Ֆիլիպ Մախարաձե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մախարաձե (այլ կիրառումներ)
Ֆիլիպ Մախարաձե | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թբիլիսիի հոգևոր ճեմարան |
Մասնագիտություն՝ | հեղափոխական և պետական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | մարտի 9, 1868 |
Ծննդավայր | Գոնեբիզկար, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 10, 1941 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Ֆիլիպ Իեսեևի Մախարաձե (վրաց.՝ ფილიპე იესეს ძე მახარაძე, ռուս.՝ Филипп Иесеевич Махарадзе մարտի 9, 1868, Գոնեբիզկար, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բոլշևիկ հեղափոխական և խորհրդային պետական գործիչ, գրականագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ (1903)։
Սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում։ Ուսանողական շրջանում հարել է տեղի սոցիալ-դեմոկրատական շարժմանը։ 1893 թվականին ձերբակալվել է և արտաքսվել հայրենիք։ 1903 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ 1915 թվականին դարձել է ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի անդամ։ Մասնակցել է Թիֆլիսի սովետի կազմակերպմանը (1917)։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ 7-րդ համառուսաստանյան (ապրիլյան) կոնֆերանսի պատվիրակ։ 1917 թվականի հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲ(բ)կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-1921 թվականներին ընդհատակյա աշխատանք է կատարել Վրաստանում։
1921 թվականին ընտրվել է Վրաստանի Հեղկոմի նախագահ, 1922 թվականից՝ Վրաստանի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև եղել է Անդրֆեդերացիայի Պետպլանի, Վրաստանի ժողկոմխորհի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ։ 1938-1941 թվականներին եղել է Վրաստանի Գերագույն սովետի Նախագահության նախագահը։
Եղել է նաև ԽՄԿԿ 12-րդ, 13-րդ, 15-18-րդ համագումարների պատվիրակ։ ԽՄԿԿ 15-րդ համագումարում ընտրվել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է նաև Կոմինտերնի 2-րդ կոնգրեսին (1920)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 165)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Մախարաձե» հոդվածին։ |
|
- ԽՄԿԿ անդամներ
- Մարտի 9 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 1941 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Մայիսի 9 ծնունդներ
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի գրականագետներ