Օշան Օշեի
Օշան Օշեի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Salsoloideae |
Տրիբա | Caroxyleae |
Ցեղ | Kaviria |
Տեսակ | Օշան Օշեի (K. aucheri) |
Միջազգային անվանում | |
Kaviria aucheri |
Օշան Օշեի (լատին․՝ Salsola aucheri), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճ փայտացած ճյուղերով և ճյուղավորված կոտրատվող միամյա ընձյուղներով կիսաթփիկ է։ Ցողունները և տերևները ծածկված են ուղիղ կարճ առսեղմ մազիկիներով։ Տերևների երկարությունը 20-25 մմ է, կիսագլանիկանման։ Ծաղկապատի մասերը ունեն 6 մմ երկարություն, թաղանթային են, նշտարաձև վերևում՝ սրացած, պտղի ժամանակ սևավուն-ծիրանագույն թևերով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արևշատ, Զովաշեն, Վեդի, Շահումյան, Երասխ լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենստանում և Աֆղանստանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակը 800-1200 մ բարձրությունների վրա, քարքարոտ, գիպսակիր, կավային և չոր աղակալած լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Օշեի» հոդվածին։ |
|
|