Տոյոհիրո Ակիյամա
Տոյոհիրո Ակիյամա | |
---|---|
![]() | |
Տեսակ | մարդ |
Պարգև(ներ) | |
![]() |
«Փոքրիկ կուզիկ ձին» The Little Humpbacked Horse «Փոքրիկ կուզիկ ձին» գրքի շապիկը, 1914 նկարիչ Ն. Ա. Բոգատով The Little Humpbacked Horse, 1914 թ., գրքի շապիկը
Նկարիչ Ն. Ա. Բոգատով Ժանրը ռուսական գրական հեքիաթ չափածո Հեղինակ Էրշով, Պյոտր Պավլովիչ Բնօրինակ լեզու ռուսերեն Գրելու թվականը 1834 թ Առաջին հրատարակության ամսաթիվը 1834 թ Վիքիդարանի տարբերանշան Վիքիքաղվածք logo Մեջբերումներ Վիքիքաղվածքում Wikimedia Commons-ի պատկերանշան The Little Humpbacked Horse-ը ռուսական գրական հեքիաթ է չափածո, որը գրել է Պյոտր Էրշովը 1830-ականներին։ Գլխավոր հերոսներն են գյուղացի որդիԽոշոր տեքստ Տոյոհիրո Ակիյամա (ճապ.՝ 秋山 豊寛, հուլիսի 22, 1942[1][2], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի լրագրող, որին համաշխարհային ճանաչում է բերել տիեզերական թռիչքը, որի ընթացքում նա դարձել է առաջին ճապոնացին և տիեզերքում առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 թվականին ավարտել Է Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 թվականից սկսել է աշխատել Tokyo Broadcasting System (TBS) հեռուստառադիոկորպորացիայում
- 1967-1971 թվականներին աշխատել է Լոնդոնում՝ Բի-Բի-Սի ընկերությունում (անգլ.՝ BBC World Service)
- 1971 թվականից՝ TBS միջազգային նորությունների ծրագրերի ավագ խմբագիր և մեկնաբան
- 1984 թվականից՝ Վաշինգտոնում TBS-ի թղթակցային բյուրոյի տնօրեն (ԱՄՆ)։
Տիեզերական նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 թվականի օգոստոսի 17-ին անցել է ընտրություն՝ TBS կորպորացիայի կողմից հովանավորվող առևտրային խորհրդա-Ճապոնական թռիչքի իրականացման համար։ Գումարը, որը կորպորացիան վճարել է իր աշխատակցի թռիչքի համար, զգալիորեն տարբերվել է տարբեր աղբյուրներում (28 միլիոն ԱՄՆ դոլար][3], 25 միլիոն[4], 5 միլիարդ իեն կամ 37 միլիոն ԱՄՆ դոլար[5]): Այդ ձևով TBS-ը նշել է իր ստեղծման քառասնամյակը 1950 թվականին[6]։
- 1989 թվականի հոկտեմբերին սկսել է մարզումները Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում։
Տիեզերական թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 թվականի դեկտեմբերի 2-ին «Սոյուզ ՏՄ-11» տիեզերանավով թռիչքի է մեկնել որպես տիեզերագնաց-հետազոտող «Միր» ուղեծրային կայանի ութերորդ հիմնական գիտարշավի անձնակազմի կազմում՝ նավի հրամանատար Աֆանասևի, բորտինժեներ Մանարովի հետ համատեղ։
- Դարձել է 239-րդ[7] մարդը և առաջին ճապոնացին տիեզերքում։ Ուղեծրում առաջին իսկ ժամերը ցույց են տվել նախապատրաստման անբավարարությունը, Տոյեհիրոն ենթարկվել է «տիեզերական հիվանդության»՝ կապված հավասարակշռության օրգանների խանգարումների հետ[8]։
- 1990 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Միր» ուղեծրային կայանի կցումը։ Յոթ օրվա աշխատանքի ընթացքում տիեզերակայանում մի քանի ուղիղ ռեպորտաժներ, ցուցադրական հեռուստաեթերներ է անցկացրել ճապոնական լսարանի, ճապոնացի դպրոցականների համար։ Կենսաբանական փորձարկումներ է իրականացրել ճապոնական ծառագորտերի վրա։
- 1990 թվակականի դեկտեմբեր 10-ին Երկիր է վերադարձել «Սոյուզ TM-10» տիեզերանավի յոթերորդ հիմնական արշավախմբի կազմում․ նավի հրամանատար՝ Գ․ Մանակով, բորտինժեներ՝ Ստրեկալով։ Թռիչքի տևողությունը կազմել է 7 օր 21 ժամ 54 րոպե։
Վիճակագրություն[9][խմբագրել | խմբագրել կոդը]
