Օուեն Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օուեն Հարթ
Ռինգային անուն(ներ)Կապույտ Բլեյզեր
Հարթերի թագավոր
Օուեն Հարթ
Օուեն Ջեյմս
Հրթիռ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ103 կգ
Հայտարարվող հասակ178 սմ
Ծննդյան թվականՄայիսի 7, 1965 թ.
ԾննդավայրԿանադա Կալգարի, Ալբերտա, Կանադա
Վախճանի թվականՄայիսի 23, 1999 թ.
(34 տարեկան)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կանզաս, Միսուրի, ԱՄՆ
ՄարզիչՍտյու Հարթ
ԴեբյուտՄայիսի 6, 1986 թ.

Օուեն Ջեյմս Հարթ (անգլերեն՝ Owen James Hart, մայիսի 7, 1965(1965-05-07), Կալգարի, Ալբերտա, Կանադա - մայիսի 23, 1999(1999-05-23), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), կանադացի օլիմպիական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ելույթներ է ունեցել այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են «Stampede Wrestling»-ը, «New Japan Pro Wrestling»-ը (NJPW), «World Championship Wrestling»-ը (WCW) և «World Wrestling Federation»-ը (WWF), որտեղ էլ ունեցել է առավել նշանակալի կարիերա՝ հանդես գալով իրական անվամբ, ինչպես նաև Կապույտ բլեյզեր ռինգային անվան ներքո։

Ծնվել է Կալգարի քաղաքում՝ WWE-ի փառքի սրահի անդամ և «Կանադայի օրդեն» պետական շքանշանի դափնեկիր Ստյու Հարթի ընտանիքում։ 12 երեխաներից կազմված ընտանիքում Օուենը եղել է ամենակրտսերը։ Բրեթ Հարթի հարազատ եղբայրն է։

Մահացել է 1999 թվականի մայիսի 23-ին՝ դժբախտ պատահարից, երբ Կանզաս քաղաքում անցկացվող «Over the Edge» փեյ փեր վյու շոուի շրջանակներում պետք է իր Կապույտ բլեյզերի կերպարի կոստյումը հագին պարանով իջներ «Քեմպեր արենա» մարզապալատի տանիքից։ Պարանը, սակայն, պոկվում է, և Հարթը 20 մ բարձրությունից գահավիժում է ռինգի վրա։ Գիտակցության չգալով՝ Հարթը հիվանդանոցի ճանապարհին կնքում է մահկանացուն։

Մասնագիտական կարիերայում 2 անգամ դարձել է WWF միջմայրցամաքային, 1 անգամ WWF Եվրոպայի և 4 անգամ WWF թիմային վարկածով չեմպիոն, ինչպես նաև հաղթել է 1994 թվականի «Ռինգի արքա» մրցույթը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]