Տուրատին մերժել է հանուն սոցիալիզմի պայքարի հեղափոխական ձևերն ու մեթոդները, առաջնային է համարել սոցիալական և քաղաքական բարեփոխումները, կարևորել է պառլամենտական գործունեությունը, կողմ էր լիբերալ բուրժուազիայի հետ տակտիկական համաձայնությունների և համագործակցության։ Չհասկանալով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության համաշխարհային պատմական նշանակությունը՝ Տուրատին նրա հաղթանակը դիտել է որպես ռուսական պայմաններին հատուկ երևույթ և Իտալիայի համար անընդունելի է համարել պրոլետարիատի դիկտատուրայի փորձը։ Ֆաշիստների կողմից իշխանությունը զավթելուց (1922) հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ վարել է հակաֆաշիստական գործունեություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։