# | Մեկնարկի տիեզերանավ | Մեկնարկ | Արշավախումբ | Վայրէջքի տիեզերանավ | Վայրէջք | Տևողություն | Մուտքը բաց տիեզերք | Ժամանակը բաց տիեզերքում |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | «Սոյուզ ТМ-11» | 02.12.1990, 08:13 UTS | Միր-7 / Միր-8 | «Սոյուզ ТМ-10» | 10.12.1990, 06:08 UTS | 7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
Թռիչքից հետո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռիչքից հետո աշխատել Է TBS լրատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
1991 թվականի ապրիլին մի խումբ ճապոնացի լրագրողների հետ Ղազախստանում Արալյան ծովի վիճակի մասին ֆիլմ է նկարահանել[10]։
TBS կորպորացիայից հեռացել է 1995 թվականին՝ չհամաձայնելով հեռուստատեսության ակտիվ առևտրայնացման հետ։ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող Թամուրա քաղաքի Աբուկումա լեռներում հիմնել է բրնձի և սնկի աճեցման ֆերմա[11]։ 2011 թվականի ապրիլին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրաշարժից և վթարից հետո ստիպված է եղել թողնել ագարակը և հեռանալ[12]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել իր թռիչքին նվիրված զեկույցներով, որոնք հետագայում հրապարակվել են։
- «Տիեզերական թռիչքի հաճույք» (անգլ.՝ The Pleasure of Spaceflight, Journal of Space Technology and Science, Vol.9 No.1'93)
- Համահեղինակությամբ հոդվածներ է հրապարակել տիեզերական զբոսաշրջության զարգացման մասին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990 թվականի դեկտեմբերի 10, ԽՍՀՄ)՝ «Միր» ուղեծրային գիտահետազոտական համալիրում տիեզերական թռիչքի հաջող իրականացման համար[13]
- «Տիեզերքի յուրացման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12, Ռուսաստան)՝ օդաչուավոր տիեզերագնացության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նրա հոբբիներն են ծովագնացությունը, արշավները, լողը և աերոստատները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.spacefacts.de/bios/international/english/akiyama_toyohiro.htm
- ↑ http://www.britannica.com/biography/Akiyama-Toyohiro
- ↑ Если бы. Космический туризм — Михаил Попов
- ↑ Ъ-Власть — Пять звезд на орбите
- ↑ «Газета.Ru — Интервью с экипажем МКС»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-12-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ «Йоити Иноуэ, TBS. «Я никогда не считал Россию безопасной страной» — Новые Известия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ 242-м с учетом членов экипажа МТКК «Чэлленджер» (STS-51L), взорвавшегося вскоре после старта и невышедшего на орбиту, для которых этот полет должен был стать первым
- ↑ Би-би-си | Станция «Мир»: 1986—2001
- ↑ «Statistics - Akiyama Toyohiro» (անգլերեն)։ spacefacts.de։ Վերցված է 2017-12-31
- ↑ Казахстанская правда(չաշխատող հղում)
- ↑ «Выступление на лекции общественной организации «Peace Boat» 1 октября 2008 года»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-21-ին։ Վերցված է 2021-01-14
- ↑ Atsushi Takahashi First Japanese in space becomes Fukushima evacuee (англ.) // The Asahi Simbun. — 2011. — В. 07 December. Архивировано из первоисточника 7 Դեկտեմբերի 2011.
- ↑ «Указ Президента СССР от 10.12.1990 N УП-1148»։ www.libussr.ru։ Վերցված է 2018-07-19
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|