Տիսեն-Բորնեմեսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիսեն-Բորնեմեսի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՄադրիդ
ՎայրPalace of Villahermosa?
Կազմված էThyssen-Bornemisza Museum - room 5?
Ղեկավարության նստավայրPalace of Villahermosa, Մադրիդ, Իսպանիա
ՀասցեP.º del Prado, 828014
Հիմնադրվել է1992[2]
ՀիմնադիրHans Heinrich Thyssen-Bornemisza?[3] և Heinrich, Baron Thyssen-Bornemisza de Kászon?[3]
Այցելուներ671 078 մարդ (2021)[4]
Կայքmuseothyssen.org(անգլ.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Տիսեն-Բորնեմեսի թանգարան (իսպ. Museo Thyssen-Bornemisza), մինչև 1993 թվականը եղել է աշխարհի մեծագույն մասնավոր պատկերասրահը (Բրիտանական միապետերի հավաքածուի հետ)։ Ներկայումս պետական պատկերասրահ Մադրիդում։ Պրադոյի և Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի հետ միասին մտնում է «մշակութային ոսկե եռանկյան» մեջ։

Տիսեն-Բորնեմեսի թանգարանը համարվում է հիանալի համալրում եռանկյան իր հարևանների համար։ Ի տարբերություն Պրադոյի նրանում ներկայացված են իտալացի պրիմիտիվիստների և անգլիացի գեղանկարիչների աշխատանքները, ի տարբերություն Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի Տիսեն-Բորնեմեսը ներառում է իր մեջ իմպրեսոնիստների, էքսպրեսոնիստների, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպական և Ամերիկական կտավներ։

Պատկերասրահը զբաղեցնում է Վիլյառմոսի պալատը (իսպ. Palacio Villahermosa) Պրադոյից ոչ հեռու։ Մասնաճյուղերը գտնվում են Կատալոնիայի ազգային թանգարանում՝ Բարսելոնայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին բարոն Տիսեն-Բորնեմեսին հայտարարեց, որ ցանկանում է գնել նոր տուն իր գեղարվեստական հավաքածուի համար, որն այդ ժամանակ համարվում էր աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուն։ Նա բաժին էր հասել իսպանիային այլ երկրների հետ խորը մրցակցության միջոցով։ Որոշիչ դարձավ բարոնի կնոջ՝ Կարմեն Սերվերի խոսքը։ Սկզբից պատկերասրահը տեղափոխվեց Մադրիդ իննուկես տարով։ 1993 թվականին բարոնի և Իսպանիայի կառավարության համագործակցության հետևանքով Իսպանիան գնեց հավաքածուն խորհրդանշական 44 100 մլն պեսետ գնով (232 մլն ֆունտ ստեռլինգ)։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հավաքածուն ներառում է ութ հարուրամյա եվրոպական գեղանկարներ։

Հավաքածուում լայն ներկայացված են ռենեսանսի և բարրոկկոի ժամանակների հայտնի նկարիչներ` այդ թվում Պիեռա Դելլա Ֆրանչեսկան և Ջամբատտիստա Պիտտոնին։ Թանգարանում մեծ բաժին է կազմում իմպրեսոնիստների կտավները։

Նաև կան բավականին ինքնատիպ հյուսիսամերիկյան հավաքածուներ, որոնք համարյա անհայտ են եվրոպացիներին, բայց զբաղեցնում են 4 սրահ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսեն-Բորնեմեսի թանգարան» հոդվածին։