Օսե Բյու
Օսե Բյու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1904[1][2] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 10, 1991[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ[3] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Trygve Hoff?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Օսե Սյուննյովե Բյու (նորվ.՝ Aase Synnøve Bye, հունիսի 4, 1904[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 10, 1991[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի։ Խաղացել է թատրոնում, օպերետներում և կինոյում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսե Բյուն ծնվել է 1904 թվականի հունիսի 4-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում։ Հայրը առևտրական Անդերս Բյուն էր (1874-1918) իսկ մայրը՝ Աստրիդ Հանսենը (1879-1920): Հենց տանն էլ գտնվում էր հոր խանութը, որտեղ վաճառում էր գործվածքներ և տրիկոտաժ։
Ապագա դերասանուհին 9 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ։ Նա խաղաց «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացման մեջ որպես ամենափոքր թզուկ։ Դպրոցում նա շատ էր ծանրաբեռնված և մեծ դժվարությամբ հանձնեց քննությունները։ Երբ Օսե Բյուն 16 տարեկան էր, մահանում է մայրը և նա մնում է որբ. արդյունքում տեղափոխվում է ապրելու մորաքրոջ՝ Մարիի տանը։ Մարին չուներ երեխաներ։ Վերջինս զբաղվում էր կարով և ղեկավարում էր Ազգային թատրոնին կից կարի արհեստանոցը։ Շուտով Օսեն ընդունվում է թատրոն որպես աշակերտ և ստատիստ։ Նրա տաղանդը նկատեց թատրոնի տնօրեն Բյորն Բյորնսոնքի կողմից և շուտով Օսե Բյուն դարձավ դերասան։
Թատրոնում նրա դեբյուտը տեղի ունեավ 1923 թվականի նոյեմբերի 2-ին։ Դրանից հետո նա 50 տարի համագործակցեց թատրոնի հետ։ Առաջին դերը Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսի Սոլվեյգի դերն էր։ Այստեղ նա ոչ միայն գլխավոր դերը խաղաց, այլ նաև կատարեց էներգիայով լեցուն գլխավոր հերոսուհու երգը, որը նախկինում երգվում էր օպերային կատարողների կողմից թատրոնի կուլիսներից։ Ե՛վ հանդիսատեսը, և՛ կապելմեյստեր Յուհան Հալվորսենը հիացած էին։ Օսե Բյուի դեբյուտն այնքան հաջող էր, որ նա սատացած 200 կրոն խրախուսական մրցանակ։
Դրան հաջորդեցին Հենրիկ Իբսենի գրվածքներով ևս երկու ներկայացումները՝ «Յուն Գաբրիել Բորոքմանը» և «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» և մի հատ էլ հեռուստաբեմադրություն՝ «Գրու Ինգերրը Էսթրոթից»։ Այս դերը տարիներ անցավ նաև նրա համար դարձավ վերջինը. 1974 թվականին նա ավարտեց իր դերասանական կարիերան։
Օսե Բյուն իր դերասանական կարիերայի ընթացքում խաղաց ավելի քան հարյուր ներկայացումներում՝ ինչպես նորվեգացի հեղինակների, այնպես էլ արտասահմանյան դրամատուրգների։ Թատրոնում խաղացած ներկայացոմներից են.
- «Անսանձ կնոջ սանձահարումը» Վիլյամ Շեքսպիր
- «Տարտյուֆ» Մոլիեր
- «Չարախոսության դպրոցը» Ռ. Շերիդան
- «Պիգմալիոն» Բերնարդ Շոու
- «Սնանակ» Բ. Բյորնսոն
1920-ից 1930-ականների սկզբներին Օսե Բյուն նաև ֆիլմերում սկսեց հանդես գալ։
Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսինը բժիշկ Քրիստիան Քրիսթենսենն էր, որի հետ ապրեց երկու տարի (1927-1929)։ Երկրորդ անգամ Բյուն ամուսնացավ դատական միջնորդ Յան Քուրտ Դեդիքսենի հետ, ով հայտնի գրաքննադատ Էդվարդ Բրանդեսի թոռն էր։ Յան դեդիքսենը մահացավ 1935 թվականին։ Երրորդ ամուսինը հրատարակիչ Թրյուգվե Յակոբ Բրոք Հոֆն էր։
Օսե Բյուն իր մահկանացուն կնքեց 1991 թվականի հուլիսի 10-ին ութսունյոթ տարեկան հասակում՝ Օսլոյում։ Իր ողջ ունեցվածքը կտակեց «Օսե Բյուի ֆոնդ»ին (Aase Byes legat til støtte for fortjente kunstnere), որը արվեստի վաստակավոր գործիչներին օգնելու համար էր ձևավորվել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1925 | Ֆագերը | Fager | Aase Nordhaug |
1926 | Հարսանեկան երթ Հարդանգերում | Brudeferden i Hardanger | Marit Skjølte (young) |
1930 | Քրիստինե Վալդրեսդատտեր | Kristine Valdresdatter | Kristine |
1931 | Մեծ մկրտություններ | Den store barnedåpen | Alvilde |
1934 | Լռակյաց կոկետուհին | En stille flirt | Diddi Garbel - revyprimadonna |
1944 | Դուք էլ կուզե՞ք, Է՛լզա | Kommer du, Elsa? | Elsa Rieber |
1961 | Ֆրու Ինգերը Էստրոգից | Inger Gyldenløve | |
1972 | Տուն | Home | Kathleen |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Begravde i Oslo — Gravferdsetaten i Oslo kommune.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aase Bye (անգլ.) Internet Movie Database կայքում
- Aase Bye
- Биография Осе Бю
- Nathionaltheatret Արխիվացված 2013-07-03 archive.today rolleliste
- ordoguttrykk.blogspot.com «Aase Bye var fru Blom»
- unifor.no Արխիվացված 2007-10-21 Wayback Machine Statutter for Aase Bye og Trygve J. B. Hoffs fond til vitenskapelig, medisinsk forskning
- Bilder av Aase Bye, Oslo Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսե Բյու» հոդվածին։ |
|