Քեմերլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Քեմերլի
ադրբ.՝ Kəmərli
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տնտեսական շրջանԳանձակ-Ղազախի տնտեսական շրջան
ՇրջանՂազախի շրջան
Խոսվող լեզուներԱդրբեջաներեն
Բնակչություն3206 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+994 22 29
Փոստային ինդեքսAZ 3521
##Քեմերլի (Ադրբեջան)
Red pog.png

Քեմերլի (ադրբ.՝ Kəmərli), գյուղ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի հյուսիս-արևմուտքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմերլին շրջկենտրոն Ղազախ քաղաքից հեռու է 26 կմ[1]։ Գտնվում է Կողբափոր հովտում՝ համանուն գետակի երկու ափերին[1]։ Ծովի մակերևույթից բարձր է 440-550 մ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմերլի գյուղի տարածքում նախկինում եղել է հայաբնակ բնակավայր[1]։ Թուրքաբնակ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1]։ 20-րդ դարի սկզբին այն բաժանված է եղել վերին և ներքին համանուն մասերից, որոնք հետագայում միացվել են՝ ստեղծելով շուրջ 5 կիլոմետր երկարությամբ մեկ բնակավայր[1]։

Հայ-ադրբեջանական համակարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծին և սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան գյուղին[2]։

Քեմերլիում են տեղակայված Ադրբեջանի սահմանային ռազմական դիրքերը, որտեղ մինչև 2018 թվականի աշնանից մարտական հերթապահություն էր իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը։ Գյուղի հատվածում զինված ուժերին փոխարինեցին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք մարտական ծառայություն են իրականացնում Հայաստանի հետ սահմանին[2][3]։

Գյուղում տեղակայված են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական մի շարք կառույցներ և հենակետեր։

Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմերլի բնակավայրերի միջև տեղակայված ռազմական դիրքերում հաճախակի տեղի են ունենում ռազմական ընդհարումներ։ հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում երկու կողմից գրանցվում են զոհեր, գերևարումներ և բնակավայրերի գնդակոծումներ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]