Jump to content

Օկտավ Բենչիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտավ Բենչիլե
ռումիներեն՝ Octav Băncilă
Ի ծնեռումիներեն՝ Octav Băncilă
Ծնվել էփետրվարի 4, 1872(1872-02-04)[1][2] կամ հունվարի 27, 1872(1872-01-27)[3]
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Վախճանվել էապրիլի 3, 1944(1944-04-03)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՅասի Ջորջ Էնեսկուի անվան արվեստի համալսարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ակտիվիստ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչGheorghe Panaiteanu Bardasare? և Constantin Daniel Stahi?
ԱշակերտներAurel Băeșu?, Կորնելիու Բաբա և Petre Hârtopeanu?
Ներշնչվել էՖրանց ֆոն Լենբախ, Heinrich von Zügel?, Լեոպոլդ կոմս ֆոն Կալկրյոյտ, Fritz Mackensen? և Ֆրից ֆոն Ուդե
ԿուսակցությունPeasants' Party?
ստորագրություն
Изображение автографа
 Octav Băncilă Վիքիպահեստում

Օկտավ Բենչիլեն (փետրվարի 4, 1872(1872-02-04)[1][2] կամ հունվարի 27, 1872(1872-01-27)[3], Բոտոշանի, Ռումինիա - ապրիլի 3, 1944(1944-04-03)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ, արվեստագետ-ռեալիստ ռումինական մշակույթում, 20-րդ դարի առաջին եռամսյակում ժողովրդավարական ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականի հունվարի 27-ին, Բոտոշանի մոտակայքի Կորն գյուղում[4], մահացել՝ 1944 թվականի ապրիլի 3-ին, Բուխարեստում, Ավստո-Հունգարիա։ 4 տարեկանում որբանալուց հետո, դաստիարակվել է մեծ քրոջ ընտանիքում Յաշում, քույրը նրա մոտ զարգացրեց տաղանդը և կիրքը դեպի արվեստը։ Հիմնական կրթությունից հետո 1887-1893 թվականներին սովորել է Յաշի Գեղարվեստի դպրոցում (այժմ՝ Ջորջ Էնեսկուի արվեստի համալսարան)։

Ստանալով կրթաթոշակ՝ կրթությունը արտերկրում շարունակելու համար[5], 1894-1898 ապրել է Իտալիայում Ֆրանսիայում և Գերմանիայում, սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ուսուցիչը եղել է Նիկոլաուս Գիզիսը և Ա․ Աժբե դպրոցում։

Վերադառնալով՝ փորձել է բացել իր ստուդիան Յաշի կենտրոնում, բայց ֆինանսական դժվարությունները ստիպել են ընտրել ծայրամասը։ Բենչելին սկսեց նկարել, հիմնական թեմաները դրանք՝ աղքատների կյանքը, գործարանների աշխատողները, աղքատ հրեա առևտրականները, արհեստավորները , զորակոչային զինվորները և քոչվոր գնչուներն էին[6]։

1901 թվականի վերջում դասավանդել է վայելչագրություն և գեղագիտութուն քաղաքի հիմնական դպրոցներում։ 1905 թ Ռուսական հեղափոխության ազդեցության տակ դարձավ սոցիալիստական ակտիվիստ, Ռումինիայի հայտնի առաջնորդ-մտավորական և տարբերվող գաղափարների կողմնակից, այդ թվում էր նաև Գալա Գալանտիոնը։ Բենչիլեն կոմունիտական գաղափարների կողմնակից էր, բայց Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ երբեք չի եղել։

1907 թվականին Ռումինիայի գյուղացիական ապստամբությունից հետո սկսեց ճանապարհորդել երկրով, փորձելով հավաքել փաստեր պետության ռեպրեսիայի և բռնության վերաբերյալ։ Ճանապարհորդությունների արդյունքը ՝ գեղանկարչական շարք էր՝ նվիրված գյուղացիական ընդվզմանը, 12 նկար («Մինչ ընդվզումը», «Հուսահատություն», «1907», «Եղբայրական գերեզման», և այլն)։ Նրա նկարները 1907 թվականի գյուղացիական ապստամբության թեմայով համակված էին բուռն սոցիալական ակցիայով։

Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից հետո, սկսեց մասնակցել պացիֆիստական շարժմանը։

1916 թվականին նա նշանակվեց պրոֆեսոր Յաշի գեղարվեստի դպրոցում (պաշտոն, որը նա պահպանեց մինչև թոշակի անցնելը՝ 1937 թվականը)։ 1919 թվականին եղել է Աշխատողներ կուսակցության հիմնադիրներից մեկը, որը շուտով միացավ Ռումինիայի Գյուղացիական կուսակցությանը։

Իր արվեստում Բենչիլեն արտացոլել է գյուղացիների և քաղաքային պրոլետարների կյանքը, նրանց ազատագրական պայքարը։ «Հայրենիքի կարոտը» (1891 թ.), «Արտագաղթողները» (1904 թ.), «Աշխատողը հանգստանում է» (1905 թ.), «Գործադուլավորները» (1914 թ.), «Խաղաղություն» (1916 թ.), «Աշխատողը» (1927 թ.):

Բենչիլեն ներկայացրել է նաև դիմանկարերի շարք («Ծեր դերձակը՝» 1908 թվական, «Աշխատողը՝» 1911 թվական, երկուսն էլ գտնվում են Ռումինիայի արվեստի թանգարանում, Բուխարեստում

Հաջորդող աշխատանքներում Բենչիլեն կորցրեց սոցիալական սրությունը, ավելի մեծ ուշադրություն նկարիչը դարձրեց բնապատկերների, լանդշաֆտների, ժանրային պատկերների ստեղծմանը։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենչիլեյի կիսանդրին, Յաշում 1930 թվական:
  • Օկտավ Բենչիլեի անունն այժմ կրում են Ռումինիայի շատ քաղաքների փողոցներ (Բուխարեստ, Բոտաշանի, Գալաց, Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Սուչավա, Տիմիշոարա, Չերնովոդե, Յաշ)։
  • Նկարչի անունով է կոչվել Յաշի արվեստի ազգային քոլեջը (Colegiul Național de Artă «Octav Băncilă»), և մի քանի դպրոցներ։
  • Յաշում 1930 թվականին իր կենդանության օրոք տեղադրվեց Բենչիլեյի կիսանդրին։
  • 1972 թվականին Ռումինիայի փոստային բաժանմունքը հրատարակեց Բենչիլեյի արվեստին նվիրված նամականիշ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Украинская советская энциклопедия: [в 12 т.] / Гл. ред. М. П. Бажан; редкол .: О. К. Антонов и др. — 2-е изд. — К . 1974—1985.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավ Բենչիլե» հոդվածին։