Jump to content

Քեմերլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քեմերլի / Թխաձոր
ադրբ.՝ Kəmərli
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տնտեսական շրջանԳանձակ-Ղազախի տնտեսական շրջան
ՇրջանՂազախի շրջան
ՀամայնքՂազախի շրջան և Ղազախի գավառ
Այլ անվանումներԹխաձոր
ԲԾՄ550 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Խոսվող լեզուներԱդրբեջաներեն
Բնակչություն3206 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+994 22 29
Փոստային ինդեքսAZ 3521
Փոստային դասիչAZ 3521
Քեմերլի (Ադրբեջան)##
Քեմերլի (Ադրբեջան)

Քեմերլի (Թխաձոր[1][Ն 1], ադրբ.՝ Kəmərli), գյուղ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի հյուսիս-արևմուտքում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմերլին շրջկենտրոն Ղազախ քաղաքից հեռու է 26 կմ[2]։ Գտնվում է Կողբափոր հովտում՝ համանուն գետակի երկու ափերին[2]։ Ծովի մակերևույթից բարձր է 440-550 մ[2]։

Քեմերլի գյուղի տարածքում մինչև 1898 թվականը եղել է հայաբնակ բնակավայր[2], որը կոչվել է Թխաձոր[1]։ Հայ ազգաբնակչությունը հեռացել է գյուղից և արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին նույն տեղում ձևավորվել է թուրքաբնակ գյուղը[2]։ 20-րդ դարի սկզբին այն բաժանված է եղել վերին և ներքին համանուն մասերից, որոնք հետագայում միացվել են՝ ստեղծելով շուրջ 5 կիլոմետր երկարությամբ մեկ բնակավայր[2]։

Հայ-ադրբեջանական համակարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծին և սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղին[3]։

Քեմերլիում են տեղակայված Ադրբեջանի սահմանային ռազմական դիրքերը, որտեղ մինչև 2018 թվականի աշնանը մարտական հերթապահություն էր իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը։ Գյուղի հատվածում զինված ուժերին փոխարինեցին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք մարտական ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության հետ շփման գծում[3][4]։

Գյուղում տեղակայված են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական մի շարք կառույցներ և հենակետեր։

Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմերլի բնակավայրերի միջև տեղակայված ռազմական դիրքերում հաճախակի տեղի են ունենում ռազմական ընդհարումներ։ հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում երկու կողմից գրանցվում են զոհեր, գերևարումներ և բնակավայրերի գնդակոծումներ[5][6]։

  1. Թուրքաբնակ գյուղի տարածքում մինչև 1898 թվականը եղել է հայկական և կոչվել Թխաձոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]