Jump to content

Տիեզերական հարմարվողականության համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերական հարմարվողականության համախտանիշ կամ Տիեզերական հիվանդություն, վիճակ, որի մեջ, տարբեր գնահատմամբ, լինում են տիեզերագնացների մեկ երրորդից[1] մեկ երկրորդ մասը[2]՝ անկշռության վիճակին հարմարվելու ժամանակ։ Ախտանիշներով վիճակը նման է ծովախտին․ ախորժակի անկում, գլխապտույտ, գլխացավ, թքարտադրության ուժեղացում, սրտխառնոց, երբմեն պատահում է փսխում, տարածական պատրանքներ։ Այս բոլոր ազդեցություններն սովորաբար անցնում են թռիչքի 3-6-րդ օրերից հետո[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խանգարման զարգացման պատճառներն են․

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոշ տիեզերագնացներ նմանտիպ վիճակում են լինում Երկիր վերադառնալու առաջին օրերին[1]։
  • Տհաճ զգացողությունները և ախտանիշները, կապված տիեզերական հարմարվողականության հետ, դասակարգվում են ըստ ծանրության։ Տիեզերագնացների 50%-ն զգում են միջին աստիճանի անհարմարություն (սրտխառնոց, գլխացավ, ապակողմնորոշում[5]), մոտ 10%-ի մոտ լինում է ծանր ռեակցիա (փսխում, այլ ախտանիշներ, որոնք մարդուն հարմարվելու ընթացքում զրկում են նորմալ աշխատելու հնարավորությունից)։
  • Անկշռության հանդեպ ռեակցիայի ԱՄՆ-ում գրանցված ամենածանր պատահարներից մեկը եղել է տիեզերագնաց (և ԱՄՆ սենտոր) Ջեյք Գարնի թռիչքը 1985 թվականին «Սթեյս Շաթթլ» ծրագրով։ Տիեզերագնաց-սենատորը այնքան վատ էր իրեն զգում, որ NASA-ի իր գործընկեր պրոֆեսիոնալ տիեզերագնացների (հայտնի կոմիքսում մի հումորային տեսարանից հետո) կենցաղ մտավ հարմարվելու ժամանակ վիճակի ծանրության կատակային չափման միավոր՝ մեկ գարն։ Տիեզերագնացների մեծ մասը այդ սանդղակի 0․1 գարն անհարմարավետություն են զգում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гуровский Н. Н., Егоров А. Д. Некоторые проблемы космической медицины
  2. Quine, Tony Addicted to space: An appreciation of Anousheh Ansari, Part II(անգլ.) // Spaceflight : journal. — British Interplanetary Society (BIS), 2007. — Т. 49. — № 4. — С. 144. — ISSN 0038-6340.
  3. «Why Do Astronauts Suffer From Space Sickness?». ScienceDaily. 2008 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Kohl, R. L. (1983). «Sensory conflict theory of space motion sickness: An anatomical location for the neuroconflict». Aviation, Space, and Environmental Medicine. 54 (5): 464–5. PMID 6870740.
  5. Kozlovskaya, Inessa B.; և այլք: (2004). «The Effects of Long-Duration Space Flight on Eye, Head, and Trunk Coordination During Locomotion». NASA Johnson Space Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Interview with Dr. Robert Stevenson» (PDF). Johnson Space Center Oral History Project. 1999 թ․ մայիսի 13. էջ 35. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերական հարմարվողականության համախտանիշ» հոդվածին։