Ջասթին Բիբեր։ Երբեք մի ասա երբեք
Ջասթին Բիբեր։ Երբեք մի ասա երբեք անգլ.՝ Justin Bieber: Never Say Never | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | music documentary film? և կենսագրական ֆիլմ |
| Թվական | փետրվարի 11, 2011, մարտի 10, 2011[1] և 2011 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոն Չու |
| Պրոդյուսեր | Սքութեր Բրաուն, Ջասթին Բիբեր, Էլ Էյ Ռեյդ և Աշեր |
| Դերակատարներ | Ջասթին Բիբեր, Աշեր, Մայլի Սայրուս, Ջեյդեն Սմիթ, Սնուփ Դոգ, Լուդաքրիս, Boyz II Men?, Շոն Քինգսթոն և Սքութեր Բրաուն |
| Օպերատոր | Ռիդ Սմուտ |
| Երաժշտություն | Դեբորա Լուրյե |
| Մոնտաժ | Ջեյ Քեսիդի |
| Կինոընկերություն | Island Records, MTV Films, Սքութեր Բրաուն, Էլ Էյ Ռեյդ, AEG Live? և Republic Corps? |
| Տևողություն | 109 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Ջասթին Բիբեր։ Երբեք մի ասա երբեք» (անգլ.՝ Justin Bieber: Never Say Never), ամերիկյան երաժշտական և փաստագրական ֆիլմ՝ նվիրված երգիչ Ջասթին Բիբերի կյանքին ու գործունեությանը։ Այն նկարահանվել է 2011 թվականին որպես եռաչափ փաստագրական ֆիլմ։ Միացյալ Նահանգներում և Կանադայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 11-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նվիրված էր փոփ աստղ Ջասթին Բիբերին։ Այն պատմում է Ջասթինի կյանքի 10 օրվա մասին, որոնք նախորդում էին Մեդիսոն Սքուեր Գարդենում ելույթին։ Այդ համերգը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 31-ին։ Տոմսերը վաճառվել են 22 րոպեում։
Ֆիլմում ներկայացված է նաև Բիբերի այցելությունն իր հայրենի քաղաքը՝ Կանադայի շրջագայության ժամանակ։ Այդտեղ երգիչը վնասում է ձայնը և հետաձգում Սիրաքյուսում կայանալիք համերգը։ Նրան արգելված էր մի քանի օր խոսել, որպեսզի ձայնը բավարար չափով վերականգնվեր Մեդիսոն Սքուեր Գարդենում կայանալիք համերգի համար։
Ֆիլմի մեջ կան պատմություններ և հին տեսանյութեր Բիբերի մանկությունից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջասթին Բիբեր
- Աշեր
- Մայլի Սայրուս
- Ջեյդեն Սմիթ
- Շոն Քինգսթոն
- Սնուփ Դոգ
- Ludacris
- Boyz II Men
- Սքրութեր Բրաուն
- L.A. Reid
- Ջերեմի Բիբեր
- Հեյդեն Թոմփսոն
- Սքրապի Սթասեն
- Ջեյ Լենո (քրոնիկա)
- Չելսի Հենդլեր (քրոնիկա)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]MTV 2011 կինոմրցանակաբաշխության ժամանակ՝ հունիսի 5-ին ֆիլմը հաղթել է «Ամենախելագար դրվագ»[3] անվանակարգում։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆիլմի արձագանքները հակասական են։ Ըստ Rotten Tomatoes-ի այն 101 քննադատի կողմից հավաքել է 64% (միջին միավորով 5.8՝ 10 հնարավորից)[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում ֆիլմը դարձել է ամենաեկամտաբեր համերգային ֆիլմը սկսած 1984 թվականից[5] և երրորդը (1982 թվականից սկսած) որպես ամենաշատ եկամուտ ապահոված փաստագրական ֆիլմ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Release dates for Justin Bieber: Never Say Never». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.(անգլ.)
- ↑ «Эксклюзивная трансляция Премии MTV Movie Awards на канале MTV Россия». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Justin Bieber: Never Say Never (2011)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.(անգլ.)
- ↑ «Box Office Mojo: Music Concert». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.(անգլ.)
- ↑ «Box Office Mojo: Documentary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official websites: North America, United Kingdom
- Justin Bieber: Never Say Never(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Justin Bieber: Never Say Never»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Justin Bieber: Never Say Never»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Justin Bieber: Never Say Never(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Justin Bieber: Never Say Never»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
