Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ
Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լուկաս Կրանախ Ավագ[1] |
տարի | մոտ 1530[1] |
բարձրություն | 87 սանտիմետր[2] |
լայնություն | 59 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Գերմանիա[2] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | German Art of the 15th–18th Centuries, The small Hermitage - room 255?[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Virgin and Child under an Apple Tree (Cranach) Վիքիպահեստում |
«Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ» Պետական Էրմիտաժի հավաքածուում գտնվող Լուկաս Կրանախ Ավագի նկարը։
Նկարում պատկերված է շիկահեր Տիրամայրը՝ մանկան հետ։ Տիրամայրը հագել է վառ կարմիր շրջազգեստ և մուգ կանաչ թիկնոց, որը փոխաներկվում է դեղին աստառով։ Մանուկը աջ ձեռքով բռնել է հացի կտոր, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը և լյութերական զատկի համար հանդիսանում է որպես հաղորդություն, ձախ ձեռքին խնձոր է, որն ուղղակիորեն մատնանշում է Քրիստոսի քավության զոհ լինելը, ինչը մարդկության վրայից հանել է մեղքի անեծքը։ Տիրամայրը նստած է խնձորենու տակ՝ շուրջբոլորը սփռված հասած, դեղնակարմիր խնձորներով, խնձորենու բնի աջ կողմում պատկերված է ոսկե վիշապի մանրանկար, ինչը նկարչի ինքնատիպ ստորագրությունն է, նա դա օգտագործել է իր բազմաթիվ նկարներում։ Տիրամոր ձախ կողմում տեսանելի է լեռնային լճով և ժայռի վրա փոքրիկ ամրոցով բնապատկեր։
Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական գեղարվեստական արվեստի բաժնի արվեստագիտության թեկնածու, ավագ գիտաշխատող Չ. Ա. Մեզենցևան, 15—18-րդ դարերի գերմանական մշակույթի վերաբերյալ իր ակնարկում, կատարելով նկարների երկարատև վերլուծություն, նշել է.
Ինչպես Վեներա և Էրոս նկարում, այնպես էլ այստեղ ինքնատիպ գոթականությունը համադրվում է մաներիզմի տարրերով։ Դրա մասին է վկայում կոմպոզիցիայի ստեղծումը ուղղահայաց հարթության վրա և պլաստիկ զանգվածի ու պտուտակային սխեմայով գունային երանգների քննարկումը՝ ի հակադրություն վերածննդի ժամանակաշրջանի կոնտրապոստի։
…Մարիան նկարչի կողմից փոխակերպվում է եդեմական այգու հեքիաթային թագուհու, բնության տիրուհու[3]։ |
Նկարի ստեղծման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նա ստեղծվել է 1530-ական թվականներին, գեղանկարի համար հիմք է հանդիսացել տախտակը։ Էրմիտաժ է բերվել 1851 թվականին, նկարի ծագման պատմությունը մինչև Ռուսաստանում հայտնվելը, պարզ չի եղել, 1868 թվականին վերականգնող Ն. Սիդորովի կողմից փայտից փոխանցվել է կտավի վրա[4]։ Ցուցադրվում է Փոքր Էրմիտաժ շենքում՝ 255 սրահում[5]։
1983 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է նամականիշ՝ 4 կոպեկ արժողությամբ՝ նկարի վերարտադրմամբ։
Հայտնի են Կրանախ Ավագի նմանատիպ սյուժեներով ավելի վաղ շրջանի աշխատանքներ։ Նկարն իր կազմությամբ մոտիկ է Կարլսրուե քաղաքի Կունստխալե ցուցասրահում գտնվող երիտասարդ Հովհաննես Մկրտչի պատկերին։ Մնացածներն էապես տարբերվում են, աշխատանքները գտնվում են Գյուստրովի ամրոցում և Բազելի գեղարվեստի թանգարանում։
-
«Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ»՝ ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա։
-
Հովհաննես Մկրտչի հետ խնձորենու տակ, 1535։ Կունտսխալե (Կարլսրուե)
-
«Մարիան խնձորենու տակ»: 1526։ Գյուստրովի ամրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
- ↑ Мезенцева Ч. А. Искусство Германии XV—XVIII веков. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1988. — С. 26—27.
- ↑ Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1992. — С. 321.
- ↑ Государственный Эрмитаж. — Кранах, Лукас Старший. «Венера и Амур».