Օլես Սանին
Օլես Սանին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Կամեն-Կաշիրսկի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0762781 |
Օլես (Ալեքսանդր) Գենադիևիչ Սանին (ուկրաիներեն՝ Олесь (Олександр) Геннадійович Санін, հուլիսի 30, 1972[1], Կամեն-Կաշիրսկի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, դերասան, օպերատոր, պրոդյուսեր, երաժիշտ և քանդակագործ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2014)։ Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլես Սանինը ծնվել է Վոլինի մարզի Կամեն-Կաշիրսկի քաղաքում։ Ավարտել է Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը, 1993 թվականին՝ դերասանական բաժինը (Վալենտինա Զիմնյեի արվեստանոց), 1998 թվականին՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի դասընթացը (Լեոնիդ Օսիկայի արվեստանոց)[2]։ Ստաժավորումն անցել է Նիդեռլանդներում և ԱՄՆ-ում։ 1994-2000 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր, օպերատոր, կինոյի և հեռուստատեսային նախագծերի բաժնի վարիչ Internews Network միջազգային կորպորացիայի Ուկրաինայի ներկայացուցչությունում։ Մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր (արտադրող՝ Internews Network, Canal +, Channel 1+1, NTV, TNT, POLSAT, DALAS studio, IKON, PRO Helvecia և այլն)[2]։
Մի շարք վավերագրական և խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի օպերատոր և ռեժիսոր է։ Արժանացել է Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկրի կոչման «Մամայ» (2003) ֆիլմի համար, «Ուկրաինայի արվեստների ակադեմիայի արծաթե մեդալ»-ի, «Լյումիեր եղբայրների անվան արծաթե մեդալ»-ի[3][4]։ 2003 թվականին Ուկրաինան «Մամայ» ֆիլմը առաջադրել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար[5]։
Օլես Սանինը նվագում է բամբիռ, թորբան, անվավոր քնար[3][6], պատրաստում է երաժշտական գործիքներ[3]։ Օլես Սմիկ (ուկրաիներեն՝ ուկրաիներեն՝ Олесь Смик) կեղծանունով նա համարվում է Կիևի կոբզայի գիլդիայի անդամ[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 – Ատենտատ։ Աշնանային սպանություն Մյունխենում (դերասան)
- 2003 - Մամայ (ռեժիսոր, սցենարիստ, դերասան)
- 2012 – Մրցախաղ (երկրորդ ռեժիսոր)
- 2013- Ուղեկցողը (ռեժիսոր, սցենարիստ)
- 2021 - Դովբուշ (ռեժիսոր)
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 - Матінка Надія
- 1994 - Փոթորիկ
- 1995 - Զիմնո
- 1996 - Մենաստան
- 1998 - Ծովափղի շուրջպարը (у співавторстві)
- 1999 - Нація. Лемки
- 1999 - Нація. Євреї
- 1999 - Гріх
- 2000 - Різдво, або як гуцули кінця світу чекали
- 2001 - Ջրանկար
- 2005 - Յոթերորդ օր - (բեմադրող-ռեժիսոր) - ֆիլմ «նարնջագույն հեղափոխության» մասին»
- 2007 - Перебіжчик (Մարկ Ջոնաթան Հարիսի հետ համատեղ)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային մրցանակ՝ «Մամայ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծման գործում ակնառու ստեղծագործական ավանդի համար (կոլեկտիվի կազմում)[7],
- 2014, օգոստոսի 23 - Ուկրաինայի վաստակավոր արտիստ - «Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային և կրթական զարգացման գործում անձնական նշանակալի ավանդի, աշխատանքային նշանակալի ձեռքբերումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար»[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.kinokolo.ua/cyclopedia/person.php/726
- ↑ 2,0 2,1 «Санін Олесь» (ուկրաիներեն). kinokolo.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Анна Гончаренко. (04/12/2013). «Режиссёр Олесь Санин: «Призрак коммунизма не издох»» (ռուսերեն). aif.ua - Еженедельник «Аргументы и Факты» № 48. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Олесь Санин» (ռուսերեն). Киевский календарь. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Кінематографіст Олесь Санін - гість інтерактивної програми Бі-Бі-Сі» (ուկրաիներեն). BBC. 29 жовтня 2006. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 6,0 6,1 «Олесь Смик» (ուկրաիներեն). Київський кобзарський цех. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Указ Президента України № 920/2004 «Про присудження Державної премії України імені Олександра Довженка 2004 року»» (ուկրաիներեն). rada.gov.ua. 18 августа 2004. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Указ Президента України № 676/2014 Про відзначення державними нагородами України з нагоди Дня Незалежності України» (ուկրաիներեն). www.president.gov.ua. 23 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лесь Санін: «Мене можна використовувати як таран чи троянського коня»» (ուկրաիներեն). Телекритика — www.telekritika.ua. 19.12.2003. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- Мартинюк Олена. (16 серпня 2005). «Олесь Санін: «Кіно не може бути політичним»» (ուկրաիներեն). artvertep.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլես Սանին» հոդվածին։ |
|