Jump to content

Ֆիլադելֆիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլադելֆիա
անգլ.՝ Philadelphia
Երկիր ԱՄՆ
Ժանրփորձնական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմահոմոֆոբիա և ՁԻԱՀ
Թվականդեկտեմբերի 22, 1993, փետրվարի 24, 1994[1] և 1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Դեմմի[2]
ՊրոդյուսերԷդվարդ Սաքսոն և Ջոնաթան Դեմմի
Սցենարի հեղինակՌոն Նիսուոներ[2]
ԴերակատարներԹոմ Հենքս[2], Դենզել Վաշինգտոն[2], Ջեյսոն Ռոբարդս[2], Մերի Սթինբյորգեն[2], Անտոնիո Բանդերաս[2], Ջոան Վուդվարդ[2], Չարլզ Նեփիեր[2], Աննա Դիվեր Սմիթ[2], Ռոն Վոթեր, Բրեդլի Ուիթֆորդ[2], Ջուլիուս Իրվինգ, Ռոջեր Կորման[2], Էնն Դաուդ[2], Չանդրա Ուիլսոն[2], David Drake?, Kathryn Witt?[2], Roberta Maxwell?, Buzz Kilman?, Karen Finley?, Daniel Chapman?, Mark Sorensen Jr.?, Jeffrey Williamson?[2], Charles Glenn?[2], Stephanie Roth Haberle?[2], Lisa Talerico?, Robert Ridgely?, Ford Wheeler?, David Drake?, Peter Jacobs?, Փոլ Լազար[2], Lisa Summerour?, Freddie Foxxx?, Paul Moore?, Warren Miller?[2], Lauren Roselli?, Jane Moore?, Joey Perillo?, Bill Rowe?, Dennis Radesky?, Glen Hartell?, Թրեյսի Ուոլթեր[2], John Ignarri?, Richard Ehrlich?, Katie Lintner?, Peg French?, Ann Howard?, Meghan Tepas?, Ջոն Բեդֆորդ Լլոյդ[2], Robert W. Castle?, Molly Hickok?, Dan Olmstead?, Elizabeth Roby?, Ադամ ԼեՖևր[2], Գարի Գոեցման, Դենիել ֆոն Բարգեն[2], Melissa Fraser Brown?, Jordan Cael?, Dodie Demme?, Patricia Greenwell?, Donovan Mannato?, Հարրի Նորթափ[2], Steven Scales?, Billy Ray Tyson?, Քենեթ Աթ, Steve Vignari?, Lawrence T. Wrentz?, Օբբա Բաբատունդե, James B. Howard?, Charles Techman?, Jim Roche?, Donna Hamilton?, Ed Rendell?, Daniel Wolff?, John T. O'Connell?, Edward Kirkland?, Tony Fitzpatrick?, Debra H. Ballard?, Andre B. Blake?, Ira Flitter?, Gene Borkan?, The Flirtations?, Q Lazzarus?, Lucas Platt?, Carmen Mahiques?, José Castillo?, Leigh Smiley?, Philip Joseph 'PJ' McGee?, Քվենտին Քրիփս[2], Խայմե Պ. Գոմես[2] և Տակ Ֆուջիմոտո[2]
ՕպերատորՏակ Ֆուջիմոտո
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՔրեգ ՄակՔեյ
Պատմվածքի վայրՖիլադելֆիա
Նկարահանման վայրՖիլադելֆիա, Ֆիլադելֆիայի ռատուշա, Փենսիլվանիայի համալսարան, Spectrum? և Lower Merion Township?
ԿինոընկերությունTriStar Pictures
Տևողություն125 ± 1 րոպե
Շահույթ206 700 000 $[3]

«Ֆիլադելֆիա» (անգլ.՝ «Philadelphia»), ռեժիսոր Ջոնաթան Դեմիի իրավական դրաման, որն արժանացել է երկու մրցանակի՝ Թոմ Հենքսի դերասանական աշխատանքի և Բրյուս Սպրինգստինի «Streets of Philadelphia» երգի համար, ինչպես նաև արժանացել է միջազգային կինոփառատոնների մրցանակներին[4]։ «Ֆիլադելֆիան» առաջին ֆիլմերից մեկն էր համասեռամոլության, ՁԻԱՀ-ի և հոմոֆոբիայի վերաբերյալ։

Սյուժեի հիմքում ընկած է փաստաբան Ջեֆրի Բաուերսի իրական պատմությունը, որը 1987 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Baker & McKenzie ընկերությանը այն բանի համար, որ նա անարդարացիորեն հեռացվել է այնտեղից[5][6]։ Գլխավոր դերերը խաղացել են Թոմ Հենքսը և Դենզել Վաշինգտոնը։

Առաջ գնացող երիտասարդ փաստաբան Էնդրյու Բեքեթը աշխատանքից ազատվում է «Վայլդ Վիվեր» իրավաբանական ընկերությունից իր «անիրազեկության» պատճառով։ Աշխատանքից հեռացնելու իսկական դրդապատճառն այլ էր․ ղեկավարներն իմացել էին, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ համասեռամոլ է։ Էնդրյուն որոշում է դատի տալ նախկին գործատուներին և դատարանում ներկայացուցիչ է փնտրում։ Բոլոր փաստաբաններին, որոնց նա դիմում է, հրաժարվում են օգնել։ Նա սկզբում դիմում է սոցիալական հոմոֆոբ սևամթորփ փաստաբան Ջո Միլլերին, որը վախենում է ձեռքսեղման միջոցով ՄԻԱՎ-ով վարակվելուց։ Էնդրյուն որոշում է ինքնուրույն պաշտպանել իր շահերը դատարանում։ Նա գրադարանում գտնում է համապատասխան օրենք և հենց այստեղ էլ պատահաբար հանդիպում է Ջոյի հետ, որը հանուն օրենքի և արդարության համաձայնվում է վարել նրա գործը։

