Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ
անգլ.՝ Katy Perry: Part of Me
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3] և երաժշտական ֆիլմ
ԹեմաՔեյթի Փերրի
Թվականհունիսի 26, 2012[4] և օգոստոսի 23, 2012[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDan Cutforth?[1][2][6][…] և Jane Lipsitz?[1][2][6][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր, Ռոն Հովարդ, David Brandon? և Քեյթի Փերրի
ԴերակատարներՔեյթի Փերրի[2][6][3][…], Շեննոն Վուդվորդ[7], Ադել[7], Ռիհաննա[2][7], Լեդի Գագա[7], Ջասթին Բիբեր[7], Ջեսսի Ջեյ[7] և Glen Ballard?[7]
ԵրաժշտությունԴեբորա Լուրյե
ԿինոընկերությունImagine Entertainment և MTV Films
Տևողություն95 րոպե
Բյուջե13 000 000 $
Շահույթ32 726 956 $[8]
ՀաջորդKaty Perry: The Prismatic World Tour?
Պաշտոնական կայքէջ
 Katy Perry: Part of Me Վիքիպահեստում

«Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» (անգլ.՝ Katy Perry: Part of Me), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրի ինքնակենսագրական 3D-ֆիլմը։ Պրեմիերան ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիաում և Մեծ Բրիտանիայում կայացել է 2012 թվականի հուլիսի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է գոսպել-երգչուհուց մինչև համաշխարհային մասշտաբի փոփ աստղ Փերրիի գործունության զարգացման մասին՝ շոշափելով նրա մանկությունն ու պատանեկությունը։ Նաև ցուցադրվել է նրա անդրկուլիսյան կյանքը վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նա փորձել է ժամանակ գտնել անձնական խնդիրների լուծման համար, այդ թվում՝ բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդի հետ ապահարզանի համար։ Ֆիլմը ներառում է California Dream Tour-ի վավերագրական տեսարանները, որոնք ձայնագրվել են 2011 թվականի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսի Staples Center-ում։

Նախապատրաստում և առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 7-ին Փերրին Թվիթթերի միջոցով հայտարարել է, որ 2012 թվականի ամռանը Paramount Pictures-ի հետ համատեղ կթողարկի «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» ֆիլմը, որը մասնակի կենսագրական, մասնակի համերգային ֆիլմ է[9]։ MTV News-ի հետ հարցազրույցում նա պատմել է, թե ինչ սպասել ֆիլմից․ «Այն եզրափակում է իմ պատանեկան երազանքի գլուխը, բայց բացում է իմ առջև նոր հեռանկարներ [ ... ] Այս ֆիլմը դուք կտեսնեք իմ լավագույն ընկերոջ տեսանկյունից, կտեսնեք, թե ինչ նկատի ունեմ, ինչ եմ զգում և մտածում»[10]։

Ֆիլմի պրեմիերայի մեկ ոսկե տոմս տեղադրվել է Քեթի Փերիի «Teenage Dream: The Complete Confection» վերջին սկավառակի պատահական կրկնօրինակում[11]։ Ֆիլմի առաջին թրեյլերը ցուցադրվել է «Kids' Choice Awards 2012»-ի ժամանակ։ 2012 թվականի մարտի 31-ին Փերրին Թվիթթերի միջոցով հայտարարել է, որ ֆիլմը կթողարկվի հուլիսի 4-ին։ Ֆիլմի թրեյլերն ամբողջ աշխարհում թողարկվել է 2012 թվականի ապրիլի 2-ին iTunes խանութում[12]։ Ֆիլմը գովազդելու համար Քեթին համագործակցել է նաև Pepsi ընկերության հետ։ Գործընկերությունը ներառում էր համատեղ հեռուստա, ռադիո և թվային գովազդ։ Քարոզարշավի բոլոր տարրերը ներառում էին Pepsi-ի «Ապրիր հիմա» նոր գովազդային կարգախոսը։ Ընկերությունը սպառողներին առաջարկել է Լոս Անջելեսում ֆիլմի համաշխարհային պրեմիերային մասնակցելու հնարավորություն շահել, որը ներառում էր նաև Փերիի կենդանի ելույթը[13]։ 2012 թվականի հունիսին Փերրին ամերիկյան պրեմիերա է անցկացրել Հոլիվուդում, որտեղ հատուկ նրա անվճար համերգի համար փակվել էր Հոլիվուդյան բուլվարը[14]։

RealD ընկերությունը ֆիլմի ցուցադրմանը թողարկել է բացառիկ 3D ակնոցներ, որոնք արվել են Փերրիի վիզուալ ոճով՝ կարմիր-սպիտակ «սառցե» շերտով, և արատացոլել են ֆիլմի պաշտոնական հեշթեգը Twitter-ում։

Դերասաններ և կամեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«California Dreams Tour» շրջագայության ժամանակ կատարված երգերը ֆիլմում հայտնվելու հերթականությամբ․

  • «Teenage Dream»
  • «Hot n Cold»
  • «Hummingbird Heartbeat»
  • «Who Am I Living For?»
  • «I Kissed a Girl»
  • «E.T.»
  • «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)»
  • «Last Friday Night (T.G.I.F.)»
  • «Peacock»
  • «Not Like the Movies»
  • «The One That Got Away»
  • «Hey Jude»
  • «Firework»
  • «California Girls»

