Jump to content

Փեյամի Սաֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեյամի Սաֆա
թուրքերեն՝ Peyami Safa
Ծնվել էապրիլի 2, 1899(1899-04-02)[1]
ԾննդավայրՖաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 15, 1961(1961-06-15)[2] (62 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանEdirnekapı Martyr's Cemetery
Գրական անունServer Bedi
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունՎեֆայի ավագ դպրոց
Ուշագրավ աշխատանքներQ6036507?, Q6032818?, Cingöz Recai? և Q6033724?
ԱզգականներBehçet Safa? և Ali Kami Akyüz?
 Peyami Safa Վիքիպահեստում

Փեյամի Սաֆա (թուրքերեն՝ Peyami Safa, ապրիլի 2, 1899(1899-04-02)[1], Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1961(1961-06-15)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, լրագրող, սյունակագիր և վիպասան։

Փեյամի Սաֆան ծնվել է 1899 թվականին Ստամբուլում՝ գրող և բանաստեղծ Իսմայիլ Սաֆայի (1867-1901) ընտանիքում։ Երբ նա երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ աքսորի ճանապարհին Սիվասում։ Մինչև 17 տարեկան դառնալը, նա ունեցել է հոգեկան և ֆիզիկական դեպրեսիա, իսկ մեկ տարի (8-9 տարեկան) տառապել է ոսկորների թերաճից։ Նա մերժել է իր բժշկի առաջարկը՝ կտրելու իր ձեռքը։ Սաֆան հիվանդանոցային իր տանջալից կյանքը նկարագրել է Dokuzuncu Hariciye Koğuşu (հայերեն՝ Հետևակային իններորդ պալատը), որը էկրանավորվել է 1967 թվականին[3]։

1911 թվականին Փեյամի Սաֆան ստիպված է եղել ուսումը կիսատ թողնել Վեֆայի ավագ դպրոցում և աշխատել տպագրատանւ, հետագայում արդեն Թուրքիայի փոստային նախարարությունում։ Նա ինքնուրույն սովորել է ֆրանսերեն։ 1918 թվականին իր ավագ եղբոր հետ միասին թերթ է տպագրել։ Ավելի ուշ, նա հրատարակել է գրական երեք պարբերականներ։ Նա որպես սյունակագիր է աշխատել մի քանի թերթերում։ Գրել է նաև մի քանի վեպեր[3]։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա նկարահանվել է Ստամբուլի երկու դեմքը հեռուստասերիալը։

Փեյամի Սաֆան իր վեպերի մեծ մասը գրել է մինչև 1940 թվականը։ Այս վեպերում, նա անդրադառնում է Թուրքիայի Հանրապետության սկզբնական տարիներին թուրքական հասարակության մեջ առկա արևելք-արևմուտք առճակատմանը։ Նրա Հետևակային իններորդ պալատը վեպը առավել մեծ ուշադրության է արժանացել։ 1931 թվականին նա գրել է իր միակ պատմական վեպը՝ «Աթիլլա Հոնեցին»։ Բացի վեպերից, նա գրել է նաև սերիական մի շարք պատմություններ և նովելներ, որոնք հրապարակվել են այնպիսի թերթերում, ինչպիսիք են Cumhuriyet և Milliyet։ Այդ ստեղծագործությունները նա գրել է "Server Bedii" կեղծանվան տակ։ Դրանց մեծ մասը պատմում են Ջինգյոզ Ռեջայի մասին, ով բարեկիրթ գող է եղել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.vle.lt/straipsnis/peyami-safa/
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 «Peyami Safa ( 1899)- (15.06.1961)» (Turkish). Biyografi. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեյամի Սաֆա» հոդվածին։