Jump to content

Օուլավյուր Ռագնար Գրիմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
 
Կուսակցություն՝ Progressive Party?, Union of Liberals and Leftists? և People's Alliance?
Կրթություն՝ Մանչեսթերի համալսարան և Իսլանդիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և նախագահ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մայիսի 14, 1943(1943-05-14)[1][2][3][…] (81 տարեկան)
Ծննդավայր Իսաֆյորդուր, Kingdom of Iceland
Քաղաքացիություն  Իսլանդիա
Ամուսին Guðrún Katrín Þorbergsdóttir? և Dorrit Moussaieff?
Զավակներ Guðrún Tinna Ólafsdóttir? և Svanhildur Ólafsdóttir?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Օուլավյուր[7] Ռագնար Գրիմսոն (իսլ.՝ Ólafur Ragnar Grímsson; Լսել ˈouːlavʏr ˈraknar ˈkrimsɔn, մայիսի 14, 1943(1943-05-14)[1][2][3][…], Իսաֆյորդուր, Kingdom of Iceland), Իսլանդիայի հինգերորդ նախագահը (1996 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականի մայիսի 14-ին Իսաֆյորդուրում՝ վարսահարդարի ընտանիքում։ Հայրը՝ Գրիմյուր Քրիստհեյրսոն (իսլ.՝ Grímur Kristgeirsson), Մայրը՝ Սվանհիլդյուր Օլաֆսդոուտիր Հյարտար (իսլ.՝ Svanhildur Ólafsdóttir Hjartar):

1962 թվականին ավարտել է Ռեյկյավիկի վարժարանը, որից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մանչեստրի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 1970 թվականին դարձել է առաջին իռլանդացին, որը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան քաղաքագիտության ոլորտում։

1973 թվականից եղել է քաղաքագիտության պրոֆեսոր Իսլանդիայի համալսարանում, ծառայել է որպես Ալտինգի անդամ։ 1984 թվականին Իսլանդիայի համալսարանում Միլթոն Ֆրիդմենի հետ բանավեճին մասնակցած երեք ձախ մտավորականներից մեկն էր։

Օուլավյուրի քաղաքական կարիերան սկսվել է 1966 թվականին՝ Իսլանդիայի Առաջադիմական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը անդամակցելուց հետո։

1970 թվականից՝ քաղաքագիտության դոկտոր, 1971-1988 թվականներին՝ դասավանդել է Իսլանդիայի համալսարանում։

1976 թվականին նա դարձավ ժողովրդական միություն ձախակողմյան կուսակցության անդամ, որը ծագում է Իսլանդիայի Կոմունիստական կուսակցությունից։ Առաջին պատգամավորական մանդատը նա ստացել է 1978 թվականին, իսկ 1980-1983 թվականներին գլխավորել է ժողովրդական միություն խորհրդարանական խմբակցությունը։

1981-1984 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ։

1983-1987 թվականներին՝ գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1987-1995 թվականներին՝ «ժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ։

Նրան մեծ ճանաչում են բերել ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական հաղորդումները։ Նա գրել է հոդվածներ կուսակցական տպագրության համար։ Դառնալով երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկը՝ այդ պահին ժողովրդական միություն կուսակցության նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը 1988-1991 թվականներին զբաղեցրել է Ստեյնգրիմուր Հերմենսոնի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը։ Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ կարողացել է հասնել գնաճի զգալի կրճատման և համարվում է «տնտեսական կայունացման հայրը»։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հունիսի 29-ին Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը ընտրվեց Հանրապետության հինգերորդ նախագահ և պաշտոնը ստանձնեց օգոստոսի 1-ին։ Ընտրություններում նա ներկայացնում էր ժողովրդական միություն կուսակցությունը; Նրա օգտին քվեարկել է ընտրողների 40,9 տոկոսը։

2000 թվականի օգոստոսին ավտոմատ կերպով մնաց հաջորդ ժամկետի համար՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։

Դեռ 4 տարի անց՝ 2004 թվականին, նա ստիպված էր պայքարել նախագահական աթոռի համար, բայց այս անգամ էլ նա հաղթեց նախագահական մրցապայքարին՝ 67,5 տոկոս ձայներով և այդպիսով ընտրվեց երրորդ ժամկետով։

2008 թվականին ևս մեկ անգամ մնաց հաջորդ ժամկետով՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։ 2012 թվականին վերընտրվել Է նախագահ արդեն այլընտրանքային ընտրություններում 5 տարով[8]։

2010 թվականին դարձել Է Իսլանդիայի պատմության մեջ առաջին նախագահը, որը վետո է դրել Ալտինգի կողմից ընդունված օրենքի վրա։ Օրենքն ընդունվել է Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ճնշման ներքո և վերաբերել է պետական բյուջեից մասնավոր իսլանդական բանկերի պարտքերի վերադարձին, որոնք սնանկացել են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Նախագահը հրաժարվել է ստորագրել օրենքը, և Իսլանդիայի Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ այդ հարցը հանրաքվեի է հանել։ Ինչպես պնդում է Օուլավյուր Գրիմսոնը, Իսլանդիային սպառնացել են, որ այն կդառնա Հյուսիսային Կուբա, եթե պայմանները չընդունեն, բայց այդ տարբերակն ավելի նախընտրելի է, քան ԱՄՀ-ի կողմից պատրաստված Հյուսիսային Հաիթիի սցենարը[9]։

Երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին կնոջ՝ Գվյուդրուն Կատրին Տորբերգսդոտիրի հետ (իսլ.՝ Guðrún Katrín Þorbergsdóttir, 1934 թվականի օգոստոսի 14 - 1998 թվականի հոկտեմբերի 12), նա ծանոթացել է 1970-ական թվականներին։ 1974 թվականին ամուսնանալուց հետո զույգը 1975 թվականին երկու երկվորյակ դուստր է ունեցել՝ Դալան և Տինան։

Գվյուդրուն Կատրինը Իսլանդիայում շատ սիրված կին էր։ Ասում են, որ Օուլավուր Ռագնար Գրիմսոնի նախագահի ընտրությունը մեծամասամբ նրա կնոջ վաստակն է։ Սակայն 1998 թվականին նախագահի ընտանիքը դժբախտություն ապրեց՝ երկրի առաջին տիկինը մահացավ լեյկեմիայից։

5 տարի անց Օուլավյուր Գրիմսոնը որոշեց երկրորդ ամուսնությունը։ Նրա ընտրյալը ծնունդով Իսրայելից Դորիթ Մուսայեֆն է (իսլ.՝ Dorrit Moussaieff):

Իսլանդիայի մրցանակներ