Ֆիլմում հնչում են նաև Քեթիի վաղ ելույթները ավետարանական երգերով և «Box» (կամ «The Box») երգը, որը գրվել է Գլեն Բալլարդի հետ «(A) Katy Perry» ալբոմի համար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն արժանացել է 10-ից 6,4 միջին գնահատականի՝ հավաքելով 76% դրական արձագանքներ[16]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է խառը արձագանքներ և 100-ից 57 միջին վարկանիշ[17]։ Total Film-ից Նիլ Սմիթը հայտարարել է. «Չնայած պայծառությանը և բծախնդրությանը՝ «Ինձնից մի մասնիկը» գովեստի է արժանի անկանխատեսելիության տարրի համար, որը հայտնվում է շահագործման և քաղցր գռեհկության միջև»[18]։ Filmink-ից Էնդրյու Մաքմարտին հայտարարել է, որ «ֆիլմը, բնականաբար, նախատեսված է երկրպագուների համար, բայց կհետաքրքրի նաև նրանց, ովքեր հետաքրքրվում են հայտնիների մշակույթով»[19]։

Boxoffice Magazine-ում՝ Մարկ Օլսենի հոդվածում, կան բացասական արձագանքներ, ըստ որոնց՝ «այդ, իբր, կուլիսների հետևից ազնիվ նայելն ավելի շատ նման է նյարդայնացնող բրենդ մենեջմենթի»[20]։ Time Out New York-ից Էլիսոն Ուիլմորան ֆիլմին ընդհանուր առմամբ բացասական արձագանք է տվել՝ ասելով «3D տպավորիչ ներկայացումը, որն անընդհատ ուղեկցում է բարեսիրտ երգչուհուն, հոգնեցնում է ցանկացածին, բացի ամենահավատարիմ երկրպագուներից»[21]։

Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային տեսանկյունից ֆիլմը գերազանցել է ակնկալիքները[22]։ Առաջին հանգստյան օրերին այն ԱՄՆ-ի և Կանադայի 2 730 կինոթատրոններում հավաքել է 7 138 266 դոլար[23]։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» ֆիլմը հավաքել է 32 439 363 դոլար[24]։ Ներկայումս այն ԱՄՆ բոլոր ժամանակների ութերորդ ամենադրամական վավերագրական ֆիլմն է և չորրորդ ամենադրամական համերգային ֆիլմը։ Զիջում է «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ», «Ջասթին Բիբեր։ Երբեք մի ասա երբեք» և «Հաննա Մոնտանա և Մայլի Սայրուս։ «Երկու կյանք» համերգային շրջագայություն» ֆիլմերին[25][26]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է Teen Choice Awards մրցանակի՝ «Լավագույն ամառային ֆիլմ-կատակերգություն/երաժշտական» անվանակարգում[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt2215719/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.filmaffinity.com/en/film169627.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/katy-perry-part-of-me
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 http://www.hbo.pl/movie/katy-perry-oto-ja_-74421
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt2215719/fullcredits
  8. http://www.boxofficemojo.com/movies/?id=katyperry.htm
  9. Katy Perry Announces Part of Me 3D Movie Coming to Theaters Արխիվացված 2013-11-09 Wayback Machine(անգլ.)
  10. Warner, Kara. «'Katy Perry: Part Of Me' Concert Movie Won't Be 'Cheap'». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Teenage Dream: The Complete Confection Out Now!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  12. Katy Perry: Part of Me Oficial Trailer on iTunes
  13. «Pepsi Announces Movie Partnership with Katy Perry: Part of Me 3D Film». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  14. Gower, Elanor. «Quick change Katy Perry swaps dazzling glamour gown for quirky popcorn skirt... which she rips off at Part of Me premiere». Daily Mailmail. Mail Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Katy Perry Part of Me 3D Movie Review, Reasons to See It | Teen.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  16. «Katy Perry: Part of Me (2012)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  17. «Katy Perry: Part of Me». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.(անգլ.)
  18. Smith, Neil (2012 թ․ հուլիսի 2). «Katy Perry: Part Of Me». Total Film. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  19. McMurty, Andrew (2012 թ․ հուլիսի 2). «Katy Perry: Part Of Me (Film)». Filmink. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  20. Olsen, Mark (2012 թ․ հուլիսի 3). «Katy Perry: Part of Me 3D». Boxoffice Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  21. Willmore, Alison (2012 թ․ հուլիսի 3). «Katy Perry: Part of Me». Time Out New York. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.(անգլ.)
  22. Bell, Crystal (2012 թ․ հուլիսի 8). «'Amazing Spider-Man' Box Office: Spidey Makes $140 Million In 6 Days». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  23. «Weekend Box Office Results for July 6-8, 2012». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  24. Weekend Box Office Results for July 6-8, 2012. Box Office Mojo. Дата обращения: 9 июля 2012. Архивировано 22 сентября 2012 года.
  25. «Documentary Movies at the Box Office». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Music Concert Movies at the Box Office». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  27. «Teen Choice Awards 2012: полный список победителей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» հոդվածին։