Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
Օուլավյուր Ռագնար Գրիմսոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Progressive Party?, Union of Liberals and Leftists?, People's Alliance? և անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Մանչեսթերի համալսարան և Իսլանդիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | մայիսի 14, 1943[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Իսաֆյորդուր, Kingdom of Iceland |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Guðrún Katrín Þorbergsdóttir? և Dorrit Moussaieff? |
Զավակներ | Guðrún Tinna Ólafsdóttir? և Svanhildur Ólafsdóttir? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Օուլավյուր[4] Ռագնար Գրիմսոն (իսլ.՝ Ólafur Ragnar Grímsson; ˈouːlavʏr ˈraknar ˈkrimsɔn, մայիսի 14, 1943[1][2][3][…], Իսաֆյորդուր, Kingdom of Iceland), Իսլանդիայի հինգերորդ նախագահը (1996 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1943 թվականի մայիսի 14-ին Իսաֆյորդուրում՝ վարսահարդարի ընտանիքում: Հայրը՝ Գրիմյուր Քրիստհեյրսոն (իսլ.՝ Grímur Kristgeirsson), Մայրը՝ Սվանհիլդյուր Օլաֆսդոուտիր Հյարտար (իսլ.՝ Svanhildur Ólafsdóttir Hjartar):
1962 թվականին ավարտել է Ռեյկյավիկի վարժարանը, որից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մանչեստրի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան: 1970 թվականին դարձել է առաջին իռլանդացին, որը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան քաղաքագիտության ոլորտում։
1973 թվականից եղել է քաղաքագիտության պրոֆեսոր Իսլանդիայի համալսարանում, ծառայել է որպես Ալտինգի անդամ։ 1984 թվականին Իսլանդիայի համալսարանում Միլթոն Ֆրիդմենի հետ բանավեճին մասնակցած երեք ձախ մտավորականներից մեկն էր։
Օուլավյուրի քաղաքական կարիերան սկսվել է 1966 թվականին՝ Իսլանդիայի Առաջադիմական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը անդամակցելուց հետո։
1970 թվականից՝ քաղաքագիտության դոկտոր, 1971-1988 թվականներին՝ դասավանդել է Իսլանդիայի համալսարանում։
1976 թվականին նա դարձավ ժողովրդական միություն ձախակողմյան կուսակցության անդամ, որը ծագում է Իսլանդիայի Կոմունիստական կուսակցությունից: Առաջին պատգամավորական մանդատը նա ստացել է 1978 թվականին, իսկ 1980-1983 թվականներին գլխավորել է ժողովրդական միություն խորհրդարանական խմբակցությունը։
1981-1984 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:
1983-1987 թվականներին՝ գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1987-1995 թվականներին՝ «ժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ:
Նրան մեծ ճանաչում են բերել ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական հաղորդումները։ Նա գրել է հոդվածներ կուսակցական տպագրության համար: Դառնալով երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկը՝ այդ պահին ժողովրդական միություն կուսակցության նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը 1988-1991 թվականներին զբաղեցրել է Ստեյնգրիմուր Հերմենսոնի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը: Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ կարողացել է հասնել գնաճի զգալի կրճատման և համարվում է «տնտեսական կայունացման հայրը»։
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի հունիսի 29-ին Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը ընտրվեց Հանրապետության հինգերորդ նախագահ և պաշտոնը ստանձնեց օգոստոսի 1-ին: Ընտրություններում նա ներկայացնում էր ժողովրդական միություն կուսակցությունը; Նրա օգտին քվեարկել է ընտրողների 40,9 տոկոսը։
2000 թվականի օգոստոսին ավտոմատ կերպով մնաց հաջորդ ժամկետի համար՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։
