Ցվետանա Մանևա
Ցվետանա Մանևա բուլղար․՝ Цветана Манева | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն |
Կրթություն | Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1966) |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մանկավարժ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Պլովդիվի դրամատիկական թատրոն, «Արցունքներ և ծիծաղ» թատրոն և Նոր բուլղարական համալսարան |
Ամուսին(ներ) | Յավոր Միլոշև |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Initiative committee for the promotion of Rumen Radev and Iliana Yotova in the 2021 presidential elections? |
Ցվետանա Մանևա (բուլղար․՝ Цветана Георгиева Манева, հունվարի 30, 1944[1], Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության բուլղարացի դերասանուհի, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցվետանա Մանևան ծնվել է 1944 թվականին Պլովդիվում՝ թատերական դերասան Գեորգի Մանևայի ընտանիքում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում Պլովդիվի դրամատիկական թատրոնում։ Կինոյում նկարահանվել է 1963 թվականից («Կալոյան»)։ 1966 թվականին ավարտել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան (Մոիս Բենիեշի արվեստանոց)։ 1966-1979 թվականներին եղել է Պլովդիվի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1979-2000 թվականներին՝ «Արցունքներ և ծիծաղ» թատրոնի դերասանուհի։ Հանդես է եկել Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Մոլիերի, Իբսենի, Ստրինդբերգի, Յովկովի և այլ հայտնի դրամատուգների պիեսներում։ Նկարահանվել է հայտնի բուլղարացի ռեժիսորներ Դակո Դակովսկու, Յուրի Արնաուդովի, Բինկա Ժելյազկովայի և այլոց ֆիլմերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, եղել է ԿԿ անդամ (1959), Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր։ 1986-1987 թվականներին եղել է Բուլղարիայի դերասանների միության փոխնախագահ։ Հանդիսանում է «Ամառային Վառնա» միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ 1983 թվականից դերասանական վարպետություն է դասավանդում Սոֆիայի Նոր բուլղարական համալսարանում, 1995 թվականից՝ համալսարանի պրոֆեսոր[2]։
1977 թվականին ամուսնացել է դերասան Յավոր Միլուշևի հետ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վառնայում բուլղարական ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակ, 1973
- Բուլղարիայի վաստակավոր արտիստ, 1975
- Բուլղարիայի ժողովրդական արտիստ, 1982
- «Ստարա Պլանինա» շքանշան, 2004[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Цветана Манева: Справедливостта е в кръвта на Симеон». SEGA Online (բուլղարերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Цветана Манева с орден "Стара планина" и награда за цялостен принос от САБ». SEGA Online (բուլղարերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. - с. 252
- Цветана Манева // Актеры зарубежного кино. Выпуск 12. - Л.: Искусство, 1978.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Филмография на Цветана Манева на сайта bgmovies.info Արխիվացված 2016-08-17 Wayback Machine
- Биография на Цветана Манева на сайта theatre.art.bg
- Ցվետանա Մանևա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ցվետանա Մանևան ԿինոՊոիսկ կայքում
- Ցվետանա Մանևան Кино-Театр կայքում
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պլովդիվ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բուլղարացի դերասանուհիներ
- Բուլղարացի մանկավարժներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Կինոդերասաններ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիայի ժողովրդական արտիստներ