Տոյոհիրո Ակիյամա
Տոյոհիրո Ակիյամա ճապ.՝ 秋山豊寛 | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1942[1][2] (82 տարեկան) |
Ծննդավայր | Սետագայա, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Միջազգային Քրիստոնեական եկեղեցի |
Մասնագիտություն | լրագրող, տիեզերագնաց և լրագրող |
Աշխատավայր | Kyoto University of the Arts and Design?, TBS Holdings Inc.? և BBC |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Toyohiro Akiyama Վիքիպահեստում |
Տոյոհիրո Ակիյամա (ճապ.՝ 秋山 豊寛, հուլիսի 22, 1942[1][2], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի լրագրող, որին համաշխարհային ճանաչում է բերել տիեզերական թռիչքը, որի ընթացքում նա դարձել է առաջին ճապոնացին և տիեզերքում առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվականին ավարտել Է Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվականից սկսել է աշխատել Tokyo Broadcasting System (TBS) հեռուստառադիոկորպորացիայում
- 1967-1971 թվականներին աշխատել է Լոնդոնում՝ Բի-Բի-Սի ընկերությունում (անգլ.՝ BBC World Service)
- 1971 թվականից՝ TBS միջազգային նորությունների ծրագրերի ավագ խմբագիր և մեկնաբան
- 1984 թվականից՝ Վաշինգտոնում TBS-ի թղթակցային բյուրոյի տնօրեն (ԱՄՆ)։
Տիեզերական նախապատրաստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականի օգոստոսի 17-ին անցել է ընտրություն՝ TBS կորպորացիայի կողմից հովանավորվող առևտրային խորհրդա-Ճապոնական թռիչքի իրականացման համար։ Գումարը, որը կորպորացիան վճարել է իր աշխատակցի թռիչքի համար, զգալիորեն տարբերվել է տարբեր աղբյուրներում (28 միլիոն ԱՄՆ դոլար][3], 25 միլիոն[4], 5 միլիարդ իեն կամ 37 միլիոն ԱՄՆ դոլար[5]): Այդ ձևով TBS-ը նշել է իր ստեղծման քառասնամյակը 1950 թվականին[6]։
- 1989 թվականի հոկտեմբերին սկսել է մարզումները Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում։
Տիեզերական թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվականի դեկտեմբերի 2-ին «Սոյուզ ՏՄ-11» տիեզերանավով թռիչքի է մեկնել որպես տիեզերագնաց-հետազոտող «Միր» ուղեծրային կայանի ութերորդ հիմնական գիտարշավի անձնակազմի կազմում՝ նավի հրամանատար Աֆանասևի, բորտինժեներ Մանարովի հետ համատեղ։
- Դարձել է 239-րդ[7] մարդը և առաջին ճապոնացին տիեզերքում։ Ուղեծրում առաջին իսկ ժամերը ցույց են տվել նախապատրաստման անբավարարությունը, Տոյեհիրոն ենթարկվել է «տիեզերական հիվանդության»՝ կապված հավասարակշռության օրգանների խանգարումների հետ[8]։
- 1990 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Միր» ուղեծրային կայանի կցումը։ Յոթ օրվա աշխատանքի ընթացքում տիեզերակայանում մի քանի ուղիղ ռեպորտաժներ, ցուցադրական հեռուստաեթերներ է անցկացրել ճապոնական լսարանի, ճապոնացի դպրոցականների համար։ Կենսաբանական փորձարկումներ է իրականացրել ճապոնական ծառագորտերի վրա։
- 1990 թվակականի դեկտեմբեր 10-ին Երկիր է վերադարձել «Սոյուզ TM-10» տիեզերանավի յոթերորդ հիմնական արշավախմբի կազմում․ նավի հրամանատար՝ Գ․ Մանակով, բորտինժեներ՝ Ստրեկալով։ Թռիչքի տևողությունը կազմել է 7 օր 21 ժամ 54 րոպե։
Վիճակագրություն[9]
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Մեկնարկի տիեզերանավ | Մեկնարկ | Արշավախումբ | Վայրէջքի տիեզերանավ | Վայրէջք | Տևողություն | Մուտքը բաց տիեզերք | Ժամանակը բաց տիեզերքում |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | «Սոյուզ ТМ-11» | 02.12.1990, 08:13 UTS | Միր-7 / Միր-8 | «Սոյուզ ТМ-10» | 10.12.1990, 06:08 UTS | 7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
Թռիչքից հետո գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռիչքից հետո աշխատել Է TBS լրատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
1991 թվականի ապրիլին մի խումբ ճապոնացի լրագրողների հետ Ղազախստանում Արալյան ծովի վիճակի մասին ֆիլմ է նկարահանել[10]։
TBS կորպորացիայից հեռացել է 1995 թվականին՝ չհամաձայնելով հեռուստատեսության ակտիվ առևտրայնացման հետ։ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող Թամուրա քաղաքի Աբուկումա լեռներում հիմնել է բրնձի և սնկի աճեցման ֆերմա[11]։ 2011 թվականի ապրիլին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրաշարժից և վթարից հետո ստիպված է եղել թողնել ագարակը և հեռանալ[12]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել իր թռիչքին նվիրված զեկույցներով, որոնք հետագայում հրապարակվել են։
- «Տիեզերական թռիչքի հաճույք» (անգլ.՝ The Pleasure of Spaceflight, Journal of Space Technology and Science, Vol.9 No.1'93)
- Համահեղինակությամբ հոդվածներ է հրապարակել տիեզերական զբոսաշրջության զարգացման մասին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990 թվականի դեկտեմբերի 10, ԽՍՀՄ)՝ «Միր» ուղեծրային գիտահետազոտական համալիրում տիեզերական թռիչքի հաջող իրականացման համար[13]
- «Տիեզերքի յուրացման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12, Ռուսաստան)՝ օդաչուավոր տիեզերագնացության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նրա հոբբիներն են ծովագնացությունը, արշավները, լողը և աերոստատները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.spacefacts.de/bios/international/english/akiyama_toyohiro.htm
- ↑ 2,0 2,1 http://www.britannica.com/biography/Akiyama-Toyohiro
- ↑ «Если бы. Космический туризм — Михаил Попов». Արխիվացված է օրիգինալից 2015-03-20-ին. Վերցված է 2021-01-14-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 28 (օգնություն) - ↑ Ъ-Власть — Пять звезд на орбите
- ↑ «Газета.Ru — Интервью с экипажем МКС». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Йоити Иноуэ, TBS. «Я никогда не считал Россию безопасной страной» — Новые Известия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 242-м с учетом членов экипажа МТКК «Чэлленджер» (STS-51L), взорвавшегося вскоре после старта и невышедшего на орбиту, для которых этот полет должен был стать первым
- ↑ Би-би-си | Станция «Мир»: 1986—2001
- ↑ «Statistics - Akiyama Toyohiro» (անգլերեն). spacefacts.de. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Казахстанская правда(չաշխատող հղում)
- ↑ «Выступление на лекции общественной организации «Peace Boat» 1 октября 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Atsushi Takahashi First Japanese in space becomes Fukushima evacuee (англ.) // The Asahi Simbun. — 2011. — В. 07 December. Архивировано из первоисточника 7 Դեկտեմբերի 2011.
- ↑ «Указ Президента СССР от 10.12.1990 N УП-1148». www.libussr.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոհիրո Ակիյամա» հոդվածին։ |
|