Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ
'The Virgin and Child under an Apple Tree' by Lucas Cranach the Elder, 1530s, Hermitage.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼուկաս Կրանախ Ավագ[1]
տարիմոտ. 1530[1]
բարձրություն87 սանտիմետր[2]
լայնություն59 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էGerman Art of the 15th–18th Centuries, The small Hermitage - room 255?[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/ կայք
The Virgin and Child under an Apple Tree (Cranach) Վիքիպահեստում

«Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ» Պետական Էրմիտաժի հավաքածուում գտնվող Լուկաս Կրանախ Ավագի նկարը։

Նկարում պատկերված է շիկահեր Տիրամայրը՝ մանկան հետ։ Տիրամայրը հագել է վառ կարմիր շրջազգեստ և մուգ կանաչ թիկնոց, որը փոխաներկվում է դեղին աստառով: Մանուկը աջ ձեռքով բռնել է հացի կտոր, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը և լյութերական զատկի համար հանդիսանում է որպես հաղորդություն, ձախ ձեռքին խնձոր է, որն ուղղակիորեն մատնանշում է Քրիստոսի քավության զոհ լինելը, ինչը մարդկության վրայից հանել է մեղքի անեծքը: Տիրամայրը նստած է խնձորենու տակ՝ շուրջբոլորը սփռված հասած, դեղնակարմիր խնձորներով, խնձորենու բնի աջ կողմում պատկերված է ոսկե վիշապի մանրանկար, ինչը նկարչի ինքնատիպ ստորագրությունն է, նա դա օգտագործել է իր բազմաթիվ նկարներում: Տիրամոր ձախ կողմում տեսանելի է լեռնային լճով և ժայռի վրա փոքրիկ ամրոցով բնապատկեր:

Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական գեղարվեստական արվեստի բաժնի արվեստագիտության թեկնածու, ավագ գիտաշխատող Չ. Ա. Մեզենցևան, 15—18-րդ դարերի գերմանական մշակույթի վերաբերյալ իր ակնարկում, կատարելով նկարների երկարատև վերլուծություն, նշել է.

Aquote1.png Ինչպես Վեներա և Էրոս նկարում, այնպես էլ այստեղ ինքնատիպ գոթականությունը համադրվում է մաներիզմի տարրերով: Դրա մասին է վկայում կոմպոզիցիայի ստեղծումը ուղղահայաց հարթության վրա և պլաստիկ զանգվածի ու պտուտակային սխեմայով գունային երանգների քննարկումը՝ ի հակադրություն վերածննդի ժամանակաշրջանի կոնտրապոստի:

…Մարիան նկարչի կողմից փոխակերպվում է եդեմական այգու հեքիաթային թագուհու, բնության տիրուհու[3]:

Aquote2.png


Նկարի ստեղծման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նա ստեղծվել է 1530-ական թվականներին, գեղանկարի համար հիմք է հանդիսացել տախտակը: Էրմիտաժ է բերվել 1851 թվականին, նկարի ծագման պատմությունը մինչև Ռուսաստանում հայտնվելը, պարզ չի եղել, 1868 թվականին վերականգնող Ն. Սիդորովի կողմից փայտից փոխանցվել է կտավի վրա[4]: Ցուցադրվում է Փոքր Էրմիտաժ շենքում՝ 255 սրահում[5]:

1983 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է նամականիշ՝ 4 կոպեկ արժողությամբ՝ նկարի վերարտադրմամբ:

Հայտնի են Կրանախ Ավագի նմանատիպ սյուժեներով ավելի վաղ շրջանի աշխատանքներ: Նկարն իր կազմությամբ մոտիկ է Կարլսրուե քաղաքի Կունստխալե ցուցասրահում գտնվող երիտասարդ Հովհաննես Մկրտչի պատկերին: Մնացածներն էապես տարբերվում են, աշխատանքները գտնվում են Գյուստրովի ամրոցում և Բազելի գեղարվեստի թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
  2. 2,0 2,1 2,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
  3. Мезенцева Ч. А. Искусство Германии XV—XVIII веков. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1988. — С. 26—27.
  4. Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1992. — С. 321.
  5. Государственный Эрмитаж. — Кранах, Лукас Старший. «Венера и Амур».