Փեյամի Սաֆա
Փեյամի Սաֆա թուրքերեն՝ Peyami Safa | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1899[1] |
Ծննդավայր | Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 15, 1961[2] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Գրական անուն | Server Bedi |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Վեֆայի ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Q6036507?, Q6032818?, Cingöz Recai? և Q6033724? |
Ազգականներ | Behçet Safa? և Ali Kami Akyüz? |
Peyami Safa Վիքիպահեստում |
Փեյամի Սաֆա (թուրքերեն՝ Peyami Safa, ապրիլի 2, 1899[1], Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1961[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, լրագրող, սյունակագիր և վիպասան։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեյամի Սաֆան ծնվել է 1899 թվականին Ստամբուլում՝ գրող և բանաստեղծ Իսմայիլ Սաֆայի (1867-1901) ընտանիքում։ Երբ նա երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ աքսորի ճանապարհին Սիվասում։ Մինչև 17 տարեկան դառնալը, նա ունեցել է հոգեկան և ֆիզիկական դեպրեսիա, իսկ մեկ տարի (8-9 տարեկան) տառապել է ոսկորների թերաճից։ Նա մերժել է իր բժշկի առաջարկը՝ կտրելու իր ձեռքը։ Սաֆան հիվանդանոցային իր տանջալից կյանքը նկարագրել է Dokuzuncu Hariciye Koğuşu (հայերեն՝ Հետևակային իններորդ պալատը), որը էկրանավորվել է 1967 թվականին[3]։
1911 թվականին Փեյամի Սաֆան ստիպված է եղել ուսումը կիսատ թողնել Վեֆայի ավագ դպրոցում և աշխատել տպագրատանւ, հետագայում արդեն Թուրքիայի փոստային նախարարությունում։ Նա ինքնուրույն սովորել է ֆրանսերեն։ 1918 թվականին իր ավագ եղբոր հետ միասին թերթ է տպագրել։ Ավելի ուշ, նա հրատարակել է գրական երեք պարբերականներ։ Նա որպես սյունակագիր է աշխատել մի քանի թերթերում։ Գրել է նաև մի քանի վեպեր[3]։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա նկարահանվել է Ստամբուլի երկու դեմքը հեռուստասերիալը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեյամի Սաֆան իր վեպերի մեծ մասը գրել է մինչև 1940 թվականը։ Այս վեպերում, նա անդրադառնում է Թուրքիայի Հանրապետության սկզբնական տարիներին թուրքական հասարակության մեջ առկա արևելք-արևմուտք առճակատմանը։ Նրա Հետևակային իններորդ պալատը վեպը առավել մեծ ուշադրության է արժանացել։ 1931 թվականին նա գրել է իր միակ պատմական վեպը՝ «Աթիլլա Հոնեցին»։ Բացի վեպերից, նա գրել է նաև սերիական մի շարք պատմություններ և նովելներ, որոնք հրապարակվել են այնպիսի թերթերում, ինչպիսիք են Cumhuriyet-ը և Milliyet-ը։ Այդ ստեղծագործությունները նա գրել է "Server Bedii" կեղծանվան տակ։ Դրանց մեծ մասը պատմում են Ջինգյոզ Ռեջայի մասին, ով բարեկիրթ գող է եղել[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Peyami Safa ( 1899)- (15.06.1961)» (Turkish). Biyografi. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեյամի Սաֆա» հոդվածին։ |
|
- Ապրիլի 2 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Հունիսի 15 մահեր
- 1961 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Թուրք արձակագիրներ
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք ազգայնականներ
- Թուրք սյունակագիրներ
- Milliyet թերթում աշխատած անձինք
- Թուրք ուսուցիչներ
- 20-րդ դարի լրագրողներ