Օսե Բյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսե Բյու
Aase Bye 1932.jpg
Ծնվել էհունիսի 4, 1904(1904-06-04)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհուլիսի 10, 1991(1991-07-10)[1] (87 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Trygve Hoff
Պարգևներ և մրցանակներՍուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ

Օսե Սյուննյովե Բյու (նորվ.՝ Aase Synnøve Bye, հունիսի 4, 1904(1904-06-04)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 10, 1991(1991-07-10)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի: Խաղացել է թատրոնում, օպերետներում և կինոյում:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսե Բյուն ծնվել է 1904 թվականի հունիսի 4-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում: Հայրը առևտրական Անդերս Բյուն էր (1874-1918) իսկ մայրը՝ Աստրիդ Հանսենը (1879-1920): Հենց տանն էլ գտնվում էր հոր խանութը, որտեղ վաճառում էր գործվածքներ և տրիկոտաժ:

Ապագա դերասանուհին 9 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ: Նա խաղաց «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացման մեջ որպես ամենափոքր թզուկ: Դպրոցում նա շատ էր ծանրաբեռնված և մեծ դժվարությամբ հանձնեց քննությունները: Երբ Օսե Բյուն 16 տարեկան էր, մահանում է մայրը և նա մնում է որբ. արդյունքում տեղափոխվում է ապրելու մորաքրոջ՝ Մարիի տանը: Մարին չուներ երեխաներ: Վերջինս զբաղվում էր կարով և ղեկավարում էր Ազգային թատրոնին կից կարի արհեստանոցը: Շուտով Օսեն ընդունվում է թատրոն որպես աշակերտ և ստատիստ: Նրա տաղանդը նկատեց թատրոնի տնօրեն Բյորն Բյորնսոնքի կողմից և շուտով Օսե Բյուն դարձավ դերասան:

Թատրոնում նրա դեբյուտը տեղի ունեավ 1923 թվականի նոյեմբերի 2-ին: Դրանից հետո նա 50 տարի համագործակցեց թատրոնի հետ: Առաջին դերը Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսի Սոլվեյգի դերն էր: Այստեղ նա ոչ միայն գլխավոր դերը խաղաց, այլ նաև կատարեց էներգիայով լեցուն գլխավոր հերոսուհու երգը, որը նախկինում երգվում էր օպերային կատարողների կողմից թատրոնի կուլիսներից: Ե՛վ հանդիսատեսը, և՛ կապելմեյստեր Յուհան Հալվորսենը հիացած էին: Օսե Բյուի դեբյուտն այնքան հաջող էր, որ նա սատացած 200 կրոն խրախուսական մրցանակ:

Դրան հաջորդեցին Հենրիկ Իբսենի գրվածքներով ևս երկու ներկայացումները՝ «Յուն Գաբրիել Բորոքմանը» և «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» և մի հատ էլ հեռուստաբեմադրություն՝ «Գրու Ինգերրը Էսթրոթից»: Այս դերը տարիներ անցավ նաև նրա համար դարձավ վերջինը. 1974 թվականին նա ավարտեց իր դերասանական կարիերան:

Օսե Բյուն իր դերասանական կարիերայի ընթացքում խաղաց ավելի քան հարյուր ներկայացումներում՝ ինչպես նորվեգացի հեղինակների, այնպես էլ արտասահմանյան դրամատուրգների: Թատրոնում խաղացած ներկայացոմներից են.

1920-ից 1930-ականների սկզբներին Օսե Բյուն նաև ֆիլմերում սկսեց հանդես գալ:

Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է: Առաջին ամուսինը բժիշկ Քրիստիան Քրիսթենսենն էր, որի հետ ապրեց երկու տարի (1927-1929): Երկրորդ անգամ Բյուն ամուսնացավ դատական միջնորդ Յան Քուրտ Դեդիքսենի հետ, ով հայտնի գրաքննադատ Էդվարդ Բրանդեսի թոռն էր: Յան դեդիքսենը մահացավ 1935 թվականին: Երրորդ ամուսինը հրատարակիչ Թրյուգվե Յակոբ Բրոք Հոֆն էր:

Օսե Բյուն իր մահկանացուն կնքեց 1991 թվականի հուլիսի 10-ին ութսունյոթ տարեկան հասակում՝ Օսլոյում: Իր ողջ ունեցվածքը կտակեց «Օսե Բյուի ֆոնդ»ին (Aase Byes legat til støtte for fortjente kunstnere), որը արվեստի վաստակավոր գործիչներին օգնելու համար էր ձևավորվել:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսե Բյուն և Ջյորն Օրդինգը «Balansegang» ներկայացման մեջ, որը տեղի է ունեցել Նորվեգիայի ազգային թատրոնում (1967 թվական)
Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1925 Ֆագերը Fager Aase Nordhaug
1926 Հարսանեկան երթ Հարդանգերում Brudeferden i Hardanger Marit Skjølte (young)
1930 Քրիստինե Վալդրեսդատտեր Kristine Valdresdatter Kristine
1931 Մեծ մկրտություններ Den store barnedåpen Alvilde
1934 Լռակյաց կոկետուհին En stille flirt Diddi Garbel - revyprimadonna
1944 Դուք էլ կուզե՞ք, Է՛լզա Kommer du, Elsa? Elsa Rieber
1961 Ֆրու Ինգերը Էստրոգից Inger Gyldenløve
1972 Տուն Home Kathleen

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]