Jump to content

Ֆիլիպ Ջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Ջյան
ֆր.՝ Philippe Djian[1]
Ծնվել էհունիսի 3, 1949(1949-06-03)[2][3][4][…] (75 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[5][6]
Մասնագիտությունվիպասան, թարգմանիչ, գրական խմբագիր, սցենարիստ, գրող և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունÉcole supérieure de journalisme de Paris?
Պարգևներ
 Philippe Djian Վիքիպահեստում

Ֆիլիպ Ջյան (ֆր.՝ Philippe Djian, ֆրանսերեն: , հունիսի 3, 1949(1949-06-03)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի գրող հայկական ծագումով։ 2012 թվականին ստացել է Ինտերալյե մրցանակ (Prix Interallié) «Օհ...» վեպի համար (Elle[7] անգլերեն թարգմանության համար)[8][9]:

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջյանն ավարտել է Փարիզի լրագրության բարձրագույն դպրոցը (Ecole Supérieure de Journalisme de Paris): Թափառումներից և տարօրինակ աշխատանքների շրջանից հետո 1981 թվականին հրապարակել է «50 հակադրություն 1» կարճ պատմվածքների ժողովածուն, այնուհետև «Կապույտ, ինչպես դժոխք» (1982) և «Էրոգեն գոտի» (1984) վեպերը՝ նախքան «37°2 կանուխ» (1985), «Անիծված կիսաբեմ» (1986), «Կռնակ» (1988), «Կոկորդիլոսներ» (կարճ պատմվածք) (1989), «Դանդաղ դեպի դուրս» (1991), «Սոթոս» (1993) և «Մարդասպաններ» (1994) վեպերով ճանաչում ձեռք բերելը։

Իր վեպերից հինգի հիման վրա նկարահանվել են կինոնկարներ. «37°2 կանուխ» (1986 թվական, ֆիլմի անգլերեն անվանումը՝ «Betty Blue»), որը նկարահանել է Ժան-Ժակ Բենեկսը, «Կապույտ, ինչպես դժոխք» (1986 թվական, ֆիլմի անգլերեն անվանումը՝ «Blue Hell») ֆիլմի ռեժիսոր՝ Իվ Բուասսե, «Աններելի» (2011 թվական, ֆիլմի անգլերեն անվանումը՝ «Unforgivable»), ռեժիսոր՝ Անդրե Տեշինե, «Սերը կատարյալ հանցագործություն է» (2013 թվական, ֆիլմի բնօրինակ անվանումը՝ «L'Amour est un crime parfait»), ռեժիսորներ՝ Արնաուդ Լարյու, Ջին Մարի Լարյու և «Օհ...» (2016 թվական, ֆիլմ՝ «Նա», ռեժիսոր՝ Պաուլ Վերհուվեն, որտեղ գլխավոր դերով հանդես է եկել Իզաբել Հյուպպերը), այն բարձր է գնահատվել քննադատների կողմից[10] և ներկայացվել «Օսկար», Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների[11]։

Հեռուստահաղորդավար Անտուան դը Կոնը նրան ծանոթացնում է շվեյցարացի երգիչ Ստեֆան Էյչերի հետ։ Նրանք ընկերանում են և Ջյանը սկսում է հեղինակել Էյչերի երգերի բառերը, առնվազն ֆրանսերեն երգերի։

Ջյանը հաճախ է փոփոխել կեցության վայրը (Բոստոնից տեղափոխվել է Ֆլորենցիա)։ Այսօր նա ապրում է Բիարիցում և միջին հաշվով, յուրաքանչյուր 18 ամիսը մեկ վեպ է գրում։ Ոգեշնչված ամերիկյան հեռուստատսերիալներից, 2005 թվականին գրված «Doggy bag» վեպով նա սկսում է գրական շարք վեց եթերաշրջանի համար։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 թվական, ժան Ֆրոստիյե մրցանակ (Prix Jean-Freustié) «Աններելի» վեպի համար[12]
  • 2012 Ինտերալյե մրցանակ (Prix Interallié) «Օհ...» վեպի համար[8][9]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կապույտ, ինչպես դժոխք» (1983, ֆիլմ՝ «Blue Hell»)
  • «Էրոգեն գոտի» (1984)
  • «37°2 կանուխ» (1985, ֆիլմ՝ «Betty Blue»)
  • «Անիծված կիսաբեմ» (1986)
  • «Կռնակ» (1988)
  • «Դանդաղ դեպի դուրս» (1991)
  • «Սոթոս» (1993)
  • «Մարդասպաններ» (1994)
  • «Հանցագործները» (1997)
  • «Սուրբ Բոբը» (1998)
  • «Դեպի սպիտակներ» (2000)
  • «Դա համբույր է» (2002)
  • Frictions (2003)
  • «Խառնուրդներ» (2005)
  • «Doggy bag», եթերաշրջան 1 (2005)
  • «Doggy bag», եթերաշրջան 2 (2006)
  • «Doggy bag», եթերաշրջան 3 (2006)
  • «Doggy bag», եթերաշրջան 4 (2007)
  • «Doggy bag», եթերաշրջան 5 (2007)
  • «Doggy bag», եթերաշրջան 6 (2008)
  • «Աններելի» (2009, ֆիլմ՝ Unforgivable)
  • «Հետեւանքներ» (2010)
  • «Վրեժ» (2011)
  • "Oh..."
  • Սիրո երգը (2013)
  • Սիրելի-սիրելի (2014)

Կարճ պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «50 հակադրություն 1» (1981)
  • Կոկորդիլոսներ (1989)
  • Երբ Լու (1992)
  • Սուրբ Ծննդյան հեքիաթներ (1996)
  • Նախաճաշ (2003)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kate Barry, Balade avec Djian[13], de la série documentaire « Empreintes », France 5, 2012

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. Elle (ամերիկյան անգլերեն). New York: Other Press. 2017. էջեր http://www.otherpress.com/books/elle/. ISBN 978-1-59051-916-5.
  8. 8,0 8,1 Astrid De Larminat (2012 թ․ նոյեմբերի 14). «Philippe Djian, prix Interallié». Le Figaro (French). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Staff writer (2012 թ․ նոյեմբերի 14). «VIDEO. Le prix Interallié pour Philippe Djian». L'Express (French). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. http://www.imdb.com/title/tt3716530/criticreviews?ref_=tt_ov_rt
  11. http://www.imdb.com/title/tt3716530/awards?ref_=tt_awd
  12. «Prix Jean Freustié» (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. « Djian se raconte », article du journal Sud-Ouest, du 9 mars 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ջյան» հոդվածին։