բարեգործական ընկերական հանդիպում կամբոջիացի երեխաների հետ[60]։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Սոչիում ծրագրի ռուսաստանյան մասնակիցները շփվել են Վլադիմիր Պուտինի հետ՝ ՌԴ նախագահի և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի միջև կայացած հանդիպման շրջանակներում։ 2014 թվականի հունիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մանսակից «Տավերնի» թիմին հրավիրել է Ելիսեյան պալատ՝ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա – Նիգերիա հանդիպումը համատեղ դիտելու համար[61]։ 2016 թվականի ապրիլին 2015 թվականի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի դեսպան Յուրի Վաշչուկը հանդիպել է Բելառուսի ամենաուժեղ մարդու՝ Կիրիլ Շիմկոյի և ԲԱՏԵ ֆուտբոլային թիմի պատանի ֆուտբոլիստների հետ՝ նախագծին մասնակցության իր փորձով կիսվելու համար։ Յուրի Վաշչուկը Կիրիլ Շիմկոյին նվիրել է խորհրդանշական Բարեկամության թևկապ՝ փոխանցելով նրան նախագծի գաղափարների՝ բարեկամության, արդարության, առողջ ապրելակերպի խթանման էստաֆետան[62]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ճանաչվել է տարբեր մրցույթների հաղթող և մի շարք ռուսական և միջազգային մրցանակների դափնեկիր։ Այդ թվում՝ «Ռուսաստանի լավագույն սոցիալական նախագծեր» մրցանակ՝ «Միջազգային համագործակցության զարգացում» անվանակարգում, Գործարար հաղորդակցության մասնագետների միջազգային ասոցիացիայի (IABC) Gold Quill Awards մրցանակ` «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում (2016), Sabre Awards մրցանակ՝ «Մոլորակի լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգում (2016), The Drum Social Buzz Awards մրցանակ՝ «Լավագույն միջազգային ռազմավարություն» անվանակարգում (2017)[63], The Internationalist Awards for Innovative Digital Marketing Solutions մրցանակ՝ «Լավագույն մեդիառազմավարություն» անվանակարգում (2017)[64], «Արծաթե աղեղնավոր» մրցանակ՝ «Ռուսաստանի լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգում (2018), «Արծաթե աղեղնավոր» գլխավոր մրցանակ (2018)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Football For Friendship project returns». www.sportindustry.biz (անգլերեն). 2016 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Gazprom's "Football for friendship 2014" | InSerbia Today». inserbia.info (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Europe and Asia to Meet Within Football for Friendship International Children's Social Project of Gazprom». www.newswire.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «"Футбол для дружбы" 2018: объявлены имена участников программы от России!». www.sport-express.ru. 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Футбол для дружбы» (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. ntv.ru. «В Москве подвели итоги детского форума «Футбол для дружбы»». НТВ (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  7. FIFA.com. «FIFA Partners - Gazprom - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  8. 8,0 8,1 «Football for Friendship: Teaching values through football». euronews (անգլերեն). 2014 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  9. «Oltre 450 ragazzi riuniti da Gazprom in occasione del Secondo Forum Internazionale FOOTBALL FOR FRIENDSHIP - Lazionews.eu». Lazionews.eu (իտալերեն). 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 center, The International Children's Social FOOTBALL FOR FRIENDSHIP project press. «Young Football Players From 24 Countries of Europe and Asia Meet at Third International Children's Football for Friendship Forum». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  11. 11,0 11,1 Lawless, Matt (2016 թ․ ապրիլի 5). «Bayern Munich legend Franz Beckenbauer reveals he's a Barcelona fan». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  12. «Beyond Sport». beyondsport.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  13. 13,0 13,1 Mosko, Alexey (2016 թ․ հունիսի 1). «Gazprom brings soccer-crazy kids to Milan for UEFA Champions League final» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  14. «Beyond Sport». www.beyondsport.org. Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  15. 15,0 15,1 «Football for Friendship: Syrian youth team make tournament debut in Milan». euronews (անգլերեն). 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Fifth Season of Gazprom's Football for Friendship International Children's Project Launched | Daily Herald». finance.dailyherald.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  17. 17,0 17,1 17,2 «News Story». www.merrilledge.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  18. 18,0 18,1 «Football brings kids together». euronews (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  19. «Football for friendship sets stage for 2018 World Cup». euronews (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  20. «This time a defender from Bangladesh». The Daily Star (անգլերեն). 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  21. «Russia opportunity for Zim youngsters | The Chronicle». www.chronicle.co.zw (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  22. AfricaNews. «Football for Friendship draw held ahead of the 2018 World Cup | Africanews». Africanews (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Шикарный футбол, крепкая дружба!». Советский спорт (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  24. «Их подружил футбол». Советский спорт (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  25. «Юный тренер из России стал чемпионом мира по "Футболу для дружбы"». www.sport-express.ru. 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  26. 