Տորոնտոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորոնտոյի համալսարան
անգլ.՝ University of Toronto
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, կոլեգիալ համալսարան և university in Ontario?
ԿարգախոսVelut arbor ævo և As a tree through the ages
Հիմնադրված էմարտի 15, 1827
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[1], IIIF Consortium[2], Համալսարանների համագործակցային կազմակերպություն[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], Canadian Association of Research Libraries?[5], U15 Group of Canadian Research Universities?[6], Universities Canada?[7], ArXiv[8], ORCID[9], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[10][11], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[12], Հետազոտական գրադարանների կենտրոն[13], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[14], Digital Research Alliance of Canada?[15], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[16] և Canadian Research Knowledge Network?[17]
Երկիր Կանադա
ՏեղագրությունՏորոնտո
Կայքutoronto.ca(անգլ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Տորոնտոյի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 University of Toronto Վիքիպահեստում

Տորոնտոյի համալսարան (անգլ.՝ University of Toronto, կրճատ` U. of T.), հասարակական, հետազոտական համալսարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Տարածքների հիմնական մասը գտնվում է Արքայական զբոսայգում։ Հիմնադրվել է 1827 թվականին որպես արքայական քոլեջ։ Ղեկավարվելով անգլիկան եկեղեցու կողմից` եղել է ուսումնական առաջին բարձրագույն համալսարանը Վերին Կանադայում։ 1850 թվականին, աշխարհիկ բնույթ ձեռք բերելով, ստացել է «Տորոնտոյի համալսարան» անվանումը։ Այդ ժամանակից էլ համալսարանը կամված է տարաբնույթ ուսուցում իրականացնող մի շարք քոլեջներից, որոնց թիվը ներկայումս 12-ն է։ Քոլեջները տարբերվում են ուսումնական նշանակությամբ, ուղղվածությամբ, ավանդույթներով, ուսումնական բազայի անկախության աստիճանով, ֆինանսավորմամբ և մի շարք այլ հատկություններով։

Համալսարանը, բացի ուսումնառությունից, իրականացնում է նաև ուսանողների հետաքրքիր ժամանցը։ Համալսարանի շրջանակներում գործում են մոտ 40 թիմեր տարբեր մարզաձևերից։ Ուսանողների մշակութային կյանքի կենտրոնը Հարթ հաուսն է (անգլ.՝ Hart House), որը, տեղակայված լինելով Վերածննդի գոթիկայի ոճով կառուցված շենքում, իրականացնում է մշակութային, ինտելեկտուալ բազմաբնույթ միջոցառումներ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղը Կանադայում Տեղը աշխարհում Վարկանիշի անվանում
1-ին 21-րդ Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Times Higher Education-ի Reuters
(Times Higher Education World University Rankings)
1-ին[18] 18-րդ[18] Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Newsweek
(Newsweek global university ranking[18])
- 19-րդ Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ World's Top Universities- Forbes
(Gallery: The World's Top Universities 2011 Արխիվացված 2016-07-17 Wayback Machine)
1-ին[19] 26-րդ[19] Աշխարհի համալսարանների չինական ակադեմիական վարկանիշ

Ուսումնական մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարան հաճախ են այցելում զբոսաշրջիկները, քանի որ ուսումնական մասնաշենքերը նաև ճարտարապետական հուշարձաններ են։ Այդ է պատճառը, որ Տորոնտոյի համալսարանի տարածքում հաճախ են կինոֆիլմեր նկարահանվում։

Ուսանողական քաղաքը 10 թաղամաս է զբաղեցնում Տորոնտոյի կենտրոնում` Սպադինա (Spadina) փողոցից մինչև Օնտարիոյի կառավարական շենք։ Իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ բակերով համալսարանական տարածքները առանձին շրջան են ձևավորում քաղաքի կենտրոնում։ Շենքերի ճարտարապետությունը իրականացված է ռոմանական և նեոգոթիկայի ոճերով. մասնաշենքերից շատերը թվագրվում են 1858-1929 թվականներին։ Համալսարանի կենտրոնը ավանդաբար համարվում է Front Campus-ը։ Ճարտարապետ Ֆրիդրիխ Վիլյամ Կամբերլանդի նախագծով կառուցված շենքը արժանացել է եվրոպացիների հատուկ ուշադրությանը։ Այսպես` լորդ Դաֆերինը գրել է. «Քանի դեռ ես չէի այցելել Կանադա, չէի կարող պատկերացնել, որ ամերիկյան աշխարհամասում ճարտարապետական այսպիսի գլուխգործոցներ կան»[20]։ 1968 թվականին շենքը Կանադայում հռչակվում է ազգային պատմական հուշարձան[21]։

