Քրիստիան Քոուլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Քոուլսոն
Ծնվել էհոկտեմբերի 3, 1978(1978-10-03) (45 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Քլեր քոլեջ և Վեսմինստերի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն

Քրիստիան Փիթեր Քոուլսոն (անգլ.՝ Christian Coulson, հոկտեմբերի 3, 1978(1978-10-03), Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմում Թոմ Ռեդլի կերտած դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոուլսոնը ծնվել է Մանչեսթերում։ Սովորել է Լոնդոնի Առնոլդ Հաուս նախապատրաստական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Վեստմինստերյան դպրոցում՝ ստանալով ակադեմիական կրթաթոշակ։ Եղել է Միացյալ Թագավորության Ազգային երիտասարդական երաժշտական թատրոնի անդամ 1990-1997 թվականներին։ Այնուհետև սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ Քլեր քոլեջից 2000 թվականին ստանալով անգլերեն լեզվի գիտական աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոուլսոնը էպիզոդիկ դեր է խաղացել «Ժամեր» ֆիլմում։ Համաշխարհային ճանաչում ստացավ՝ խաղալով Թոմ Մարվոլո Ռիդլի կերպարը «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմում։ Ֆիլմում մարմնավորել է 16-ամյա երիտասարդի դեր, չնայած այդ ժամանակ եղել է 24 տարեկան։ Բայց 2007 թվականին ռեժիսոր Դեյվիդ Յեթսը հայտարարեց MTV-ում, որ «Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը» ֆիլմում Քոուլսոնը չի մարմնավորի Թոմ Ռիդլի դերը, քանի որ արդեն 29 տարեկան էր[1]։

Դերասանը նաև երգի բառեր և գիրք է գրել ռոք երաժշտության մասին, որը կոչվում է «The Fallen» (1998):

2010 թվականից Քոուլսոնը բնակվում և աշխատում է Նյու Յորքում՝ որպես դերասան և ռեժիսոր[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2002 Չորս փետուր թմբկահար տղան
Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը 16-ամյա Թոմ Ռիդլ
Ժամեր Հալփ Փաթրիջ
2005 Ինձ հետ բերեք Չարլի
2007 Անցած գիշեր Նիք
2012 Ես Նեսրինն եմ Թոմմի
Գեյբի Ահարոն
Թողնել շրջանառությունը Քոլին
2013 Սիրողը Իվան
2014 Սերը տարօրինակ է Յան

Հեռուստատեսային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Էպիզոդ
2001 Սերը ցուրտ կլիմայում Մեթ Ռեդլեթ մինիսերիալ
Անտառային քոլեջ Բեն Սթեմսոն Գլխավոր դեր, 13 էպիզոդ
2002 Ֆորսայթների պատմությունը Ջոլլի Ֆորսայթ 1.5 և 1.6 էպիզոդներ
2003 Հորեղբորորդի, համատարմություն Ծովային ենթասպա, Ջոն Ջեք Համմոնդ Հեռուստատեսային սերիալ
Վերջին արքան Մոնմաֆի դուքս Ջեյմս 4 էպիզոդ
Փոքրիկ Բրիտանիան Ջո Խաշած ձու ուտելը
2005 Ագաթա Քրիստիի միսս Մարֆին Էդմունդ Սվեթենհեմ
Բեթհովեն Արչդուք Ռուդոլֆ մինիսերիա, 2 էպիզոդ
Կարճ հանդիպումներ Ադամ Կորցրած և գտած
2009 Մարտկոցը լիցքաթափվել է, ես կորցնում եմ միտքս Ռաուլ Կորցնելով միտքս
2010 Ջեֆրի և Քոլ Քազերոլներ Բեքին
Բամբասկոտը Իվան Հպում Էվայից
2011 Վիններ և վիններ Հարրի 3 էպիզոդ
Լավ կինը էնդրյուՒ Բերգսոն Մահվան խորհուրդը
2017 Նաշվիլ Դեմին Ջորջ 5 էպիզոդ

Աուդիո դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը
2007 Բժիշկ Ով, Փելադոնի հարսը Փիլլաս
2008 Բժիշկ Ով, Թոմաս Բրուֆերի հետապնդումը Ռոբերթ Մըքքինթոշ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռիչարդ II»- Pennsylvania Shakespeare Festival, Desales University (2018) King Richard
  • «Սիրահարված Շեքսպիրը» - Pennsylvania Shakespeare Festival, Desales University (2018) Lord Wessex
  • «Travesties» - McCarter Theatre, New Jersey (2012) Tristan Tzara
  • «Ուրվականներ»- Gate Theatre, London (2007) Osvald
  • «Տոնակատարություն»- UK Tour (2006) Christian
  • «Ճանապարհորդության ավարտը» - Comedy Theatre, London (2004) Raleigh«»
  • «Ռոմեո և Ջուլիետ » -Liverpool Playhouse, Liverpool (2002) Romeo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vineyard, Jennifer (2007 թ․ հունիսի 25). «'Harry Potter' Casting Call Could Help Ron Weasley Find Perfect Shade Of Lavender / Director David Yates also hopes to fill role of Tom Riddle at another open casting call». MTV. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  2. «Coulson Photography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Քոուլսոն» հոդվածին։