Դեռ 4 տարի անց՝ 2004 թվականին, նա ստիպված էր պայքարել նախագահական աթոռի համար, բայց այս անգամ էլ նա հաղթեց նախագահական մրցապայքարին՝ 67,5 տոկոս ձայներով և այդպիսով ընտրվեց երրորդ ժամկետով։
2008 թվականին ևս մեկ անգամ մնաց հաջորդ ժամկետով՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։ 2012 թվականին վերընտրվել Է նախագահ արդեն այլընտրանքային ընտրություններում 5 տարով[5]:
2010 թվականին դարձել Է Իսլանդիայի պատմության մեջ առաջին նախագահը, որը վետո է դրել Ալտինգի կողմից ընդունված օրենքի վրա: Օրենքն ընդունվել է Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ճնշման ներքո և վերաբերել է պետական բյուջեից մասնավոր իսլանդական բանկերի պարտքերի վերադարձին, որոնք սնանկացել են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Նախագահը հրաժարվել է ստորագրել օրենքը, և Իսլանդիայի Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ այդ հարցը հանրաքվեի է հանել: Ինչպես պնդում է Օուլավյուր Գրիմսոնը, Իսլանդիային սպառնացել են, որ այն կդառնա Հյուսիսային Կուբա, եթե պայմանները չընդունեն, բայց այդ տարբերակն ավելի նախընտրելի է, քան ԱՄՀ-ի կողմից պատրաստված Հյուսիսային Հաիթիի սցենարը[6]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին կնոջ՝ Գվյուդրուն Կատրին Տորբերգսդոտիրի հետ (իսլ.՝ Guðrún Katrín Þorbergsdóttir, 1934 թվականի օգոստոսի 14 - 1998 թվականի հոկտեմբերի 12), նա ծանոթացել է 1970-ական թվականներին: 1974 թվականին ամուսնանալուց հետո զույգը 1975 թվականին երկու երկվորյակ դուստր է ունեցել՝ Դալան և Տինան:
Գվյուդրուն Կատրինը Իսլանդիայում շատ սիրված կին էր: Ասում են, որ Օուլավուր Ռագնար Գրիմսոնի նախագահի ընտրությունը մեծամասամբ նրա կնոջ վաստակն է: Սակայն 1998 թվականին նախագահի ընտանիքը դժբախտություն ապրեց՝ երկրի առաջին տիկինը մահացավ լեյկեմիայից։
5 տարի անց Օուլավյուր Գրիմսոնը որոշեց երկրորդ ամուսնությունը: Նրա ընտրյալը ծնունդով Իսրայելից Դորիթ Մուսայեֆն է (իսլ.՝ Dorrit Moussaieff):
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլանդիայի մրցանակներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
![]() |
1996 թվականի օգոստոսի 1 | Գրոսմայստեր և Իսլանդական բազեի շքանշանի ասպետ |
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
![]() |
- | Երեք աստղերի շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
- | Վիտաուտաս Մեծի շքանշանի ասպետ | ||
![]() |
1996 թվականի նոյեմբերի 18 | Փղի շքանշանի ասպետ | RE | |
![]() |
1998 | Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
1998 թվականի հունիսի 3[7] | Մարիամի երկրի խաչի շքանշանի ասպետ | ||
![]() |
2002 | Սուրբ հավասարազոր իշխան Վլադիմիր 2-րդ աստիճանի շքանշան | ||
![]() |
2003[8] | Սերաֆիմովի շքանշանի ասպետ | RSerafO | |
![]() |
2004 թվականի ապրիլի 28[7] | Սպիտակ աստղի շքանշանի ասպետ | ||
![]() |
2016 թվականի ապրիլի 30[9] | Շվեդիայի թագավոր Կառլ XVI֊րդ Գուստավի 70 ամյակին նվիրված հուշամեդալ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Հանդիպում է նաև ոչ լիովին համապատասխան գործնական տառադարձությամբ տարբերակը Օլաֆուր:
- ↑ Президент Исландии переизбран на пятый срок
- ↑ Денис Пилаш. Левые на краю света. Часть 2: Исландия // Спільне. — 12 января 2018
- ↑ 7,0 7,1 Сайт президента Эстонии(անգլ.)
- ↑ Фотография с инсигниями ордена
- ↑ Royal Fashion Awards: King Carl Gustaf's Birthday Banquet
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը Իսլանդիայի նախագահի պաշտոնական կայքում(անգլ.)
- «48 րոպե» հաղորդումը Իսլանդիայի նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնի մասին: 04.10.2007
|