Օտտոկար Լորենց
Օտտոկար Լորենց գերմ.՝ Ottokar Lorenz | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1832[1] Jihlava, Յիհլավայի շրջան[1] |
Մահացել է | մայիսի 13, 1904[1] (71 տարեկան) Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | պատմաբան, ծագումնաբան, պրոֆեսոր և գրող |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Ենայի համալսարան |
Պաշտոն(ներ) | rector of the University of Jena? |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Ottokar Lorenz Վիքիպահեստում |
Օտտոկար Լորենց (գերմ.՝ Ottokar Lorenz, սեպտեմբերի 17, 1832[1], Jihlava, Յիհլավայի շրջան[1] - մայիսի 13, 1904[1], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1]), ավստրո-գերմանական պատմաբան և ծագումնաբան։ Անվանի քիմիկոս Ռիխարդ Լորենցի (1863-1929) հայրն է։
Բանասիրություն, պատմություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նրա դասախոսների շարքում եղել են Հերման Բոնիտցը, Յոզեֆ Աշբախը, Ալբերտ Եգերը։ 1861-ից մինչև 1885 թվականը Լորենցը՝ որպես պատմության պրոֆեսոր, դասավանդել է Վիեննայի համալսարանում։ 1880 թվականին դարձել է այդ հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը[3]։ Հետագայում, դարձյալ պրոֆեսորի կոչումով, դասախոսել է գերմանական հանրահայտ բուհերից մեկում՝ Ենայի համալսարանում։
Օտտոկար Լորենցը համարվում է ժամանակակից գիտական ծագումնաբանության հայրը։ Ստորև բերված են նրա լավագույն գիտական աշխատանքներից մի քանիսը.
- Deutsche Geschichte im 13. und 14. Jahrhundert, («Գերմանիայի 13-րդ և 14-րդ դարերի պատմություն»), երկու հատորով (1863–67).
- Drei Bücher Geschichte (1876; 2-րդ հրատարակությունը՝ 1879 թ.) (երեք գրքով).[4]
- Deutschlands Geschichtsquellen im Mittelalter seit der Mitte des 13. Jahrhunderts, German history from the middle of the 13th Century, երկու հատորով, 1886–87.
- Geschichte des Elsasses, («Էլզասի պատմությունը»), Վիլհելմ Շերերի հեղինակակցությամբ, 3-րդ հրատարակություն 1886 թ.[5]
- Genealogisches Handbuch der europäischen Staatengeschichte, («Եվրոպական պետությունների պատմության ծագումնաբանական ձեռնարկ»), (1892).
- Lehrbuch der wissenschaftlichen Genealogie, («Գիտական ծագումնաբանության դասագիրք»), (1898).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #117216062 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ Lorenz, Ottokar NDB/ADB Deutsche Biographie
- ↑ Hashagen, Justus (1911). Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջեր 31–33, see Bibliography, lines 4 and 5. «Ottokar Lorenz, Drei Bücher Geschichte (1876; 2nd ed., 1879)» . In
- ↑ Geschichte des Elsasses HathiTrust Digital Library
- Ottokar Lorenz @ Aeiou Encyclopedia|AEIOU Encyclopedia
Գրականություն Օտտոկար Լորենցի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- August Fournier: Ottokar Lorenz. (Nekrolog) In: Mitteilungen des Instituts für Österreichische Geschichtsforschung 26 (1905), S. 190–195 .
- Anton Bettelheim: Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog. Georg Reimer, Berlin, 1906, Bd. 9 (vom 1. Januar bis 31. Dezember 1904), S. 242 (Online)
- Christian Mehr: Kultur als Naturgeschichte. Opposition oder Komplementarität zur politischen Geschichtsschreibung 1850–1890? Berlin 2009, S. 232–264.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nachlass BArch N 2180
- Genealogy and human heredity in Germany around 1900
- OnLine Books Page bibliography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոկար Լորենց» հոդվածին։ |
|