Ֆիլ Սիլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Սիլվեր
Ծնվել էմայիսի 11, 1911(1911-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 1985(1985-11-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMount Sinai Memorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունՀրեաները Ռուսաստանում
Մասնագիտությունկատակերգու, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգերի հեղինակ
Ամուսին(ներ)Ջո Քերոլ Դենիսոն
Պարգևներ և մրցանակներ

Ֆիլ Սիլվեր (անգլ.՝ Phil Silvers, մայիսի 11, 1911(1911-05-11)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1985(1985-11-01)[1][2][3][…], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, կատակերգու, ռադիոհաղորդավար և հնչյունավորող դերասան, ով հայտնի է դարձել «The Phil Silvers Show» շոուում սերժանտ Բիլկոյի կերպարով։ Արժանացել է երկու «Թոնի» և «Էմմի» մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Սիլվերը ծնվել է 1911 թվականի մայիսի 11-ին Նյու-Յորքի Բրուքլին քաղաքում։ Նա Ռուսաստանից ներգաղթած հրեա ընտանիքի ութերորդ երեխան էր։ 11 տարեկանից սկսել է իր բեմական կարիերան որպես երգիչ, այնուհետև՝ դերասան։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Սիլվերը, եղել է «Hit Parade of 1941» (1940 թվական)։ Խաղացել է կերպարային դերեր Մետրո-Գոլդուին-Մայեր, Columbia Pictures և 20th Century Studios կինոստուդիաներում։ Նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը եղել է ռազմական թեմայով կատակերգական սերիալը՝ «You’ll Never Get Rich» (Դու երբեք չես հարստանա), ավելի ուշ անվանափոխվեց «The Phil Silvers Show» ( Ֆիլ Սիլվերի շոուն)(1955—1958 թվական)։ 1945 թվականին Սիլվերն ամուսնացել է Քերոլ Դենիսոնի հետ, ով 1942 թվականին եղել է Միսս Ամերիկա։ 1950 թվականին ամուսնալուծվել են։ 1956 թվականին ամուսնացել է Էվելին Պատրիկի հետ և միասին ապրել են մինչև 1966 թվականը։ Սիլվերը Էվելինի հետ համատեղ կյանքում ունեցել է 5 երեխա։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ 1985 թվականի նոյեմբերի 1-ին 74 տարեկան հասակում Սենչեր Սիթիում (Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի արվարձանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Սիլվեր» հոդվածին։