Դերակատար Դեր
Թոմ Հենքս Էնդրյու Բեքեթ Էնդրյու Բեքեթ
Դենզել Վաշինգտոն Ջո Միլլեր Ջո Միլլեր
Մերի Սթինբյորգեն Բելինդա Կոնին Բելինդա Կոնին
Անտոնիո Բանդերաս Միգել Ալվարես Միգել Ալվարես
Ջեյսոն Ռոբարդս Չառլզ Ուիլեր Չառլզ Ուիլեր
Ջոան Վուդվարդ Սառա Բեքեթ Սառա Բեքեթ
Էնն Դաուդ Ջիլ Բեքեթ Ջիլ Բեքեթ
Ռոբերտ Ռիջլի Ուոլթեր Կենտոն Ուոլթեր Կենտոն

Ֆիլմը դարձել է Հոլիվուդի երկրորդ բարձրբյուջետային ֆիլմը, որում գեյերն ու լեսբուհիները ռեալիստական կերպով են պատկերված։ Ֆիլմն ի սկզբանե պարունակել է Հենքսի և Բանդերասի հերոսների միջև մտերմության տեսարաններ՝ ներառյալ մեկ անկողնային տեսարան։ Ֆիլմի որոշ DVD թողարկումներում այն ներառված է[7].: Ջեֆրի Բաուերսի ընտանիքը դատի է տվել ֆիլմն ստեղծողներին, որոնք առանց թույլտվության ֆիլմի հիմքում օգտագործել են Ջեֆրիի կյանքի պատմությունը։ Ընտանիքի անդամները պնդում էին, որ ֆիլմի 54 տեսարաններն այնքան նման են Բաուերսի կյանքի իրադարձություններին, որ կասկած չկա, որ դա նրա պատմությունն էր, որը ռեժիսորներին հայտնի էր դարձել ընտանիքի անդամների հետ ունեցած հարցազրույցներից և դարձել սյուժեի հիմքը[8]։ Շուտով հայցադիմումը հետ է վերցվել պայմանավորվածության արդյունքում, որի մանրամասները հայտնի չեն[8]։ Ֆիլմի հեղինակները խոստովանել են, որ ֆիլմն իրապես հիմնված է Բաուերսի կյանքի իրադարձությունների վրա։

Դերի վրա աշխատելիս Թոմ Հենքսը գրեթե 12 կգ քաշ է կորցրել[9]։

Ռեժիսոր Ջոնաթան Դեմեն ցանկացել է, որ ՁԻԱՀ-ի խնդիրներին անտեղյակ մարդիկ դիտեն նրա կինոնկարը։ Դիտողներին գրավելու համար նա ֆիլմում ներառել է «Ֆիլադելֆիայի փողոցներ» երգը, որը նպաստել է ՁԻԱՀ-ի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը[10]

Ֆիլմում հնչում են հետևյալ երաժշտական ստեղծագործությունները[11].

Երգի վերնագիր Կատարող
1 Streets of Philadelphia Բրյուս Սպրինգստին
2 Philadelphia Նիլ Յանգ
3 Yes Means Yes Sensible Shoes
4 Please Send Me Someone to Love Sade
5 I Don’t Wanna Talk About It Indigo Girls
6 Laudate Dominum Բարբարա Հենդրիքս
7 Sister Rosa Neville Brothers
8 Ibo Lele (Dreams Come True) RAM
9 It’s in Your Eyes Pauletta Washington
10 All the Way Գերի Գյոտցման
11 God Rest Ye Merry Gentlemen Սիրիլ Ուոտերս
12 Non temer amato bene Լյուսիա Պոպ
13 Have You Ever Seen the Rain? Spin Doctors
14 Dulcissimum Convivium Բարբարա Հենդրիքս
15 Lovetown Պիտեր Գեբրիել
16 Heaven Q. Lazzarus
17 Mr. Sandman The Flirtations
18 La Mamma Morta Մարիա Կալաս
19 O nume tutelar Մարիա Կալաս
20 Ebben? Ne andrò lontana Մարիա Կալաս
21 Ecco: respiro appena Մարիա Կալաս

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը լավ է ընդունվել քննադատների կողմից՝ Rotten Tomatoes-ի կայքում ստանալով «թարմ» վարկանիշի 74%-ը, ինչպես նաև օգտվողների վարկանիշի 87%-ը[12]։ Ֆիլմը գրավել է 20-րդ տեղը 100 տարվա ընթացքում ամերիկյան ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկում, իսկ Էնդրյու Բեքեթը Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի համաձայն 100 լավագույն հերոսների և չարագործների ցուցակում 49-րդ տեղում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Box Office Mojo — 1999.
  4. Awards for «Philadelphia» (1993) на сайте www.imdb.com
  5. «Baker & Mckenzie Fined In Aids Case». Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին. Վերցված է 2020-03-06-ին.
  6. 'Philadelphia' Story Subject of Lawsuit February 02, 1994
  7. Philadelphia. Dir. Jonathan Demme. Perf. Tom Hanks, Denzel Washington. TriStar Pictures, 1993.
  8. 8,0 8,1 Pristin, Terry (1996 թ․ մարտի 11), «Philadelphia Screenplay Suit to Reach Court», New York Times, Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին
  9. «PROSE AND CANNES: CHRISTIAN BALE AND NATALIE PORTMAN FAST THEIR WAY TO THE OSCARS Wednesday, February 23rd, 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  10. Streets Of Philadelphia by Bruce Springsteen
  11. Soundtracks for Philadelphia
  12. Philadelphia