Ֆիլիպպո Տուրատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպպո Տուրատի
Turati.jpg
Ծնվել է նոյեմբերի 26, 1857(1857-11-26)[1]
Ծննդավայր Կանցո, Կոմո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Մահացել է մարտի 29, 1932(1932-03-29)[2][1] (74 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Կրոն աթեիզմ
Կրթություն Բոլոնիայի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, լրագրող, բանաստեղծ, քրեագետ և սոցիոլոգ
Զբաղեցրած պաշտոններ member of the Chamber of Deputies of the Kingdom of Italy
Քաղաքական կուսակցություն Իտալիայի սոցիալիստական կուսակցություն
Կայք storia.camera.it/deputato/filippo-turati-18571126#nav
Filippo Turati Վիքիպահեստում

Ֆիլիպպո Տուրատի (նոյեմբերի 26, 1857(1857-11-26)[1], Կանցո, Կոմո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն - մարտի 29, 1932(1932-03-29)[2][1], Փարիզ, Ֆրանսիա), իտալացի քաղաքական գործիչ, հրապարակախոս, ռեֆորմիզմի գաղափարախոսներից։ 1892 թվականին իտալական աշխատավորների կուսակցության (1895 թվականից՝ Իտալական Սոցիալիստական Կուսակցություն, ԻՍԿ) հիմնադիրներից էր։ 1896-1926 թթ.՝ պառլամենտի դեպուտատ, ԻՍԿ-ի պառլամենտական խմբի առաջնորդ։

Տուրատին մերժել է հանուն սոցիալիզմի պայքարի հեղափոխական ձևերն ու մեթոդները, առաջնային է համարել սոցիալական և քաղաքական բարեփոխումները, կարևորել է պառլամենտական գործունեությունը, կողմ էր լիբերալ բուրժուազիայի հետ տակտիկական համաձայնությունների և համագործակցության։ Չհասկանալով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության համաշխարհային պատմական նշանակությունը՝ Տուրատին նրա հաղթանակը դիտել է որպես ռուսական պայմաններին հատուկ երևույթ և Իտալիայի համար անընդունելի է համարել պրոլետարիատի դիկտատուրայի փորձը։ Ֆաշիստների կողմից իշխանությունը զավթելուց (1922) հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ վարել է հակաֆաշիստական գործունեություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png