Յոզեֆ Աշբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Աշբախ
Ծնվել էապրիլի 29, 1801(1801-04-29)[1]
Հյոխստ, Գերմանիա
Մահացել էապրիլի 25, 1882(1882-04-25)[2] (80 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Բոննի համալսարան
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3]
 Joseph von Aschbach Վիքիպահեստում
Thumb
Thumb

Յոզեֆ Ռիտտեր ֆոն Աշբախ (գերմ.՝ Joseph Ritter von Aschbach, ապրիլի 29, 1801(1801-04-29)[1], Հյոխստ, Գերմանիա - ապրիլի 25, 1882(1882-04-25)[2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), գերմանացի պատմաբան, ով զգալի ավանդ է ներդրել հատկապես վեստգոթերի պատմության ուսումնասիրության ասպարեզում (գլուխգործոցը համարվում է «Geschichte der Westgoten»/«Վեստգոթերի պատմությունը» աշխատությունը[4], որն առաջին անգամ հրատարակվել է 1827 թվականին

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Աշբախը ծնվել է Հյոխստում, որը ներկայումս Մայնի Ֆրանկֆուրտի շրջաններից մեկն է։ Դպրոցն ավարտելուց հետո Հայդելբերգի համալսարանում սկզբնական շրջանում աստվածաբանություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել, սակայն իր դասախոսներից մեկի՝ անվանի պատմաբան Ֆրիդրիխ Շլոսերի ազդեցությամբ անցում է կատարել դեպի պատմության ուսումնասիրություն և 1823 թվականին ավարտել է համալսարանը՝ փայլուն կերպով պաշտպանելով իր պատրաստած «Dissertatio De Theopompo Chio historico, Frankfurt» ատենախոսությունը[5]։ 1823 թվականից էլ պրոֆեսորի կոչումով դասավանդել է Ֆրանկֆուրտի գիմնազիայում։

1842 թվականին դարձել է Բոննի[6][7], 1853 թվականին՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Բացի այդ՝ ընտրվել է Վիեննայի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1870 թվականին էլ նրան ազնվականական տիտղոս է շնորհվել[8]։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Dissertatio De Theopompo Chio historico, Frankfurt» (1823),
  • «Geschichte der Westgoten» (Մայնի Ֆրանկֆուրտ, 1827 թ.);
  • «Geschichte der Omajjaden in Spanien» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1829—1830 թթ.);
  • «Geschichte Spaniens und Portugals zur Zeit der Almoraviden und Almohaden» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1833—1837 թթ.),
  • «Geschichte der Heruler und Gepiden» («Archiv f. Geschichte u. Litteratur»);
  • «Ges c hiehte Kaiser Sigmunds» (4 հատորով, Համբուրգ, 1838—1845 թթ.),
  • «Urkundliche Geschichte der Grafen von Wertheim» (2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1843 թ.),
  • «Allgemeine Kirchenlexikon» (4 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1846—1850 թթ.)
  • «Die rom. Legionen prima und secunda adjutrix» (1856);
  • «Die Konsulate d.röm. Kaiser Augustus und Tiberius» (1861);
  • «Die Konsulate der röm. Kaiser von Caligula bis Hadrian» (1861);
  • «Die röm. Kaiserinschriften» (1857);
  • «Die Kaiserin Livia, Gemahlin des Kaisers Augustus» (1863),
  • «Die Anicier und die rom. Dichterin Proba»,
  • «Geschichte der wiener Universität» (Вена, 1867—1877, 2-րդ և 3-րդ հատորները հրատարակվել են հետմահու, 1885 թ.)
  • «Roswitha und Konrad Celtes» (Վիեննա, 1857 թ., 2-րդ հրատարակությունը՝ 1868 թ.)
  • «Die fr ühern Wanderjahre des Konrad Celtes und die Anfänge der von ihm errichteten gelehrten Sodalitä ten» (Վիեննա, 1869 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Aschbach, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 22. — S. 467.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119059312 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Joseph Aschbach. Geschichte der Westgoten. Frankfurt, 1827 p. 230
  5. «Joseph Ritter von Aschbach - Original Catholic Encyclopedia». web.archive.org. 2015 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Herbermann, Charles, ed. (1913). «Joseph, Ritter von Aschbach» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  7. A.C. Howland The Catholic Encyclopedia. Vols. XIII (pp. xv, 800) and XIV (pp. xv, 800). New York: Robert Appleton Company, 1912 // The ANNALS of the American Academy of Political and Social Science. — 1913-03. — В. 1. — Т. 46. — С. 206—208. — ISSN 1552-3349 0002-7162, 1552-3349. — doi:10.1177/000271621304600140
  8. Joseph Ritter von Aschbach Արխիվացված 2015-05-19 Wayback Machine @ The Original Catholic Encyclopedia
  • List of Aschbach's written works from the "German Wikipedia".

Գրականություն Յոզեֆ Աշբախի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl Schrauf, Johann Friedrich Böhmer: Josef von Aschbach. Eine biographische Skizze. A. Holzhausen, Wien 1900 (59 Seiten).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Աշբախ» հոդվածին։