Jump to content

Ֆեթս Ուոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեթս Ուոլեր
Բնօրինակ անունանգլ.՝ Fats Waller
Ի ծնե անունանգլ.՝ Thomas Wright Waller
Նաև հայտնի է որպեսFats Waller
Ծնվել էմայիսի 21, 1904(1904-05-21)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 15, 1943(1943-12-15)[1][2][3][…] (39 տարեկան)
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, դիրիժոր և բենդ-լիդեր
Գործիքներերգեհոն, դաշնամուր և վոկալ
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց[4]
ԱնդամակցությունFats Waller and his Rhythm?
Պարգևներ
Գրեմի կյանքի նվաճումների համար
 Fats Waller Վիքիպահեստում

Ֆեթս Ուոլեր (անգլ.՝ Fats Waller, ծննդյամբ՝ Թոմաս Ռայթ Ուոլեր — անգլ.՝ Thomas Wright Waller, մայիսի 21, 1904(1904-05-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 15, 1943(1943-12-15)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ջազային դաշնակահար, երգեհոնահար, երգահան և էստրադայի կատակերգու դերասան։ Ստեղծագործել է սվինգի և սթրայդի ժանրերում։ Ուոլերի ամենահայտնի ստեղծագործությունը համարվել է «Թեյավարդը» (անգլ.՝ Honeysuckle Rose)՝ վերադաշնակած շատ ջազային երաժիշտների կողմից, ինչպես նաև «Ain't Misbehavin»-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթս Ուոլերը ծնվել է 1904 թվականի մայիսի 21-ին Նյու Յորք քաղաքում՝ բողոքական քահանայի ընտանիքում. չորս երեխաներից ամենակրտսերն էր։

Ֆեթս Ուոլեր

6 տարեկանում սկսել է դաշնամուր նվագել, իսկ արդեն 4 տարի անց իր հոր մոտ սովորել է նվագել երգեհոն։ 14 տարեկանում արդեն Լինքոլնի անվան Հարլեմի թատրոնում երաժշտական ստեղծագործություններ է կատարել երգեհոնի վրա, իսկ մեկ տարի անց հորինել է իր առաջին ռեգթայմը։

1919 թվականին 15 տարեկանում, հակառակ հոր ցանկության, Ֆեթսը լքել է դպրոցը և սկսել է դաշնամուր նվագել վոդևիլային խմբում։ Միևնույն ժամանակ նա Բոստոնում ձայնագրել է իր առաջին «Boston Blues» երգը՝ հետագայում անվանափոխված «Squeeze Me»-ի։

Ուոլերի առաջին դաշնամուրային մենակատարումը ձայնագրվել է 1922 թվականի հոկտեմբերին, երբ նա 18 տարեկան էր։

Իրեն փառք բերած ստեղծագործությունների մեծ մասը նա գրել է սթրայդ ոճով։ Եղել է դաշնակահար Ջեյմս Պ. Ջոնսոնի լավագույն աշակերտը, այնուհետև բարեկամը։ Դաշնակահար և երգահան Օսկար Լևանտը Ուոլերին անվանել է «Սև Գորովեց[5].

Ֆեթս Ուոլերը մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 15-ին Կանզաս Սիթիում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. DWC Notable Alumni
  5. Palmer, David All You Need Is Love. — Viking Press, 1976. — ISBN 0670114480(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթս Ուոլեր» հոդվածին։