Ցվետանա Մանևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցվետանա Մանևա
բուլղար․՝ Цветана Манева
Ծնվել էհունվարի 30, 1944(1944-01-30)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիայի թագավորություն
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1966)
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունդերասանուհի, մանկավարժ և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Յավոր Միլոշև
Պարգևներ և մրցանակներ
«Ստարա պլանինա» շքանշան

Ցվետանա Մանևա (բուլղար․՝ Цветана Георгиева Манева, հունվարի 30, 1944(1944-01-30)[1], Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության բուլղարացի դերասանուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցվետանա Մանևան ծնվել է 1944 թվականին Պլովդիվում՝ թատերական դերասան Գեորգի Մանևայի ընտանիքում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում Պլովդիվի դրամատիկական թատրոնում։ Կինոյում նկարահանվել է 1963 թվականից («Կալոյան»)։ 1966 թվականին ավարտել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան (Մոիս Բենիեշի արվեստանոց)։ 1966-1979 թվականներին եղել է Պլովդիվի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1979-2000 թվականներին՝ «Արցունքներ և ծիծաղ» թատրոնի դերասանուհի։ Հանդես է եկել Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Մոլիերի, Իբսենի, Ստրինդբերգի, Յովկովի և այլ հայտնի դրամատուգների պիեսներում։ Նկարահանվել է հայտնի բուլղարացի ռեժիսորներ Դակո Դակովսկու, Յուրի Արնաուդովի, Բինկա Ժելյազկովայի և այլոց ֆիլմերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, եղել է ԿԿ անդամ (1959), Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր։ 1986-1987 թվականներին եղել է Բուլղարիայի դերասանների միության փոխնախագահ։ Հանդիսանում է «Ամառային Վառնա» միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ 1983 թվականից դերասանական վարպետություն է դասավանդում Սոֆիայի Նոր բուլղարական համալսարանում, 1995 թվականից՝ համալսարանի պրոֆեսոր[2]։

1977 թվականին ամուսնացել է դերասան Յավոր Միլուշևի հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վառնայում բուլղարական ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակ, 1973
  • Բուլղարիայի վաստակավոր արտիստ, 1975
  • Բուլղարիայի ժողովրդական արտիստ, 1982
  • «Ստարա Պլանինա» շքանշան, 2004[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Цветана Манева: Справедливостта е в кръвта на Симеон». SEGA Online (բուլղարերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Цветана Манева с орден "Стара планина" и награда за цялостен принос от САБ». SEGA Online (բուլղարերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. - с. 252
  • Цветана Манева // Актеры зарубежного кино. Выпуск 12. - Л.: Искусство, 1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]