Բացի քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից` համալսարանն ունի ուսանողական թաղամասերով մի քանի մասնաշենքեր Տորոնտոյի տարբեր ծայրամասերում։ Համալսարանի տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ։ Զինվորի աշտարակը, որն ունի 44 մ բարձրություն, նվիրված է համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին։ Այն ունի 51 զանգեր, որոնք հնչեցվում են հատուկ առիթներով, ինչպես օրինակ`Հիշատակի օրը[22]։

Համալսարանի արևմտյան մասը, որը նախագծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, հիմնականում մոդեռն ոճով է կառուցված։ Այն ներառում է բազմաթիվ լաբորատորիաներ։ Այ մասում առանձնանում է Ռոբարտս գրադարանը (անգլ.՝ Robarts Library), որը բաղկացած է 10 հարկերից։ Այն կառուցվել է 1972 թվականին և բացվել մեկ տարի անց[23]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hart House. ուսանողների ժամանցի կենտրոն
  • Արվեստների և գիտության ֆակուլտետ
  • Կիրառական գիտության և տեխնիկայի ֆակուլտետ
  • Ճարտարապետության, լանդշաֆտի և դիզայնի ֆակուլտետ
  • Երաժշտության ֆակուլտետ
  • Անտառային տնտեսության ֆակուլտետ
  • Տեղեկատվության ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Բուժքույրական գործի ֆակուլտետ
  • Դեղագործական ֆակուլտետ
  • Ատամնաբուժության ֆակուլտետ
  • Կինեզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Հասարակական առողջապահության` Դալա Լանի անվան դպրոց
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Մենեջմենթի Ռոտման դպրոց
  • Հասարակական քաղաքականության և կառավարման դպրոց
  • Կրթության հետազոտության «Օնտարիո» ինստիտուտ
  • Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
  • Աստվածաբանության «Տորոնտո» դպրոց

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Միքայելի քոլեջ
  • Վիլյամ Լայոն Մաքքենզի Կինգ - Կանադայի վարչապետ
  • Լեսթեր Փիրսոն - Կանադայի վարչապետ
  • Ջոն Քենեթ Հելբրեյթ - տնտեսագետ
  • Ջոն Չառլզ Ֆիլդս - մաթեմատիկոս
  • Հարոլդ Ադամս Ինիս - տնտեսագետ
  • Ֆրեդերիկ Բանտինգ - ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ադրիեն Քլարքսոն - լրագրող, հասարակական գործիչ
  • Ֆարլի Մոուետ - արձակագիր, կենսաբան
  • Կետրին Համֆրիս - լրագրող, հաղորդավար
  • Էլիզաբեթ Բարշոու - բժիշկ
  • Ստիվեն Հարբեր - քաղաքագետ
  • Մալքոլմ Գլադուել - լրագրող, հրապարակախոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  2. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  3. https://web.archive.org/web/20210701065737/https://www.acu.ac.uk/our-members/
  4. https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
  5. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  6. https://web.archive.org/web/20210908033745/https://u15.ca/member/university-toronto
  7. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  8. Our Members / Tier 2
  9. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  10. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  11. https://www.aau.edu/who-we-are/our-members
  12. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  13. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  14. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  15. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  16. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  17. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  18. 18,0 18,1 18,2 Newsweek (2007). «Academic Ranking of World Universities» (PDF). Newsweek global university ranking. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 25-ին.
  19. 19,0 19,1 Shanghai Jiao Tong University. «Academic Ranking of World Universities - 2011». Graduate School of Education, Shanghai Jiao Tong University. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  20. Simmins, Geoffrey (1997). Fred Cumberland: Building the Victorian Dream. University of Toronto Press. p. 92. ISBN 0-8020-0679-5.
  21. Minutes of the Historic Sites and Monuments Board of Canada. National Historic Sites Directorate. 1968. Fed/Prov/Terr identifier 558.
  22. Leeper, Muriel (1998). "Ringing the bells – Carillon demonstration by musician Gerald Martindale at the Soldiers' Tower Carillon at the University of Toronto in Canada". Performing Arts & Entertainment in Canada 32 (1). ISSN 1185-3433.
  23. McClelland, Michael; Stewart, Graeme; E.R.A. Architects (2007). Concrete Toronto: A Guidebook to Concrete Architecture from the Fifties to the Seventies. Coach House Books. pp. 34, 164, 173. ISBN 1-55245-193-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորոնտոյի համալսարան» հոդվածին։