26,0 26,1 «Море счастья, дружбы и футбола!». www.sport-express.ru. 2018 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  27. «Юные послы "Футбола для дружбы" приняли участие в церемонии открытия ЧМ-2018». Спорт РИА Новости (ռուսերեն). 20180615T2036+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  28. «Юный посол "Футбола для дружбы" встретился с президентом России на ЧМ в Москве». www.sport-express.ru. 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  29. «Участники "Футбола для дружбы" из 211 стран и регионов прибыли в Москву». www.sport-express.ru. 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  30. 30,0 30,1 «Участникам и гостям Международного детского форума «Футбол для дружбы»». government.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  31. «Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 23 мая 2018 года». www.mid.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  32. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - 211 countries and regions take part in the Sixth International Football for Friendship Children's Forum - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  33. «The Daily Times Leader». business.dailytimesleader.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  34. Friendship, Gazprom Football for. «International Day of Football and Friendship Celebrated in Schools Around the World». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  35. «Int'l Football for Friendship Forum 2019 in Madrid Unites Kids' Soccer Experts From Around the Globe». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  36. «Most nationalities in a football (soccer) training session». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  37. «Football for Friendship Young Participants became correspondents of international media». TASS. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  38. «End of Seventh Season of Football for Friendship in Madrid». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  39. «Football for Friendship: Sportsmanship has no borders». euronews (անգլերեն). 2019 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  40. «Gazprom Football For Friendship International Children's Programme | F4F». footballforfriendship.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  41. «New 'Football for Friendship' Simulator to be Released on World Football Day». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. «Gazprom Football: Newsdetail». Gazprom Football (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  43. «Friendship Camp | F4F». footballforfriendship.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  44. «Shortlist | F4F». footballforfriendship.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  45. «Live Broadcast: Grand Final | F4F». footballforfriendship.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  46. «F4F Ambassadors and FC Schalke 04 discussed the role of football in our future celebrating #UN75 - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  47. «STADIUM IS WHERE I AM | Easy Learning V-Move With Freestyle Blogger - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  48. «Good News Show From Young Journalists To Cheer You Up - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  49. «Chelsea Foundation youngsters head to Lisbon». www.chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  50. Mosko, Alexey (2014 թ․ մայիսի 30). «Big football for little Europeans» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  51. FIFA.com (2017 թ․ օգոստոսի 2). «Football and friendship, a perfect combination». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  52. «For Friendlies Football Scope Young Reporter Competition to be held». www.habermonitor.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  53. «Football For Friendship Are On The Hunt For Talented Young Journalists». It's Round And It's White (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  54. «Mission XI Million picks Chandigarh girl Ananya Kamboj». The Financial Express (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  55. 55,0 55,1 Hills, David (2015 թ․ ապրիլի 25). «Said & Done: David Cameron; Sepp in Sochi; and how to say sorry like you mean it». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  56. Gazdyuk, Pavel (2015 թ․ մայիսի 13). «The International Day of Football and Friendship» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  57. User, Super. «В рамках программы «Футбол для дружбы» учрежден Кубок «Девяти ценностей»». www.joblenobl.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  58. «F4F "Nine values cup" 2017 goes to Real Madrid». euronews (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  59. «Interview sends Megan Mackey to Champions League final». The Bolton News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  60. «"Футбол для дружбы" шагает по планете». РБК. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  61. «Mondial 2014. Hollande invite deux clubs amateurs à l'Elysée pour France-Nigéria». leparisien.fr (ֆրանսերեն). 2014-06-28CEST11:22:00+02:00. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  62. «Mondial 2014. Hollande invite deux clubs amateurs à l'Elysée pour France-Nigéria». leparisien.fr (ֆրանսերեն). 2014-06-28CEST11:22:00+02:00. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  63. t.akulov_63369 (2017 թ․ օգոստոսի 31). «How to make kids voices to be heard globally?». The Drum Awards (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  64. «Internationalists Awards for Innovative Digital Solutions 2017». www.internationalist-awards.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.